ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հանդիպում Արմենպրեսում. Newmag-ի տնօրենն ու գլխավ

Հանդիպում Արմենպրեսում. Newmag-ի տնօրենն ու գլխավոր խմբագիրը ներկայացրել են Francofest-ը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

«Արմենպրեսի» մամուլի կենտրոնում Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանն ու գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ներկայացրել են FRANCOFEST-ի բովանդակությունն ու այն անակնկալները, որոնք սպասվում են սեպտեմբերի 9-ին, Սիրահարների այգում՝ ֆրանսիական գրքի փառատոնին։ Այց

Սեպտեմբերի 9-ին  առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ֆրանսիական գրքերի և ֆրանկոֆոն բովանդակության փառատոն։ Սա եզակի իրադարձություն է, քանի որ երբևէ Հայաստանն առաջին քայլը չի արել ու սեփական նախաձեռնությամբ գրական ու մշակութային նախագծով հանդես չի եկել՝ ընդգծում է հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը. «Հարյուր տարի ձգվող բարեկամության ընթացքում սա առաջին դեպքն է, որ նախաձեռնողը ոչ թե Ֆրանսիան է, այլ Հայաստանը։ Աշխարհում Ֆրանսիան համարվում է գրական երկրորդ երկիրը՝  անգլոսաքսոնականից հետո։ Դրա համար էլ որոշեցինք անցկացնել այս փառատոնն ու ներկայացնել ֆրանսիական ժամանակակից գրականությունը»։

Newmag-ի խմբագիր Գնել Նալբանդյանը նկատում է՝ իրենց և ծնողների սերունդը հիանալի գիտեր ֆրանսիական գեղարվեստական դասական գրականությունը, մինչ դեռ նոր սերունդը տեղյակ չէ՝ ինչ է հրատարկում այսօր այս երկիրը։ Փառատոնին միանգամից չորս նոր գիրք կնրկայացվի. «Պետք է, որ մեր երիտասարդ սերունդը ճանաչի, ծանոթ լինի ֆրանսիական մշակույթին, գրականությանը։ Սա ֆրանսիական մշակույթը ընկալելու, ֆրանսիականը հայերեն ընկալելու հնարավորություն է՝ նրանց հումորը, գիրքը, ազատությունը հենց գրականությունից ծանոթանալու առիթ»։

Newmag-ի ղեկավարը փառատոնի համար հատուկ է ընտրել սեպտեմբերը։ Հայաստանում ամբողջ աշնան ընթացքում չի անցկացվում գրական միջոցառում ու փառատոն, բայց աշխարհում հենց սեպտեմբերից է սկսվում գրքասեզոնը։ FRANCOFEST-ը միայն գրքի փառատոն չէ, այլ բովանդակության. «Լավագույն գրքերը սովորաբար տպագրվում են հենց սեպտեմբերից դեկտեմբեր ընկած հատվածում: Ավելին, ընթերցողները հակված են ավելի շատ գիրք գնել հենց այս ժամանակահատվածում: Ու որպեսզի այս գրքասեզոնը բաց չթողնենք, որոշեցինք իրականացնել «Ֆրանկոֆեստը»՝ Ֆրանսիական գրականության փառատոնը: Սկսնակների համար կլինի ֆրանսերենի ուսուցում, ինչպես նաև երեխաների համար, կանցկացվի պանելային քննարկում, թատերական ընթերցանություն, Ավանույթի համաձայն կներկայցնենք նաև Ազնավուրի երգացանկից նոր գործ, նոր տեսահոլովակ, որը նվիրվում է Արցախի մանուկներին։ Բանստեղծությունը թարգմանել է Լիլիթ Բլեյանը, կատարում է Շուշան Պետրոսյանը»։  

 

Francofest-ին Newmag-ը գրքերի շնորհանդեսին կներկայացնի 4 բեսթսելլեր՝ Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը», շվեյցարացի գրող Ժոել Դիկերի «Ամբողջ ճշմարտությունը Հարի Քվեբերտի մասին», Անդրեյ Մակինի «Իմ հայ ընկերը» եւ Անյես Մարտեն-Լուգանի «Երջանիկներն ընթերցում են և սրճում» գրքերը։ Հետաքրքիր դիալոգներ, ինտելեկտուալ մտքեր, բառախաղեր, մեկ շնչով ընթերցվող գրքեր, որոնք Հայաստանում ևս կդառնան բեսթսելլերներ։

Ըստ Արտակ Ալեքսանյանի, գործունեության 5 տարիների ընթացքում Newmag-ը տարվա ընթացքում անցկացնում է փառատոններ՝ երբեք դրանք չվերածելով հրավառությունների. «FRANCOFEST-ը հրավառության մասին չէ։ Մեր միջոցառումները երբեք կտրված չեն այն իրականությունից, որտեղ ապրում ենք, գրքերի ընտրությունն էլ տեղավորել ենք մեր իրականության մեջ։ Գրքերի շնորհանդեսները կընդմիջենք ինտելեկտուալ զրույցներով, քննարկումներով, կլինի խելացի, օգտակար բովանդակություն»։

Գնել Նալբանդյանի խոսքով, Երևանում ֆրանսալեզու գրականության գրքերի փառատոնի անցկացումը ամենևին էլ խրախճանք չէ ժանտախտի ժամանակ, այլ, հակառակը, ժանտախտը հաղթահարելու հնարավորություն. «Քանի որ միայն մտավոր համախմբման միջոցով մենք կկարողանանք հաղթահարել ծանր հետեւանքները, որոնց միջով անցնում են Արցախի մեր եղբայրներն ու մենք ինքներս»։


ԾԱՆՈԹԱՆԱԼ FRANCOFEST-ի ծրագրին


Ֆրանսիակն գրքի ու բովանդակության փառատոնին բոլոր գրքերը կարող եք գնել մինչև 40%  զեղչով, որ ընթերցողները հնարավորություն ունենան գնել միանգամից մի քանի գիրք։

Կարդացեք նաև

Կարդացեք նաև

Տարածել