Գլխավոր Հոդվածներ

«Կորոնավիրուսը հենց այն պահն էր, երբ հաստատվեց վեր

«Կորոնավիրուսը հենց այն պահն էր, երբ հաստատվեց վերահսկողական նոր ռեժիմ»․ Յուվալ Նոյ Հարարի

newmag-y-n

Ֆիլիպիններում կարանտինը խախտողներին կարելի է գնդակահարել: Սա նախագահի հրամանն է: Հնդկաստանում՝ կարեի է փայտով ծեծել, զուգահեռ՝ զվարճացնել՝ հիշեցնելով, որ վիրուսն իրական է, ու իսկապես վատ բան է: Աֆրիկայում էլ կարելի է ցեղի առաջնորդների ծեսով քշել կորոնավիրուսային անեծքը: Աշխարհում բոլորը պայքարում են, ինչպես կարող են: Յուվալ Հարարին պնդում է՝ համավարակից հետո մոլորակն այլևս նախկիը երբեք չի լինելու:

«Մենք կայացնելու ենք բազմաթիվ կարևոր որոշումներ: Դրանցից մեկը՝ գնալ ազգայնական մեկուսացման ճանապարհով, որտեղ յուրաքանչյուր երկիր միայնակ է պայքարում սահմանափակ ռեսուրսների համար, թե միավորվել՝  համեշաշխությամբ հաղթահարելով այս ճգնաժամը: Եվ սա ազդելու է ոչ միայն բուն ճգնաժամի, այլև առաջիկա տարիների աշխարհի վրա: Նույնկերպ, յուրաքանչյուր պետություն պետք է ընտրի՝ հարցը լուծել ավտորիտար, կենտրոնաձիգ կառավարման միջոցով՝ ուժեղացնելով մեկ բռնապետի, թե  ժողովրդավարական  հակակշիռների և փոխզսպումների համակարգով՝ ուժեղացնելով քաղաքացիներին», - ասում է Յուվալ Նոյ Հարարին։

Նրա խոսքով, վիրուսի հաղթահարման և հետվիրուսային աշխարհակարգի համար ճակատագրական նշանակություն է ունենալու վստահությունը, ինչը, ցավոք, զգալիոներն պակասել է ամբողջ աշխարհում:

«Հիմա այնպիսի ժամանակներ են, երբ սեփական կառավարության հանդեպ վստահությունը չափազանց կարևոր է: Եթե դուք ապրում եք մի երկրում, որտեղ տարիներ կամ տասնամյակներ շարունակ կառավարությունը չարաշահել է մարդկանց վստահությունը, այսօր եկել է դրա համար վճարելու ժամանակը: Մարդիկ կարող են չհավատալ կառավարություններին: Նույնն էլ կարելի է ասել գլոբալ մարակդակում: Մեզ գլոբալ վստահելի առաջնորդներ են պետք», - ասում է Յուվալ Նոյ Հարարին։

Հարարին կարծում է, որ մեծ փոփոխությունները լինելու են համակարգային, փոխվելու է աշխատաշուկան, կրթությունը: Եթե ամբողջ ուսումը տեղափոխվի օնլայն, մարդկային շփման աստիճանը կտրուկ կնվազի, սակայն դա չի փոխի մարդու էությունը: Միաժամանակ, Հարարին նկարագրում է այսօր դեռ ֆանտաստիկ թվացող իրողություններ:

«Առաջին հերթին մենք տեսնում ենք վերահսկողական հսկայական համակարգերի ներդրում, ինչը տեղի է ունենում հենց ժողովրդավարական երկրներում: Փոխվում է նաև վերահսկողական այդ համակարգերի բնույթը: Եթե առ այսօր վերահսոկղությունն իրականացվում էր պետության կամ կորպորացիաների կողմից, որոնք հետևում էին, թե մարդիկ ինչ են գնում, ուր են գնում, ինչ են դիտում հեռուստատեսությամբ, ապա հիմա՝ մարդկանց ճնշումը և ջերմաստիճանը զանգվածային չափելը բացում է ձեր մարմինը և ուղեղը վերահսկելու ճանապարհ», - ասում է Յուվալ Նոյ Հարարին։

Հարարին հնարավոր է համարում, որ առաջիկայում վերահսկելի դառնան մարդու զգացմունքները, դրանք կչափեն ճիշտ այնպես, ինչպես ջերմությունը, տեստով կհայտնաբերեն զգացմունքները, ինչպես հայտնաբերում են կորոնավիրուսը:

«Մարդիկ հարյուր տարի հետո կարող են հետ նայել, ու տեսնել, որ կորոնավիրուսի այս համավարակը հենց այն պահն էր, երբ հաստատվեց վերահսկողական նոր ռեժիմ: Մաշկի տակ ներդրված վերահսկողական համակարգը կարող է դառնալ 21-ր դարի ամենակարևոր իրադարձությունը: Իշխանությունները մարդկանց մարմինը հաքերային հարձակման ենթարկելու միջոցով կկարողանան կենսաբանական տվյալներ հավաքել ու  քաղաքացիների մասին իմանալ ավելին, քան հենց քաղաքացիները գիտեն իրենց մասին», - ասում է Յուվալ Նոյ Հարարին։

Իսկ մինչև այդ, շփման արգելքը ստեղծում է շփման այլ ձևաչափեր: Համավարակը հենց հեռավորությամբ միավորեց հարևաններին, որոնք սովորական պայմաններում, գուցե միմյանց չնկատեին: Եվրոպայում ստեղծվեց համերգային նոր՝ պատշգամբային ձևաչափ: 

Տարածել

Sapiens. Մարդկության համառոտ պատմություն
Sapiens. Մարդկության համառոտ պատմություն

Յուվալ Նոյ Հարարի

5800 ֏

Նկարագրություն

Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: 

Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ: