[անհավանական] Մեքսիկայում 500 ռուս 8 ժամ սպասել է 4 հայի. Ի՞նչ է պատահել

January 17, 2018

Այս արտասովոր պատմությունը դեռ չի հանգուցալուծվել: Ամեն ինչ սկսվել է, երբ Մեքսիկայի Կանկուն քաղաքի օդանավակայանը թույլ չի տվել օդ բարձրանալ ռուսական Россия ավիաընկերության օդանավին: Պաշտոնապես հայտարարվել է, որ դրա պատճառը ավիաընկերության պարտքերն են:
Ավիաընկերությունը սա հերքել է և ասել, որ իրականում օդանավը սպասեցրել են, քանի որ Մեքսիկայի միգրացիոն ծառայությունը այդ չվերթով պատրաստվում էր արտաքսել Հայաստանի 4 քաղաքացու:
Ռուսները 8 ժամ սպասել են օդանավում: Հայերն այդպես էլ չեն հայտնվել: Օդաչուն դուրս է եկել խցիկից և հեռացել ամբողջ անձնակազմի հետ: Աշխատանքային ժամը սպառվել էր: Ռուսներին դուրս են բերել օդանավից և սպասեցրել, խոստացել են չվերթն իրականացնել հաջորդ օրը, այսինքն՝ այսօր: Ռուսները դեռ սպասում են, հայերից լուր չկա:



Կարդացեք նաև.



Հայաստանի ԱԳ նախարարությունը խնդրով զբաղվում է: Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը փորձում է կապ հաստատել երկրի իշխանության հետ, որ պարզի՝ ի վերջո ինչ կապ ունեն հայերը այս ամբողջ պատմության հետ, եթե ունեն, ապա որտե՞ղ են նրանք:
Անհասկանալի է նաև, թե ինչպես են Հայաստանի 4 քաղաքացիները հայտնվել Մեքսիկայում և հաջողացրել հայտնվել արտաքսվողների ցուցակում: