Ինիեստայի 5 ամենահայտնի խոսքերը. Կատալոնիան ճանապարհում է Բարսայի կենդանի լեգենդին

April 30, 2018

Կատալոնական Բարսելոնայի կիսապաշտպանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա հարազատ թիմից: Այդ մասին իսպանացին հայտարարեց իր հրավիրած հատուկ ասուլիսի ժամանակ:
«Դժվար օր է ինձ համար. լինել այստեղ, հրաժեշտ տալ մի ակումբի, որտեղ ամբողջ կյանքս եմ անցկացրել: Որոշմանս հարցում խոսել եմ շատերի հետ` խաղընկերներիս, մարզիչների: Առաջին հերթին, ցանկանում եմ ազնիվ լինել իմ եւ ակումբի առջեւ: Շատ շնորհակալ եմ Բարսելոնային, Լա Մասիային, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք այս ընթացքում ինձ հետ են եղել: Ես հպարտ եմ, որ խաղացել եմ աշխարհի լավագույն թիմում»
newmag-ը հավաքել է Ինիեստայի 5 լավագույն մտքերը.


  • Երբ դու հաղթում ես առանց ինչ-որ բան զոհաբերելու, դու հանգիստ վայելում ես դա: Բայց հաղթանակն ավելի համեղ է, երբ դրա համար դու շատ ես պայքարել:

  • Սկսնակները սիրում են լինել ինտուիտիվ, կարդալ խաղը եւ տնօրինել գնդակը: Ես միշտ խաղացել եմ ինձնից մեծահասակների հետ եւ միշտ ցանկացել եմ անել այս երեքը: Առանց գնդակը ես պարզապես լքված եմ:

  • Լինում են դեպքեր, երբ մարդու մարմինը հաղթահարում է այնպիսի դժվարություններ, որոնք ի զորու չէ հասկանալ:

  • Բնավ նշանակություն չունի եւ չկա կանոն, որ ֆուտբոլիստը պետք է լինի «այս ինչ հասակի» եւ «այս ինչ գիրության»: Ֆուտբոլիստին գնահատում են իր խաղով:

  • Երբ մտածելու ժամանակ չկա, ես պարզապես հարվածում եմ:


Բարսայում իսպանացին անցկացրեց 22 տարի, ասուլիսի ժամանակ նշեց` երբեք չի խաղա իր ակումբի դեմ: Սրանից ենթադրություն` Ինիեստան կարիերան չի շարունակի Եվրոպայում: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված են չինական ակումբները: Բարսելոնայում Անդրես Ինիեստան նվաճել է 32 տիտղոս, Իսպանիայի հավաքականի կազմում 2 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն,  2010-ին նրա գոլը Ֆուրիա Ռոխային բերեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
 


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։