Կլեոպատրայից մինչև Կոկո. Աշխարհում առաջին օծանելիքի թանգարանը

February 28, 2017

Le Grand Musee du Parfum-ը գտնվում է նորաձևության քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի` Ֆաբուր Սենթ Օնորեի վրա, հենց այստեղ են նաև Ելիսեյան պալատը, նորաձևության հայտնի տները:

Կանանց և աղջիկների երազանքերի թանգարանը գտնվում է չորս հարկանի հին առանձնատանը: Զբաղեցնում է 5 հազար քառակուսի մետր տարածք: Նախկինում այստեղ ֆլագմանյան բուտիկ էր և Christian Lacroix-ի գլխավոր գրասենյակը: 19-րդ դարում այն ֆրասնաիցի մի բարոնի առանձնատունն էր:

Կոսմետիկայի թանգարանում ցուցադրվում են պատմական և գիտական նյութեր, նաև այն օծանելիքների օրինակները, որոնք օգտագործում էին Կլեոպատրան, Մարկոս Ավերելիուսը, Մադմուազել Շանելը (մինչև լեգենդար 5-ը): Օծանելքիային ժամանակագրությունը այստեղ ներկայացված է  փարավոններից մինչև մեր օրեր:

Այցելուները կարող են մասնակցել ինտերակտիվ փորձարկմանը, որն ապացուցում է` բույրը մեր կյանքում ամենավերջին տեղը չի զբաղեցնում և որից կախված է մեր տրամադրությունը:
http://www.youtube.com/watch?v=rOZk_K3cZ2Q
Կոսմետիկայի թանգարանի գիդերը պլանշետներն են: Դրանք ավտոմատ ընտրում են դասախոսությունը և տալիս են այն ցուցասրահի մասին անհրաժեշտ տեղեկությունը, որում այդ պահին գտնվում եք:

Մի հարկը ամբողջությամբ զբաղեցնում է  digital-լաբորատորիան (օծանելիքագործների իսկական աշխատավայրը): Այնտեղ տեսագիդը պատմում է աշխարհի 16 լավագույն «քթերի» մասին` Մատիլդա Լորան (Cartier, Guerlain), Ժան-Կլոդ Էլլեն (Hermes), Աննա Ֆլիպո (Chloe, Giorgio Armani): Նրանք ներկայացնում են բույրի ընտրության նրբությունները և բացահայտում իրենց մասնագիտության որոշ գաղտնիքներ:

Այնպես որ Փարզի այցելելիս` չմոռանաք Le Grand Musee du Parfum-ը ընդգրկել must see վայրերի ցանկում: