Ցանկանո՞ւմ են կանայք սեքս. այո′, բայց յուրովի

Ցանկանո՞ւմ են կանայք սեքս. այո′, բայց յուրովի

Ի՞նչ է կատարվում կանացի սեքսուլ ցանկության հետ. newmag-ը պատմում է պատճառների մասին և խորհուրդ տալիս իդեալակ սեքս ունենալու կանոնները:

Կանանց մոտ հաճախ չկա ցանկություն զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելու: Մեկ գլուխն է ցավում, մեկ` տրամադրությունն այն չէ, մեկ էլ` լիքը աման-չաման կա լվանալու: Ի՞նչ խնդիրներ կան կանացի սեքսուալ կյանքում, ի՞նչն է հաճախ հանգեցնում նման իրավիճակի: Ամուսինը բողոքում է` դու միշտ ժամանակ ու տրամադրությւոն չունես սեքսի համար: Կինն իրեն մեղավոր է զգում:

Ոչինչ էլ չիկատարվում, ուղղակի այն զուտ կանացի սեքսուլ դրսևորում է:

Հանկարծ ու միանգամից ուզում եք սեքս անել: Դուք մոտենում եք զուգընկերոջը, և ա՛յ քեզ հաջողություն` նրա մոտ էլ կա սեքսով զբաղվելու բուռն ցանկություն: Դուք շոյում եք իրար, գուրգուրում երկար, երկուստեք գրգռվում եք, շարունակում սիրել մեկմեկու և… օրգազմ:

Ցանկություն, գրգռում, օրգազմ` սեռական կյանքի հենց այսպիսի մոդել է նկարագրել սեքսապոթոլոգ Հելեն Սինգեր Կապլանը 1979 թվականին: Սովորաբար այս կոնցեպցիան ճիշտ է տղամարդկանց համար, իսկ  երբեմն նաև` կանանց: Բայց դա ավելի հավանական է հարաբերությունների սկզբում, կամ բաժանումից ու ինտիմ հարաբերությունների երկար ընդմիջումից հետո:

Դարերի ընթացքում ուսումնասիրողները գտել են, որ երկար ձգվող հարաբերությունների ընթացքում կինը ցանկության հանկարծակի բռնկում հազվադեպ է ունենում: Բուռն ցանկությունը դատարկ տեղը չի ծնվում: Լինել սիրալիր, հոգատար, ուշադիր, ապա սեքսուալ ստիմուլ ունենալ և տալ: Փորձե՛ք լինել այսպիսին, չէ՞ որ նման կեցվածքին կհետևի էմոցիոնալ և ֆիզիկական բավարարվածությունը:

Բացի ինքնաբուխ ցանկությունից, կնոջ մոտ սեքսի ցանկության ծնող պատճառները բազմազան են. Օրինակ`

  • Նա փորձով գիտի, որ հաճույք կվայելի
  • Երեխաները վերջապես քնել են, և միայն ինքն ու ամուսինն են արթուն
  • Ուզում է իրենց էմոցիոնալ կապը զգա և վայելի, իրեն ցանկալի զգա
  • Զգում է, որ ամուսինը դա ուզում է, և կամենում է նրան հաճույք պատճառել:

Եթե դուք կին եք, ցերեկով կրքի ինքնաբուխ պոռթկման մի սպասեք. պատասխանեք տղամարդու նախաձեռնությանը կամ ինքներդ նախաձառնողականություն ցուցաբերեք, իսկ ցանկույթունն ընթացքում կծնվի:

Եթե տղամարդ եք, ապա այս հոդվածը տվեք թող կարդա ձեր կինը: Եվ հիշեք, եթե ձեր զուգընկերուհին գազօջախի մոտից չի թողնում եռացող բորշն ու չի հարձակվում ձեզ վրա, դա դեռ չի նշանակում, թե նա ֆրիգիտ, սառը մարդ է, կամ դուք անցանկալի եք նրա համար:

Կնոջը դժվար է գլուխը բարձին դնել ու միանգամից անջատվել-հանգստանալ:

Հետաքրքիր է, բայց երբ տղամարդն է հանգստանում, քնում, նրա ուղեղի 70%-ը անջատվում է: Իսկ կնոջ մոտ անգամ հանգստի պահին ուղեղի 90%-ը շարունակում է մնալ ակտիվ ռեժիմում: Այսինքն` կինն անընդհատ մտածում է, մտածում է, մտածում: Տղամարդի՛կ, խղճացեք ձեր կանանց և ընկերուհիններին: Նրանք մեղավոր չեն, նրանց ուղեղը չի անջատվում, օգնենք նրանց թուլանալ և հանգստանալ:

Կանա՛յք, փորձեք դադարել անընդհատ մտածել, թուլացե՛ք և հանգստացե՛ք: Ուղղակի հետևեք շնչառությանը և հեռու վանե՛ք մտքերը: Շոյեք ձեր մարմինը` սկսելով ոտքի մատերից:

Կանացի ցանկությունը պակաս ամուր ու հաստատուն է, քան տղամարդկայինը

Ցանկացածն ունի իր գրգռման և արգելակման յուրատեսակ ձևը` ուժեղ, միջին, կամ թույլ: Կանանց ու տղամարդկանց մոտ այս համակարգերը իրարից տարբեր են: Ընդհանուր առմամբ, տղամարդկանց մոտ գրգիռի համակարգն ավելի ուժեղ է, քան կանանց մոտ: Իսկ կանաց մոտ, ինչպես և սպասելի էր, ավելի ուժեղ է արգելակման համակարգը:

Կինն ամեն ինչից կարող է տխրել ու կորցնել ցանկությունը: Տանը խառնաշփոթ է, կամ երեխան քնած է, իսկ փողոցում աղմուկ-աղաղակ` սրանք կարող են պատճառ դառնալ վատ տրամադրության: Այս ամենը արգելակման համակարգ է ստեղծում, իսկ այն բարդություններ`շուտ գրգռման և օրգազմի հարցում:

Եթե կին եք, հիշեք ձեր ամենալավ սեքսը, ինչից գրգռվեցիք, ինչը նպաստեց օրգազմի հասնելուն:

Գրեք, թե ինչն է ձեզ տխրեցնում և ստեղծում արգելակում և ինչն է ձեզ ուրախություն պարգևում և օգնում շուտ գրգռվել: Հնարավորիս մաքրե՛ք ձեր կյանքից արգելակում ստեղծող անձանց ու երևույթները:

Եթե տղամարդ եք, հարցրեք ձեր զուգընկերուհուն` ի՞նչն է նրան վրա վատ անդրադառնում և ի՞նչն է ոգևորում նրան: Իսկ եթե ավելի կարճ` մի՛ բարկացեք, կանայք յուրովի են մոտենում սեքսալ հարցերին, մի տեսակ աղջկավարի:

Գրել կարծիք