Վուդրո Վիլսոն. Մարդ, որ փոխեց միջազգային համակարգի տրամաբանությունը

October 27, 2016

ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի (1913-1921) մասին հակիրճ գրելը դժվար է: Նա պատմություն կերտող նախագահներից էր: Վիլսոնը ԱՄՆ առաջին նախագահն էր, որն ուներ պատմաքաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Նրա նախագահությունը համընկավ Առաջին աշխարհամարտի հետ: Ամերիկացիների բախտը, կարելի է ասել, բերեց, որ այդ դժվարին փուլում նրանց նախագահը եղավ հենց Վիլսոնը՝ պատմության, պատերազմների պատճառներն ու հետևանքները վերլուծող մասնագետը:
Ամենագեր նախագահը, որ կով էր պահում Սպիտակ տանը

  • Նախագահը, ում պատվին ստեղծվեց Թեդի արջուկը

  • ԱՄՆ ամենաանհայտ նախագահը




  • Վիլսոնը Ազգերի լիգայի գաղափարի համահեղինակն էր: Կազմակերպությունը կարճ կյանք ունեցավ, բայց կատարեց ճակատագրական դեր, փրկեց կյանքեր ու հիմք դարձավ ՄԱԿ-ի համար: Վիլսոնի միասնական անվտանգության թեզը հետագայում զարգացավ: Երկրորդ աշխարհամարտից հետո այն դարձավ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի, ավելի ուշ ԵԱՀԿ-ի սկզբունքներից մեկը, որից օգտվեցին շատերը: Ի վերջո ձևավորվեց «ինքնորոշման իրավունքի» ժամանակակից սկզբունքը: