[Շարունակությունը` գրքում] Նապոլեոն Հիլ. Մտածի՛ր և հարստացի՛ր

February 19, 2017

Գլուխ 1 ԱՌԱՋԱԲԱՆ
ՄԻ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԸ «ՄՏԱԾԵՑ» ԹՈՄԱՍ ԷԴԻՍՈՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԻՐ ՈՒՂԻՆ
Ճշմարիտ է, որ «մտքերն առարկաներ են» և զորե՛ղ առարկա­ներ, երբ նրանք միախառնվում են նպատակի որոշակիության, հաստատակամության և դրանք հարստությունների կամ այլ նյու­թական արժեքների վերափոխելու ԲՈՒՌՆ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ հետ։ Ավելի քան երեսուն տարի առաջ Էդվին Ք. Բարնսը բացահայ­տեց, թե որքան ճշմարիտ է այն միտքը, որ մարդիկ իսկապես ՄՏԱ­ԾՈՒՄ ԵՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ։ Նրա հայտնագործությունը միան­գամից տեղի չունեցավ, այլ աստիճանաբար՝ սկսվելով մեծն Էդի­սոնի բիզնեսի գործընկերը դառնալու ԲՈՒՌՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ։ Բարնսի ՑԱՆԿՈՒԹՅԱՆ գլխավոր հատկանիշներից մեկը նրա որոշակիությունն էր։ Նա ցանկանում էր աշխատել Էդիսոնի ՀԵՏ, ոչ թե նրա ՀԱՄԱՐ։ Ուշադիր հետևի՛ր, թե ինչպես է նա գործել՝ իր ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ իրականություն դարձնելու համար, ու դու ավե­ լի լավ կհասկանաս այն տասներեք սկզբունքները, որ տանում են դեպի հարստություն։
Երբ այս ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ կամ ազդակն առաջին անգամ փայ­լատակեց Բարնսի մտքում, նա հնարավորություն չուներ այն իրա­կանացնելու։ Երկու խոչընդոտ կար այդ ճանապարհին. նա չէր ճա­նաչում պարոն Էդիսոնին և բավականաչափ դրամ չուներ՝ հոգալու համար իր ճանապարհածախսը մինչև Օրինջ՝ Նյու Ջերսի։
Այս դժվարությունները բավական են՝ մարդկանց մեծամաս­նությանը թևաթափ անելու համար, որպեսզի նրանք այլևս որևէ բան չձեռնարկեն իրենց ցանկությունն իրականացնելու ուղղու­թյամբ։ Սակայն Բարնսի ցանկությունը սովորական չէր։ Նա այն­քան վճռական էր տրամադրված՝ ի կատար ածելու իր ցանկությու­նը, որ ի վերջո որոշում է ավելի շուտ գնալ բախտին ընդառաջ, քան հանձնվել (չիմացողների համար նշեմ, որ դա նշանակում էր բեռ­նատար գնացքով ճամփորդել Իսթ Օրինջ)։
Նա ներկայացավ պարոն Էդիսոնի լաբորատորիա և հայտա­րարեց, որ եկել է աշխատելու գյուտարարի հետ։ Տարիներ անց, պատմելով Բարնսի հետ իր առաջին հանդիպման մասին, Էդիսոնն ասել է. «Նա կանգնել էր իմ դիմաց սովորական թափառաշրջիկի պես, սակայն նրա դեմքի արտահայտության մեջ ինչ–որ բան կար, որից հասկացա, որ նա վճռել է ստանալ այն, ինչի համար եկել է։ Մարդկանց հետ ունեցած իմ փորձառությունից ես սովորել եմ, որ երբ մարդ որևէ բան իսկապես ՑԱՆԿԱՆՈՒՄ Է այնքան ուժգնորեն, որ պատրաստ է վտանգելու իր ողջ ապագան, նա, անկասկած, կհասնի իր ցանկացածին: Ես նրան տվեցի այդ հնարավորությունը, քանի որ տեսա, որ նա որոշել է ամեն գնով հասնել հաջողության։ Հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ չեմ սխալվել»։
Թե այդ ժամանակ ինչ էր ասել երիտասարդ Բարնսը պարոն Էդիսոնին, այնքան էլ կարևոր չէ. էականն այն է, թե ինչ էր մտա­ծել։ Էդիսոնն ինքն էր այդ մասին ասել։ Հազիվ թե երիտասարդի արտաքինը վճռորոշ դեր խաղացած լիներ Էդիսոնի գրասենյակում աշխատանքի անցնելու համար, քանի որ նրա արտաքինը որոշակիորեն իր դեմ էր։ Վճռորոշն այն էր, թե ինչ էր նա ՄՏԱԾՈՒՄ։
Եթե այս համոզմունքը հնարավոր լիներ փոխանցելու բոլոր նրանց, ովքեր կարդում են այն, այս գիրքը շարունակելու կարիքը չէր լինի։
Բարնսը առաջին իսկ հարցազրույցից հետո անշուշտ չդար­ ձավ Էդիսոնի գործընկերը, սակայն հնարավորություն ստացավ աշխատելու նրա գրասենյակում՝ նվազագույն վճարով կատարե­լով Էդիսոնի համար անկարևոր, սակայն իր համար շատ կարևոր աշխատանք, քանի որ հնարավորություն ունեցավ իր «ապրան­քը» տեղադրելու այնտեղ, որտեղ իր նախատեսած «գործընկերը» կտեսներ այն։
Անցան ամիսներ։ Ոչ մի ակնհայտ փոփոխություն չեղավ, որ Բարնսին մոտեցներ իր ԳԼԽԱՎՈՐ ՀՍՏԱԿ ՆՊԱՏԱԿԻՆ։ Սակայն ինչ–որ կարևոր բան տեղի էր ունենում Բարնսի մտքում։ Նա շա­րունակաբար սաստկացնում էր իր ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ՝ դառնալու Էդիսոնի գործընկերը։
Հոգեբանները ճիշտ են. եթե մարդ ինչ–որ բան իրապես ցան­կանում է, դա երևում է նրա արտաքինից։ Բարնսը պատրաստ էր դառնալու Էդիսոնի գործընկերը, ավելին՝ նա ՎՃՌԱԿԱՆ ԷՐ ՏՐԱ­ՄԱԴՐՎԱԾ՝ ՊԱՀԸ ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ՝ ՀԱՍՆԵԼՈՒ ԻՐ ՑԱՆԿԱ­ՑԱԾԻՆ։
Նա երբեք չէր ասում՝ «Դե լավ, օգուտ չկա, ավելի լավ է միտքս փոխեմ ու վաճառականի գործով զբաղվեմ», այլ ասել է՝ «Ես այս­ տեղ եմ եկել Էդիսոնի հետ բիզնես սկսելու և կհասնեմ դրան, եթե դրա համար նույնիսկ կյանքիս մնացած մասը պահանջվի»։ Նա հենց այդպես էլ մտածել է։ Որքա՜ն տարբեր բաներ կպատմեին մարդիկ՝ ունենալով ընդամենը ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿ և կառչած մնալով դրան, մինչև որ այն կվերածվեր ամենակուլ մտասևեռման։ Թերևս երիտասարդ Բարնսն այդ ժամանակ նման բաներ չգիտեր, բայց իր մտադրության համառությունը, միակ ՑԱՆ­ԿՈՒԹՅՈՒՆՆ իրականացնելու նրա հաստատակամությունը կան­ խորոշեցին, որ վերանան բոլոր խոչընդոտները, և նրան ընձեռվի այն հնարավորությունը, որը նա փափագում էր ունենալ։
Հարմար առիթը, սակայն, հայտնվեց բոլորովին այլ տեսքով և այլ կողմից, քան Բարնսն ակնկալում էր։ Դա հարմար առի­թի հնարքներից մեկն է. այն մի նենգ սովորություն ունի՝ սպրդե­լու հետնամուտքից և հաճախ քողարկվելու անհաջողության կամ ժամանակավոր պարտության կերպարանքի ներքո։ Հավանաբար այս պատճառով շատերը չեն կարողանում ճանաչել այդ հարմար առիթ կոչվածին։
Պարոն էդիսոնն այդ ժամանակ նոր էր կատարելագործել գրա­սենյակային մի սարք՝ հայտնի որպես «Էդիսոնի ձայնագրիչ» (այժմ՝ «Էդիֆոն»)։ Նրա առևտրական գործակալները խանդավառ­ված չէին այդ սարքով. կարծում էին, որ հեշտությամբ չի վաճառվի։ Բարնսը հասկացավ, որ իր գործելու պահը եկել է։ Հնարավորու­ թյունը ներկայացավ անշտապ, որպես տարօրինակ տեսքով մի սարք, որը ոչ ոքի չէր հետաքրքրում՝ բացի իրենից և գյուտարարից։ Բարնսը գիտեր, որ կարող է վաճառել այդ սարքը։ Նա իր ծա­ռայություններն առաջարկեց Էդիսոնին և անմիջապես գործելու հնարավորություն ստացավ։ Նա վաճառեց ձայնագրիչը։ Իրակա­նում վաճառեց այնպիսի հաջողությամբ, որ Էդիսոնը նրա հետ պայմանագիր կնքեց՝ սարքը երկրով մեկ տարածելու և վաճառելու նպատակով։ Այս բիզնես համագործակցությունից ծնվեց «Ստեղծել է Էդիսոնը, կյանքի է կոչել Բարնսը» կարգախոսը։
Այս համագործակցությունը տևեց երեսուն տարուց ավելի։ Բարնսը ոչ միայն մեծ կարողության հասավ, այլև հասկացավ չա­փազանց կարևոր մի բան. նա ապացուցեց, որ իրապես հնարավոր է ՄՏԱԾԵԼ ԵՎ ՀԱՐՍՏԱՆԱԼ։
Ես չեմ կարող իմանալ, թե փաստացի Բարնսի համար ինչ արժեցավ իր ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ։ Թերևս այն երկու–երեք միլիոն դոլար շահույթ բերեց նրան, սակայն գումարը, որքան էլ որ լինի, անկարևոր է դառնում, երբ համեմատում ես շատ ավելի կարևոր արժանիքի հետ, որ մարդ ստանում է ի դեմս որոշակի իմացու­թյան, այն գիտելիքի, որ հայտնի սկզբունքների կիրառումը թույլ է տալիս մտքի անորսալի ազդակը վերափոխել նրա ֆիզիկական պատճենի։
Բարնսը բառացիորեն պատկերացրեց իրեն որպես մեծն Էդի­սոնի գործընկեր։ Նա պատկերացրեց իրեն հաջողության մեջ։ Որ­պես սկիզբ՝ նա ոչինչ չուներ՝ բացառությամբ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒ­ՆԻՑ ԵՎ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԿԱՌՉԱԾ ՄՆԱԼՈՒ ԱՅԴ ՑԱՆ­ԿՈՒԹՅԱՆԸ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԱՅՆ։
Գործը սկսելու համար նա դրամ չուներ։ Կրթությունն անբա­վարար էր։ Հեղինակություն չուներ։ Սակայն ուներ նախաձեռնու­ թյուն, հավատ և հաղթելու կամք։ Այս անշոշափելի ուժերով նա իրեն դարձրեց պատմությանը հայտնի մեծագույն գյուտարարի կյան­քում թիվ մեկ անձը։

Այժմ եկե՛ք դիտարկենք մեկ այլ իրավիճակ և ուսումնասիրենք մի մարդու, ով ուներ հարստանալու բազմաթիվ ակնառու հնարա­ վորություններ, սակայն կորցրեց դրանք՝ գտնվելով իր որոնած նպատակից երեք ոտնաչափ հեռավորության վրա։
ՈՍԿՈՒՑ ԵՐԵՔ ՈՏՆԱՉԱՓ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Ձախողման ամենից տարածված պատճառներից մեկը ժամա­նակավոր անհաջողության դեպքում գործից նահանջելն է։ Ամեն ոք կյանքում այս սխալը կատարել է մեկ կամ ավելի անգամ։
Ռ. Յու. Դերբիի հորեղբայրներից մեկը հիվանդանում է «ոս­կու տենդով» և մեկնում է արևմուտք, որպեսզի ՓՈՐԻ ՀՈՂԸ ԵՎ ՀԱՐՍՏԱՆԱ։ Նա երբեք չէր լսել, որ շատ ավելի ոսկի կա մարդ­կանց ուղեղում, քան հողի մեջ։ Նա տարածք է վերցնում ու սկսում աշխատել բրիչով ու բահով։ Գործը դժվար էր, բայց մեծ էր նրա՝ ոսկու ծարավը:
Մի քանի շաբաթից նրա աշխատանքը փոխհատուցվում է փայ­ լող հանածոյի հայտնաբերմամբ։ Նրան մեքենա էր պետք հան­ քանյութը մակերես դուրս բերելու համար։ Նա հանքը զգուշորեն ծածկում է հողով ու վերադառնում իր հայրենի Վիլյամսբուրգ (Մե­րիլենդ)՝ պատմելու ազգականներին և մի քանի հարևանի իր գտա­ ծոյի մասին։ Նրանք միասին գումար են հայթայթում անհրաժեշտ սարքավորումների ու փոխադրամիջոցների համար, որից հետո հորեղբայրը և Դերբին վերադառնում են հանք։
Առաջին վագոնը լցնում են հանքանյութով և տանում հալոցա­րան։ Նմուշներն ապացուցում են, որ նրանց հանքն ամենահա­րուստներից մեկն էր Կոլորադոյում։ Մի քանի այդպիսի վագոն կփակեր պարտքերը, իսկ հետո մեծ շահույթներ կհոսեին։
Հորատող մեքենաները խորանում էին վար, Դերբիի և հորեղ­բոր հույսերը խոյանում էին վեր։ Բայց հետո մի բան պատահեց. ոսկու երակն անհետացավ։ Նրանք շարունակում էին հորատել՝ վհատված փորձելով կրկին գտնել ոսկու երակը, բայց ապարդյուն։ Ի վերջո որոշեցին ԴԱԴԱՐԵՑՆԵԼ։
Իրենց ունեցած սարքավորումները նրանք մի քանի հարյուր դո­լարով վաճառեցին հնոտիավաճառին ու տուն վերադարձան։
Որոշ հնոտիավաճառներ հիմար են, բայց ոչ այս մեկը։ Նա հրա­վիրեց մի լեռնային ճարտարագետի՝ հանքը ուսումնասիրելու և մի փոքր հաշվարկ կատարելու։ Ճարտարագետը եզրակացրեց, որ գործը ձախողվել է, քանի որ կատարողները ոչինչ չեն իմա­ցել «կեղծ երակների» մասին։ Նրա հաշվարկները ցույց տվեցին, որ ոսկու երակը կարող էր գտնվել ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՈՏՆԱՉԱՓ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱՅՆՏԵՂԻՑ, ՈՐՏԵՂ ԴԱՐԲԻՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԷԻՆ ՓՈՐԵԼԸ։ Հենց այդ տեղում էլ գտնվեց ոսկին։ Հնոտիավաճառը հանքից միլիոնավոր դոլարների հասույթ ունեցավ, քանի որ հասկացավ, որ նահանջելուց առաջ պետք է խորհրդակցել մասնագետի հետ։
Սարքավորումներին հատկացված դրամի մեծ մասը հայթայթել էր Ռ. Յու. Դերբին, որն այդ ժամանակ շատ երիտասարդ էր։ Դրամը տրամադրել էին նրա ազգականները և հարևանները, քանի որ հավատում էին նրան։ Նա մինչև վերջին դոլարը վերադարձրեց իր պարտքը, չնայած դա տարիներ տևեց։
Երկար տարիներ պարոն Դերբին վերականգնում էր իր կորուս­տը՝ հասկանալով, որ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ կարող է վերափոխվել ոսկու։ Այս հայտնագործությունը նա կատարեց, երբ սկսեց զբաղ­վել կյանքի ապահովագրման բիզնեսով։
Հիշելով, որ ինքը մեծ կարողություն է կորցրել, քանի որ ԴԱ­ԴԱՐԵՑՐԵԼ Է աշխատանքը ոսկուց երեք ոտնաչափ հեռավորու­թյան վրա, Դերբին շահույթներ ստացավ իր ընտրած աշխատան­քից՝ պարզապես ինքն իրեն ասելով. «Ես կանգ առա ոսկուց երեք ոտնաչափ հեռավորության վրա, բայց երբեք կանգ չեմ առնի, եթե մարդիկ հրաժարվեն ինձնից ապահովագրական ծառայություններ գնելուց»։
Դերբին ստեղծեց տասնհինգ մարդուց պակաս աշխատակազմ ունեցող մի փոքր խումբ, որը տարեկան մեկ միլիոնից ավելի դո­լարի կյանքի ապահովագրություն է վաճառում։ Իր «կպչունության» համար նա պարտական է այն դասին, որը նա քաղել է ոսկու հանքի բիզնեսում իր ունեցած նահանջից։
Նախքան մարդու կյանքում հաջողության գալը նա պետք է պատրաստ լինի կրելու ժամանակավոր անհաջողություններ ու, թերևս, որոշ ձախողումներ։ Երբ մարդուն անհաջողություն է բաժին ընկնում, ամենահեշտ և ամենից տրամաբանական բանը գործը ԹՈՂՆԵԼՆ է։ Մարդկանց մեծամասնությունն այդպես էլ վարվում է։ Այս երկրի երբևէ ճանաչված ավելի քան հինգ հարյուր ամենից հաջողակ մարդիկ տողերիս հեղինակին պատմել են, որ իրենց մեծագույն հաջողությունը վրա է հասել ընդամենը մեկ քայլ այն բանից հետո, երբ արդեն թվում էր, թե պարտվել են։ Ձախողումը խաբեբայի մեկն է՝ հեգնանքի ու խորամանկության սուր զգացո­ղությամբ։ Գայթակղիչ բան է մարդուն տապալել այն պահին, երբ նա արդեն հաջողության եզրին է։
Պարոն Դերբին «կյանքի համալսարանից» «գիտական աստի­ճան» ստանալուց կարճ ժամանակ անց, դաս քաղելով ոսկու հան­քերի իր փորձառությունից, համոզվեց, որ «ոչ»–ը պարտադիր կեր­պով չի նշանակում «ոչ»։

Կարդացե՛ք գիրքն ամբողջությամբ՝ ձեռք բերելով «Զանգակ» գրատնից և Հայաստանի այլ գրախանութներից, ինչպես նաև առցանց`www.zangak.am կայքէջից: