5 տարօրինակություն, որ ցանկանում են տեսնել տղամարդիկ կանանց մեջ

5 տարօրինակություն, որ ցանկանում են տեսնել տղամարդիկ կանանց մեջ

Տղամարդիկ տարբեր նախասիրություններ ունեն. Ինչ պատկերավոր է և սեքսուալ առումով գրավիչ մի տղամարդու համար, անցանկալի է մյուսի համար: Ամեն դեպքում, գոյություն ունի մի բան, որը գրավում է շատ տղամարդկանց:

Յուրահատուկ դիմահարդարում

Որոշ տղամարդիկ նախընտրում են չդիմահարդարված կանանց, որովհետև նրանք այդպես բնականան են թվում: Սակայն որոշ հարցումների համաձայն, որն անցկացրել է առցանց ծանոթությունների Zoosk կայքը, աչքերը դիմահարդարած 1200 կանացից 139-ը տղամարդկանցից ստացել են նամակներ: Տղամարդկանց նաև գրավիչ են թվում այն կանայք, ովքեր շրթներկ են օգտագործում: Դիմահարդարման մուգ երանգներ օգտագործող կանանց պահանջարկն ավելի քիչ է:

Ճիշտ հարաբերակցությունը գոտկատեղից ազդրերին

Այս նախընտրությունը ոչ միայն կախված է գրավչության հետ, որքան ամուր առողջության և պտղաբերության: Հետազոտությունները ցույց են տվել, որ գոտկատեղից ազդրերին հարաբերակցությունը կանանց մոտ էստրոգենի բարձր մակարդակի մասին է խոսում, գիրանալու ռիսկ է, ինչպես նաև շաքարախտի հավանականություն, ձվարանների քաղցկեղ և սրտի հիվանդություն կարող է առաջացնել:


Կանանց մասին՝


Կարմիր գույնի իրեր կրելը

Կարմիրը կրքի գույնն է: Զարմանալի չէ, որ այն այդքան գրավում է տղամարդկանց:  Ռոչեստերի համալսարանի հոգեբաններն հետազոտություն են անցկացրել: Նրանք տղամարդկանց ցույց են տվել տարբեր կանանց բազմերանգ շրջանակներով նկարներ ՝ սպիտակից մինչև կարմիր, և հարցրել են, թե՞ ինչպիսի կանանց են հավանում: Հետո տղամարդկանց ցույց են տվել նույն կանանց նկարները կարմիր և կապույտ հագուստով և հարցրել են, որքան գումար նրանք կծախսեին այս կանանց հետ հանդիպելիս: Կարմիր շրջանակով նկարներով կանայք և կարմիր գույնի հագուստով կանայք թվացել են ավելի սեքսուալ և գրավիչ:

Լավ բնավորությունը

Լավ բնավորությունը ոսկի է: Անհատականություն և հասարակական հոգեբանություն տեղեկագրում ասվում է, որ կանացի նրբազգացությունը տղամարդկանց պահանջմունքներում  և ցանկություններում է:

Բարձր շեշտակի ձայնը

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք, ինչպես կարգն է, նախընտրում են ավելի ցածր և թավ ձայնով տղամարդկանց: Երբ կինը լսում է տղամարդու թավ ձայնը, նրան նմանեցնում է բարձրահասակ տղամարդու հետ: Այլ տեսանկյունից, երբ տղամարդն է  լսում է կնոջ շեշտակի ձայնը, նրան նմանեցնում է նրբակազմ մարմին ունեցող կնոջ հետ:

Աղբյուրը

Գրել կարծիք