Ինչպե՞ս պայքարել դատարկախոս comment գրողների դեմ. նորվեգացիները գտել են բանաձևը

Ինչպե՞ս պայքարել դատարկախոս comment գրողների դեմ. նորվեգացիները գտել են բանաձևը

Պատկերացրեք՝ որևէ հոդվածի մասին կայքում մեկնաբանություն գրելուց առաջ մի ամբողջ քննություն պետք է հանձնել: Այդպես նորվեգացիները փորձում են պայքարել միայն վերնագրերը կարդացող օգտատերերի դեմ:

Երկու շաբաթ առաջ, NRKbetaն` Նորվեգիայի հանրայի ռադիոյի կայքը նոր կանոն է մտցրել այցելուների համար: NRKbeta-ի թիմը ներկայացրել է կայքում մեկնաբանություն թողնելու նոր կանոն։ Հոդվածի վերաբերյալ մեկնաբանություն թողնելու համար ընթերցողները պետք է պատասխանեն թեմայի վերաբերյալ երեք հիմնական հարցերի։ Եթե ընթերցողը կարդացել է հոդվածը, հասկացել է դրա իմաստը, նա կկարողանա ճիշտ պատասխանել հարցերին և հնարավորություն կստանա մեկնաբանություն գրել և այն անմիտ չի լինի։

«Մենք մտածեցինք, որ պետք է ինքներս փորձենք և համոզվենք, որ մարդիկ  կարդացել են հոդվածը, նախքան կմեկնաբանեն։ Եթե բոլորը կարող են համաձայնել, որ սա այն է, ինչ հոդվածում ասվում է, ուրեմն նրանք լավ հիմքեր ունեն մեկնաբանելու»,- ասել է «NRkbeta»-ի լրագրող Սթեյլ Գրաթը։ Ստիպելով, որպեսզի ընթերցողները նախքան մեկնաբանություն թողնելը մտածեն դրա մասին, կօգնի նաև ընտրել ճիշտ արտահայտչաձև։

«NRkbeta»-ն Նորվեգիայի ամենաշատ մեկնաբանություն ունեցող կայքերից է և լսարանին նվիրված բլոգը մեկնաբանությունների շնորհիվ կառուցել է խումբ, որն իրոք ունի բավականին դրական զրույցներ, ասում են հեղինակները։ Այնուամենայնիվ, երբ «NRkbeta»-ի հիմնական հոդվածները հրապարակվում են գլխավոր էջում, դրանք բազմաթիվ ոչ մշտական ընթերցողների ուշադրությունն են գրավում և հնարավոր է բազմաթիվ անկիրթ մեկնաբանությունների առիթ դառնան։ Անցած ամառ, օրինակ, կայքը հրապարակեց պատմություն առցանց ֆորումի մասին, որտեղ կային Նորվեգացի անչափահաս աղջիկների նկարներ։ Պատմության մասին մեկնաբանություններն անձնական վիրավորանքներ էին պարունակում։

Ուսումնասիրությունը NRKbeta -ին ոգեշնչել են փորձելու և գտնելու մեկնաբանությունները կարգավորելու լավագույն ձևը։ Նրանք հիմնվել են թեստի մեթոդիկայի վրա, որովհետև կարծում են, որ դա կերաշխավորի, որպեսզի ընթերցողները կարդան պատմությունը և ունենան գիտելիքների ընդհանուր բազա, որը կապված կլինի քննարկմա նհետ։ NRKbeta  նաև կարծում է, որ թեստը գործնականորեն կարող է օգնել, որպեսզի քննարկումները թեմայից չշեղվեն։

«Մենք փորձում ենք ստեղծել քննարկումների ընդհանուր հարթակ։ Եթե դուք պատրաստվում եք քննարկել ինչ որ բան, դուք գոնե պետք է գաղափար ունենաք ինչի մասին է հոդվածը: Հենց այդ մարդկանց համար ենք ստեղծել այս գործիքը: Հակառակ դեպքում, ցանկացած հոդված կարող է հարմար պլատֆորմ դառնալ դատարկախոսների համար»։

Կայքի լրագրող Գրութի խոսքով,  մեկնաբանությունների հարցաշարը բավականին հեշտությամբ իր շուրջը հավաքեց տեխնոլոգիական փորձ ունեցող  մարդկանց։ NRKbeta-ի ընթերցողներից մեկը նույնիսկ տեղադրեց ծրագրավորման կոդը, որպեսզի մյուսները տեսնեն և տարածեն այն։  «Ժողովուրդ, սա ձեզ համար չէ։ Մենք գիտենք, որ հեշտ է ձևափոխել որևէ կոդ: Սա այն մարդկանց համար է, ովքեր նախքան հոդված կարդալը շտապում են թողնել իրենց մեկնաբանությունը», – ասել է կայքի լրագրողը։

Քանի դեռ շատ ԶԼՄ-ները հեռացրել են  մեկնաբանությունների հարթակը և  ընթերցողներին մղել են մեկնաբանությունների այլ հարթակ, ինչպիսին ֆեյսբուքն է, մյուսները NRKbeta-ի նման փորձում են զարգացնել իրենց մեկնաբանությունների հարթակը։ Գուգլի հիմնադրած Alphabet  ընկերությունը հայտարարել է, որ դա աշխատում էր The New York Times, The Economist, The Guardian-ի հետ, և Վիկիպեդիան փորձարկել է նոր՝ Perspective գործիքը, որը մեխանիկորեն հայտնաբերում է «թունավոր» մեկնաբանությունները, որոնք պարունակում են «կոպիտ, անբարեկիրթ, կամ անմիտ մեկնաբանություն, որը մյուսներին ստիպում է, որ հեռանան քննարկումից»։

Բացի այդ, the Times, The Washington Post, the Mozilla Foundation, և Knight Foundation սկսել են Coral Project, որպեսզի ստեղծեն բացաղբյուրների գործիքներ, որոնք զլմներին կօգնեն կարգավորել իրենց քննարկումների հարթակները։ Կա նաև Civil ստարտափըորը ստեղծել է քննարկումների սեփական հարթակը։ Այն օգտատերերից պահանջում է գնահատել մեկնաբանությունները, նախքան նրանք դա անձամբ կհրապարակեն։  

NRKbeta-ն առայժմ փորձնական է: Հարցումն առայժմ մի քանի հրապարակումների վրա է գործում, սակայն եթե այն արդյունավետ լինի՝ կտարածվի կայքի բոլոր հրապարակումների վրա։

Գրել կարծիք