Արևելյան մոդա. ինչպես է իսլամը փոխում նորաձևությունը

May 15, 2017

Մուսուլման կանայք ուզում են գնել նորաձև, հայտնի լոգոտիպերով հագուստ, բայց որը նաև կհամապատասխանի իրենց կրոնին: Եւ նորաձև բրենդներն ակտիվորեն սկսել են մտնել այդ խաղի մեջ: Առաջինը DKNY բրենդն էր, որ թողարկեց Ռամադանին նվիրված կապսուլային հավաքածու: Նրան հետևեցին Uniqlo, Mango ու Tommy Hilfiger ընկերությունները:  Dolce & Gabbana-ն էլ մուսուլմանական երկրների համար պատրաստեց հատուկ հավաքածու նույն  ֆիրմային «սիցիլիական» պրինտերով:

Բուրկինին լողազգեստ է, որը փակում է մարմինն ամբողջությամբ` գլխից, մինչև ոտքերը: Այն շատ աղմուկ բարձրացրեց Ֆրանսիայում: Marks & Spencer-ը սկսեց այդպիսի լողազգեստներ վաճառել:  Uniqlo ընկերությունը վերջերս թողարկեց առանձին «համեստ հագուստի»  ոչ թե կապսուլային, այլ ամբողջական հավաքածու: Իսկ Nike-ը մշակեց հատուկ հիջաբներ մարզվելու համար:  Նույնիսկ ոչ մեծ լոկալ բրենդները, որտեղ չկան  հատուկ մարկետինգային բաժիններ, ուշադիր հետևում են հասարակական պահանջին: Նրանք պարբերաբար անդրադառնում են իսլամին:
Ֆեշն վերալուծաբաններն ասում են, որ Արևելքի մոդան ակնհայտորեն ազդեցություն է սկսում ունենալ համաշխարհային պոդիումների վրա. modest wear-ը դառնում է նոր բովանդակային թրենդ:

Աշխարհն այսօր մի մեծ կաթսա է, որտեղ տարբեր մշակույթների ներկայացուցիչները, ներգաղթյալներն ու բնիկներըապրում են կողք կողքի: Օրինակ, Կրիստոֆեր Լեմերը խոստովանեց,  որ գարուն-ամառ տղամարդկանց հավաքածուներում վերնաշապիկ-զգեստները տաբատի հետ ու էլի որոշ կերպարներ ստեղծել է, երբ նմանատիպ հագուստ տեսել է մեծահասակ արաբների հագին: Երբեմն այդ ազդեցությունը շատ նկատելի է, երբեմն` ոչ այնքան, բայց այն կա: Դիզայներներից ոմանք խոստովանում են, որ դա պատահում է անգիտակից, պարզապես, ապրում ես, տեսնում ներգաղթյալներին: Եւ այդ դեպքում էթնիկ ազդեցություններն անխուսափելի են: Կոպիտ ասած, երբ քեզ առաջարկում են լեգինսը կրել երկար, առանց օձիքի վերնաշապիկով, դու դառնում ես Քաթարից եկած հյուր:

Թուփակ Շակուրը մոդայում ու երաժշտության մեջ ոճի թելադրող էր: Նա «Սև լուսաններ» իսլամական խմբավորման անդամ էր, ու դա հստակ երևում էր նրա ոճում ու նույնիսկ սափրվելու ձևն էր դա ցույց տալիս: Նույնիսկ կանացի սիլուետում հայտնված կլորավուն ֆորմաները, ինչպես Քարդաշյանի կազմվածքն է, ինչ-որ առումով արևելյան գեղեցկության ազդեցությունն են:

2050-ին աշխարհում մուսուլմանների թիվը կհավասարվի քրիստոնյաների թվին: Այնպես որ, մոդան նույնպես կփոխվի դեպի Արևելք:  Ավելի  շատ են դեպքերը, երբ փողոցում մուսուլման կանանց վրայից հանում են հիջաբներ: Եթե համարենք, որ մոդան կանանց ազատության համար է, ուրեմն մուսուլման կանայք էլ իրավունք ունեն ազատ լինել` իրենց հավատի ու դրանից բխող նորաձևության սահմաններում: Նրանք էլ են ուզում մարզվել, լողալ, գիտությամբ զբաղվել, ստեղծագործել: Մշակույթները շարունակում են միախառնվել, աշխարհը շարունակվում է փոխվել, մոդան`առավել ևս:

Wonderzine