10 կանոն Instagram-ում բիզնես վարելու համար

July 4, 2017

Instagram-ում հնարավոր է վաճառել կահույք, կոսմետիկա, ավտոմասեր, հագուստ՝  ֆոտոծառայությունների հարթակը վերածելով խանութի՝ բազմոցի վրա:


  1. Վարեք էջը՝ անձնականի նման


Ցանկացած բիզնես պահանջում է նախնական կապիտալ: Instagram-ում այդ կապիտալը ակտիվ և զարգացած հաշիվն է՝ տասնյակ լուսանկարներով և հարյուրավոր հետևորդներով: Մինչև Instagram-ում առուծախ սկսելը էջը վարեք անձնականի նման:  Տեղադրեք փոստեր, օգտատերերը կարող են մեկնաբանություններ թողնել ապրանքի կամ ծառայության մասին, իմանալ բերնդի փիլիսոփայության մասին: Շատ կարևոր է, որ հետևորդները  տեսնեն գործընթացը, թե ինչպես է ապրանքը պատրաստվում թողարկման:

  1. Էջը պետք է վստահություն ներշնչի


Instagram-ով գումար վաստակելու համար էջն այնպես ձևավորեք, որպեսզի պոտենցիալ հաճախորդները  վստահել ձեզ.

  • Նկարագրության մեջ գրեք ձեր բիզնեսի  մասին ամենակարևորը՝  150 սիմվոլի սահմանում: Մի մոռացեք նաև ակտիվ հղումներ օգտագործելու հնարավորության մասին:

  • Տեղադրեք այնպիսի հրապարակումներ, որոնք համահունչ կլինեն էջի մյուս նկարներին: Դրանք պետք է ունենան կոկիկ տեսք, աչք շոյեն և գրավեն այցելուներին՝ գույներով կամ դիզայնով:

  • Մտածեք պաշտոնական հեշթեգեր նախագծի համար և օգտագործեք դրանք բոլոր հրապարակումներում, որպեսզի հետևորդների համար դրանք դառնան ճանաչելի:



  1. Տեղադրեք այնպիսի բովանդակությունը, որը հաճելի կլինի տեսնել ժապավենում


Վիզուալ բաղադրիչը առաջնային է և կարևոր հետևորդների քանակը համալրելու համար:

  • Լուսնակրներ մշակելիս հետևեք թրենդներին: Մեծ քանակությամբ ֆիլտրերով և շրջանակներով ֆոտոները, որոնք նորաձև էին նախկինում, այլևս մեծ քանակությամբ լայքերի չեն արժանանա:



  • Տեղադրեք  կնեդանի լուսանկարներ, որոնք արվել են սմարթֆոնի տեսախցիկով: Օգտատերերն իրենց ժապավենում սովոր են տեսնել հենց նման լուսանկարներ:  Պրոֆեսիոնալ ֆոտոները՝ ակնհայտ գովազդային են և դժվար թե կարողանան շատ լայքեր հավաքել:

  • Instagram-ի էջը պետք է լինի գրքի կազմի նման:  Այն  պետք է գրավիչ լինի, գիրքն ընթերցելու համար:



  1. Առաջարկեք էքսկլյուզիվ


Հետևորդներին առաջարկեք այն, ինչ նրանք այլ տեղ չեն տեսնի:  Հայտարարեք զեղչերի,  ակցիաների, մրցույթների մասին, որտեղ հաճախորդը կարող  է շահ ունենալ և պիտանի բան քաղել:

  1. Փոխազդեցությունը հետևորդների հետ



  • Ցանկանո՞ւմ եք ցույց տալ հաճախորդակենտրոն վերաբերմունք: Դարձրեք ձեր Instagram-ի էջն տեղ, որտեղ կարող են  Direct հարցեր տալ, գին հարցնել  ապրանքների կամ ծառայությունների մասին:

  • Ուշադիր եղեք հաճախորդների մեկնաբանություններին: Էմոցիոնալ պատասխաններ գրեք: Մեկնաբանություններում թողեք էմոջիներ՝ մանրուք է, բայց հաճելի:




Կարդացեք նաև. 




  1. Ցույց տվեք այն, ինչ «թաքուն» է օտար աչքից


Այն ինչ արգելված է և անհասանելի, միշտ հետաքրքիր է: Հրապարակեք այն,  ինչ հաճախորդները չեն տեսնում: Արտադրական գործընթացի առանձնահատկությունները, աշխատաքային պահերը հետաքրքր կլինեն բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն ձեր աշխատանքը ներսից:  Նման բովանդակությամբ հրապարակումները հաճախորդները գնահատում են, քանի որ նրանց ոչ միայն վաճառում են ապրանք, այլև կիսվում արժեքավոր ինֆորմացիոյով:

  1. Թողարկեք նորույթները օնլայն


Հաճախորդների վստահությունը գրավելու արդյունավետ մեթոդ է՝ թույլ տալ նրանց հետևեն նոր ապրանքի շուկա մտնելու փուլին:  Մինչև նորույթի թողարկումը կազմակերպեք հետհաշվարկ, ցույց տվեք, թե ինչպես է այն ստեղծվել՝ ինֆոմացիան տրամադրելով չափաբաժիններով: Ստեղծեք ինտրիգ և օգտատերերին սպասումի մեջ պահեք:

  1. Ընդլայնեք հետևորդների թիվը


Հաճախորդների վստահության դիմաց կարող է լինել մրցանակ, որը կխաղարկեք մրցույթում, կամ կտրամադրեք հաճախորդի, որը ռեթոսփ է արել ձեր բիզնեսի մասին հրապարակումներից մեկը: Հետևորդների համար այն լրացուցիչ մոտիվացիա է և պատճատ թարմացումներին հետևելու համար:

  1. Էջի առաջխաղացում


Հետևորդների քանակը կարելի է մեծացնել առանց լրացուցիչ ներդրումների: Լայքեք և մեկնաբանեք ձեր հետևորդների լուսանկարները: Մեկնաբանություններ թողեք նրանց էջերում, ովքեր դեռ ձեզ չեն հեևում, գրանցվեք նրանց էջերին: Օգտագորեք հեշթեգեր, գեոթեգեր:

  1. Ոգեշնչեք հաճախորդներին


Մտածեք ոչ միայն ձեր, նաև մյուսների մասին: Ձեր բովանդակությունը պետք է մտածելու առիթ ստեղծի, բարձրացնի տրամադրություն և ժպիտ առաջացնի: Վաճառքից բացի հաճախորդներին կարևոր է նվիրել էմոցիաներ: