BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag & Friends-ը ներկայացնում է «Բացելով ՆԱՏՕ-ի

Newmag & Friends-ը ներկայացնում է «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

Ինչո՞ւ ՆԱՏՕ-ն որոշեց ընդլայնվել ու հասնել Ռուսաստանի սահմաններին, և ամենավիճելի հարցը, որ դրվեց այսօրվա գլոբալ աղետի հիմքում․ արդյոք արևմուտքը խոստացե՞լ էր դա չանել։ Newmag & Friends նախագծով Mediamax-ը ներկայացնում է «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գիրքը։ Աշխար

ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարի համահեղինակ ու ճարտարապետ, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Ռոնալդ Ասմուսի՝ բացառիկ մանրամասներով հուշերը հայերեն՝ Վիգեն Սարգսյանի թարգմանությամբ։ Գիրքը թարգամնելու և հրատարակելու գաղափարը Mediamax-ինն է, աշխատությունը ներկայացնում ենք Newmag & Friends նախագծով։  

«Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գիրքը նկարագրում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը, բացահայտում այն ամենն, ինչը երբեք և ոչ ոք չի էլ փորձել պատմել: Հեղինակն օգնում է հասկանալ գործընթացի ամբողջ տրամաբանությունը, իրական խնդիրներն ու մտահոգությունները, Ռուսաստանի հետ բանակցությունների ամբողջ հետնաբեմը: Աշխատության շնորհիվ կարողանում ես սթափ տեսնել, թե ինչ տեղի ունեցավ, ինչու և ինչպես: 

 Սա պատմական մեծ նախագիծ էր, որն ազդեց, այսօր էլ շարունակում է կանխորոշել տասից ավելի երկրների ու տասնյակ միլիոնավոր մարդկանց ճակատագրերը: Ինչպես վերակառուցվեց Դաշինքը նոր դարաշրջանի նախաշեմին. Այս գլխավոր ուղերձով էլ գրվել է «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գիրքը։  

1990-ականներին թվում էր, որ վերադարձ նախկինին այլևս չի լինելու: Ռուս-ամերիկյան հարաբերությունները հարթ չէին, բայց կար մտերմության զգացողություն, միասին առաջ գնալու միտում և զգույշ լավատեսություն: Հենց այդ շրջանում Ռոնալդ Ասմուսը գիտական շրջանակներում առաջ քաշեց ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը և միանալով պետքարտուղարության ղեկավար թիմին՝ օգնեց այն դարձնել իրականություն: Ռազմաքաղաքական դաշինքը դառնում էր ռազմաքաղաքա ու կրթական: 

Ռոնալդ Ասմուսը ներկայացնում է ամերիկյան, եվրոպական ու ռուսաստանյան ներքին ու արտաքին քաղաքական իրադրությունը ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարի իրագործման ժամանակ: Արևմուտքում ոչ բոլորն էին երջանիկ Արևելյան Եվրոպան ՆԱՏՕ-ի հովանու տակ վերցնելու ձգտումներից: Միացյալ Նահանգներում գաղափարը դարձավ քաղաքականություն մեծ դժվարությամբ: Մեկ այլ բարդ խնդիր էր դա անելը առանց Ռուսաստանի հետ լուրջ առճակատման:  

Շնորհանդեսին աշխատությունը կներկայացնի Medimax-ի ղեկավար Արա Թադևոսյանը։ Միջոցառման 2-րդ մասում տեղի կունենա պանելային քննարկում, որին կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար, «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի հեղինակ Սամվել Ֆարմանյանն ու ամերիկագետ, «Մի կյանքից ավելի», «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքերի հեղինակ Սուրեն Սարգսյանը։  

Շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 21-ին, 19:00, Օպերա Սյութ հյուրանոցում։ Հասցե՝ Ռաֆայել Լեմկին 1, նրբ 1-3։ «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գիրքը միայն այդ օրը կվաճառվի հատուկ զեղչով։ Մուտքն ազատ է։ 

 

Տարածել