Գլխավոր Հոդվածներ

Ֆեյք Նյուզի Ֆենոմենը. «Սափիենս»-ի հեղինակը  պնդում

Ֆեյք Նյուզի Ֆենոմենը. «Սափիենս»-ի հեղինակը  պնդում է՝ այն միշտ է եղել

newmag-y-n

Իր նոր հոդվածում  Sapiens գրքի հեղինակ Յուվալ Նոյ Հարարին պատմում է կեղծ լուրերի ազդեցության մասին, հիշում Խորհրդային Միությունը և պնդում՝ ժամանակակից մարդը գնում են ոչ թե փաստերի, այլ սենսացիայի հետևից։  

Հարարին պատմական ակնարկով հիշեցնում է՝ ֆեյք նյուզ կոչվածը նորություն չէ։ Դրա նախադեպերը կարող ենք գտնել պատմության տարբեր դրվագներում։ Քարոզչությունն ու կեղծ տեղեկատվությունը միշտ էլ մարդկանց կառավարելու ամենաարդյունավետ գործիքներից են եղել՝ վստահեցնում է գիտնականը. «Խորհրդային Միության տարածքում «Правда» կոչվող թերթ կար։ Այդ բառը թարգմանաբար նշանակում է ճշմարտություն, բայց ճշմարտությունը վերջին բանն է, որ կարելի էր գտնել նման ամսագրերում»:

Ժամանակակից մարդը գնում են ոչ թե փաստերի, այլ սենսացիայի հետևից։  

Պատմաբանի խոսքով, ֆեյք նյուզի մեխանիզմը նոր չէ, փոխարենը նոր են այն ստեղծելու և տարածելու մեխանիզմները։ Ընդամենը տարիներ առաջ միայն մասնագետները կարող էին տեղեկատվություն հրապարակել և հասանելի լինել լայն հանրությանը։ Այսօր օնլայն հարթակում բոլորը կարող են խոսել ամեն ինչի մասին, կիսվել պատմություններով, տրամադրել տեղեկատվություն՝ հաճախ կիսատ, երբեմն էլ խեղաթյուրված։ «Այս պայմաններում խնդիրը ոչ թե տեղեկության հրապարակումն է դառնում, այլ ուշադրություն գրավելը։ Հիմա ընթերցողի ուշադրության համար մրցակցությունն այնքան մեծ է, որ մարդիկ դիմում են ամենաանազնիվ քայլերին»:

Հիմա ընթերցողի ուշադրության համար մրցակցությունն այնքան մեծ է, որ մարդիկ դիմում են ամենաանազնիվ քայլերին:

Ուշադրություն գրավելու ամենահեշտ միջոցը վախի «կոճակը»  սեղմելն է։ Երբ մարդիկ երկու պատմություն են տեսնում, որոնցից մեկն առաջարկում է հավասարակշռված, փաստարկված տեղեկություն, իսկ մյուսը՝ ծայրահեղական, չափազանցված տեսակետ, մարդիկ սովորաբար ընտրում են երկրորդը։ Ինչո՞ւ։ Դե, որովհետև երկրորդ պատմությունը վախի, հետաքրքրության զգացումներ է առաջացնում՝ ընդգծում է Հարարին. «Սա շատ լավ գիտակցելով միջակ կայքերն ու մասնագետները մրցում են ավելի սենսացիոն վերնագրեր գրելու և ավելի մեծ քանակով մարդկանց ներգրավելու համար։ Սա երբեմն արվում է հատուկ նպատակով, ուղղորդված է հատուկ լսարանի, երբեմն էլ պարզապես շատ ընթերցող ունենալու էժան հնարք է»:

Ֆեյք նյուզի դեմ լավագույն միջոցն, ըստ Հարարիի, որակով և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների՝ վճարովի դառնալն է։

Ֆեյք նյուզի դեմ լավագույն միջոցն, ըստ Հարարիի, որակով և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների՝ վճարովի դառնալն է։ Տեսանելի արդյունքի համար սա պետք է անեն բոլոր արհեստավարժ լրատվամիջոցներն ու առանց բացառության։ Մենք վճարում ենք որակյալ հագուստի և սնունդի համար, ինչո՞ւ պետք է չվճարենք որակյալ տեղեկատվության համար։  

 

Տարածել

Sapiens. Մարդկության համառոտ պատմություն
Sapiens. Մարդկության համառոտ պատմություն

Յուվալ Նոյ Հարարի

5800 ֏

Նկարագրություն

Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: 

Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ: