Գիրք, յոգա և թեյ՝ զրույց-քննարկում «ՎիվեկաՉուդամանի» տրակտատի մասին (տեսանյութ, լուսանկարներ)

December 5, 2022

Շրի Շանկարաչարյայի «ՎիվեկաՉուդամանի» տրակտատը, որը հայերեն է հրատարակվել Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ, քննարկել են յոգայի կենտրոններից մեկում: Newmag-ի այս գիրքը ինքնաուսուցման ձեռնարկ է՝ աշակերտի եւ հոգևոր ուսուցչի երկխոսություններով: Հնդիկ մտածողի աշխատության վերնագիրը՝ «ՎիվեկաՉուդամանի», բառացի նշանակում է իմացության գանձարան:

Հանդիպումը թեյի շուրջ է, քննարկման թեմաներն էլ վերցված են հենց իմացության գանձարանից: Աշխարհում այն առավել հայտնի է «ՎիվեկաՉուդամանի»: Այս աշխատությունը հնդիկ փիլիսոփա Շրի Շանկարաչարյայի կոթողային տրակտատն է, մեկնությունը՝ Ռուբեն Ֆիլյանինը, ներկայացնում է յոգայի հայ վարպետ Սվետլանա Ավագյանը. «Այս աշխարհում ամեն ինչ ժամանակավոր ա, բոլորս գալիս ենք ու գնալու ենք, բայց ինչն ա մնալու, մեր արարքները....էս գիրքը կարդալով կհասկանաս, որ պետք է սեր տարածել»:

   

«ՎիվեկաՉուդամանին» հարյուրամյակների ընթացքում ունեցել է բազմաթիվ մեկնություններ: Ամենահայտնիներից մեկը տամիլերեն տարբերակն է, որը 30-ականներին նորաձև էր Արևմուտքում: Հենց այդ տարբերակից է օգտվել ու գիրքը հայերեն է մեկնել Ռուբեն Ֆիլյանը. «Ռուբենը բավականին մեր լեզվով է գրել, որ մենք կարողանանք հասկանալ, դրա համար գրել է, որ ազատ թարգմանություն է, ինքը ծամել ու մեզ տվել է,  որ ինչ-որ չափով հասկանաք իմաստը»:

«ՎիվեկաՉուդամանին» ինքնաբացահայտման ու ինքնաճանաչման մասին է: Հենց այս աշխատության հեղինակը՝ Շրի Շանկարաչարյան 1200 տարի առաջ կարողացավ միավորել Հնդկաստանի փիլիսոփայություններն ու մարդուն ցույց տալ կյանքի գլխավոր իմաստը:

 

Կարդացեք նաև