«Բացելով ՆԱՏՕ-ի դուռը»՝ պատմական մեծ նախագիծ, որն ազդեց տասնյակ երկրների ու միլիոնավոր ճակատագրերի վրա (տեսանյութ)
«Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գիրքը ներկայացնում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը ներսից: Այն թույլ է տալիս հասկանալ գործընթացի ամբողջ տրամաբանությունը, իրական խնդիրներն ու մտահոգությունները, Ռուսաստանի հետ բանակցությունների ամբողջ հետնաբեմը: Գիրքը օգնում է սթափ տեսնել, թե
1990-ականներին թվում էր, որ վերադարձ նախկինին այլևս չի լինելու: Ռուս-ամերիկյան հարաբերությունները հարթ չէին, բայց կար մտերմության զգացողություն, միասին առաջ գնալու միտում և զգույշ լավատեսություն: Հենց այդ շրջանում Ռոնալդ Ասմուսը գիտական շրջանակներում առաջ քաշեց ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը և միանալով պետքարտուղարության ղեկավար թիմին՝ օգնեց այն դարձնել իրականություն: Ռազմաքաղաքական դաշինքը դառնում էր ռազմաքաղաքակրթական:
ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ռուսաստանին գրգռում էր, բայց Ելցինը կտրուկ դեմ հանդես չէր գալիս: Խոսվում էր նույնիսկ Ռուսաստանի անդամակցության մասին: Պետքարտուղարի փոխօգնական Ռոնալդ Ասմուսը նկարագրում է մանրամասներ, որոնք տեսախցիկներից հեռու են մնացել: Պարզվում է, որ օրինակ ՆԱՏՕ-ի ապագա անդամ Լեհաստանի նախագահի հետ քննարկումներից մեկի ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Գրաչովը գոռացել է Ելցինի վրա:
Ռոնալդ Ասմուսը «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գրքում ներկայացնում է ամերիկյան, եվրոպական ու ռուսաստանյան ներքին ու արտաքին քաղաքական իրադրությունը ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարի իրագործման ժամանակ: Արևմուտքում ոչ բոլորն էին երջանիկ Արևելյան Եվրոպան ՆԱՏՕ-ի հովանու տակ վերցնելու ձգտումներից: Միացյալ Նահանգներում գաղափարը դարձավ քաղաքականություն մեծ դժվարությամբ: Մեկ այլ բարդ խնդիր էր դա անելը առանց Ռուսաստանի հետ լուրջ առճակատման:
Գիրքը ներկայացրել ենք Newmag & Friends ձևաչափով։ ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարի համահեղինակ ու ճարտարապետ, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Ռոնալդ Ասմուսի՝ բացառիկ մանրամասներով հուշերը հայերեն է թարգմանել Վիգեն Սարգսյանը։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)