8 ֆիլմ և սերիալ նրանց համար, ովքեր ուզում են անգլերեն սովորել

April 2, 2018

Բրիտանական անգլերեն սովորելու համար


«Իմ գեղեցիկ տիկինը» My Fair Lady (1964)


Չնայած ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում, բայց առանձնանում է բրիտանական անգլերենի գեղեցիկ առոգանությամբ։ Այն Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն»-ի էկրանավորումն է, որտեղ պրոֆեսոր Հիգինսը դաստիարակում է թեթևաբարո Էլիզային՝ այդ ընթացքում նրան սովորեցնելով ճիշտ խոսել․ սա հենց այն է, ինչ պետք է անգլերեն սովորողներին։
«Բրիջիտ Ջոնսի օրագիրը» Bridget Jones’s Diary (2001)
Այս ֆիմն առանձնանում է ոչ բարդ առօրյա երկխոսություններով, որն իսկական գանձարան է բրիտանական անգլերենը կատարելագործելու համար։ Ի դեպ, գլխավոր դերակատարը՝ Ռենե Զելվեգերը նկարահանումների ժամանակ և դրանից դուրս չի դադարում խոսել բրիտանական անգլերենով։ Օրինակ վերցրեք նրանից։
«Շերլոք» Sherlock (2010)
Այս սերիալը նկարահանվել է Արթուր Կոնան Դոյլի պատմությունների հիման վրա։ Ի դեպ, քանի որ գլխավոր դերակատարը Մարտին Ֆրիմանն է, ուրեմն արդեն իսկ ֆիլմն օգտակար է բրիտանական անգլերենը կատարելագործելու համար։
«Գրասենյակ» The Office (2001—2003)
Եվս մեկ հիանալի սերիալ Մարտին Ֆրիմանի մասնակցությամբ, որտեղ կարելի է լսել բազմաթիվ արտահայտություններ բրիտանացի գրասենյակային աշխատողների բառապաշարից։
Ֆիլմեր ու սերիալներ ամերիկյան անգլերենի համար
 

«Ֆորեսթ Գամփ» Forrest Gump (1994)


Այս ֆիմը շատ օգտակար է սկսնակների համար։ Գլխավոր հերոսը խոսում է շատ դանդաղ, պարզ ու հասկանալի։
«Լճակի տունը» The Lake House (2006)
Ֆանտաստիկայի տարրերով այս դրաման շատ օգտակար է գրավոր խոսքի զարգացման համար։
«Ջերի Մագուայր» Jerry Maguire (1996)
Սա կատակերգական դրամա է նրանց համար, ովքեր նպատակ ունեն աշխատելու ամերիկյան խոշոր ընկերություններում։ Ճիշտ խոսել, ճիշտ ձևակերպել մտքերը, ճիշտ մտածել․ այս ամենը Ձեզ կսովորեցնի «Ջերի Մագուայր» ֆիլմը։
«Ընկերներ» Friends (1994—2004)
Սերիալի հիմքում ընկած թեթև երկխոսություններն օգնում ընդլայնել առօրյա-խոսակցական անգլերենի բառապաշարը։
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։