Դեռահաս Մայքլ Ջեքսոնի կատարումը. Դուք նրան չեք ճանաչի

November 7, 2014

Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի մասին ավելորդ կլինի ինչ-որ բան պատմելը կամ նրա երգերի մասին դրական կարծիք հայտնելը: Դա ակնհայտ է, բոլորը գիտեն։ Բայց կան երգեր, որոնք լսելիս դժվար է պատկերացնել, որ Ջեքսոնն է կատարողը։ Մենք սովոր ենք խռպոտ, բայց միևնույն ժամանակ նուրբ ձայնին` իր հանրահայտ «աու~»-ով։
«Մարիա» երգը Ջեքսոնը կատարել է 1972թ.` 14 տարեկանում։ Երգը սիրո մասին է։ Մնում է միայն կռահել, թե ինչպես կարող էր անչափահաս երեխան ԱՅՍՊԵՍ երգել այս թեմայով։ Չնայած կռահելու բան չկա, նա Մայքլ Ջեքսոնն է։