Newmag-ն ու Galaxy-ն նախաձեռնել են «21 դասեր և 21 մարտահրավերներ» քննարկումների շարք (տեսանյութ, լուսանկարներ)

May 3, 2021

«21 դասեր և 21 մարտահրավերներ». Կրթություն, բիզնես, ապագայի աշխատաշուկա, ի՞նչ է մեզ սպասվում: Պատերազմ, կորոնա, fake news և քաղաքական ճգնաժամեր. ի՞նչ դասեր ենք քաղել 21-րդ դարի աղետներից և կկարողանա՞նք կանխել հաջորդ պատերազմները` կրթության օրակարգով և տնտեսական զարգացմամբ, ի վերջո 21-րդ դարում մեզ պե՞տք է համալսարանական կրթությունը, թե՞ ժամանակակից տեխնոլոգիները փոխել են այս աշխարհն էլ: Այս մասին քննարկում են ամբողջ աշխարհում ու ամենազդեցիկ դեմքերը: Օրեր առաջ Galaxy Group of Companies-ը և Newmag-ը նախաձեռնել էին առաջին քննարկումը` «գիրք, գինի, քննարկումներ» ֆորմատով:

21-րդ դարի ամենաարդիական մարտահրավերներն ու դասերը կարելի է ընթերցել  Յուվալ Նոյ Հարարիի գքերում: 2020-ին «Գալաքսի» ընկերությունների խումբն ու Newmag հրատարակչությունը հայերեն թարգմանությամբ ներկայացրեցին 21-րդ դարի ամենաքննարկված գիտնական, տեսաբան Յուվալ Նոյ Հարարիի հայտնի եռագրությունը` «Sapiens», «Homo Deus» և «21-րդ դարի 21 դասերը»: Հենց այս գրքերում առաջ քաշած մարտահրավերների մասին էլ ծավալվեց քննարկումը:

Newmag-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, կրթական ոլորտն արդեն իսկ նոր պահանջներ ունի, և շուտով մենք ինքներս էլ կզգանք 21-րդ դարի պահանջները մեր իսկ ընտրած մասնագիտության հարցում. «Առաջիկա երկու տարվա ընթացքում փակվելու է արհեստական ինտելեկտի պատճառով 75 մլն աշխատատեղ, ամբողջ աշխարհում, դրա փոխարեն, ստեղծվելու է 135 մլն նոր աշխատատեղ, արհեստական ինտելեկտը ոչ թե սարսափեցնող է, այլ զգոնացնող, որովհետև դա ստեղծում է նոր տնտեսկան իրողություններ, նոր տնտեսկան միավորներ և նաև պահանջում է նոր գիտելիք»:

    

Ի վերջո, տեխնոլոգիաները մարդու ստեղծած մեծագույն չարի՞քն են, թե՞ մարդկության փրկությունը: Ինչպե՞ս են համակարգիչները և ռոբոտները փոխել մարդու կյանքը. «Գալաքսի» ընկերությունների խմբի հաղորդակցության տնօերն Շուշան Հարությունյանի խոսքով, Հարարիի ձևակերպումները երբեմն նաև անհանգստացնող են. «Հիմա մարդկության պատմության բավականին հետաքրքիր փուլով ենք անցնում, երբ ստղծվել են նոր տենոլոգիաներ, նոր արժեքներ, բայց մենք ապրում ենք հին մենթալիտետով, հին էթիկական ու իրավական կարգավորումներով, կամ մենք կհաղթահարենք համակարգը և համերաշխ կապրենք հաջորդ հարյուրամյակում, կամ Հարարիի ասածը տեղի կունենա»:

    

Հարարին խոսում է գիտելիքի ձեռքբերման նոր ստանդարտի մասին: Եթե նախկինում համալսարանում ստանում էիր գիտելիքը, մասնագիտանում էիր և անցնում աշխատանքի, հիմա դա շատ քիչ է: Եթե ուզում եք դառնալ մրցունակ մասնագետ, ստանալ բարձր աշխատավարձ, ապրել արժանապատիվ կյանքով, շնորհավորում եմ, սովորեք ևս մեկ նոր մասնագիոտւթյուն և այսպես 5 տարին մեկ:

   

Քննարկման բանախոսներից Հայկ Մանասյանի  հիմնադրած ընկերությունը երիտասարդներին կողմնորոշում է մասնագիտության ընտրության հարցում ու նաև ներկայացնում են ժամանակակից տենդենցները. «Ես երկար տարիներ աշխատում եմ  ու կրթական խողովակներով աջակցում եմ բիզնես ոլորտին: Ես ունեցել եմ ընկերության սեփականատեր, ով եկել է իմ դասընթացներին, հիմա էլ ունեմ 75 տարեկան, նոր է ավարտում վաճառքի կուրսը, շատ էնտուզիազմով է: Այն մարդը, ով սովետի ժամանակ աշխատել է, շատ լավ գործեր է արել, բայց ինքն այսօր աշխատանքային հմտություններին չի կարողանում տիրապետել»:

Գիրք, գինի և քննարկում ձևաչափով հանդիպումները շարունակական են: Երեկոն ամփոփում են մեկ գավաթ գինու շուրջ: