Ով և երբ առաջին անգամ բացահայտեց իմացության գանձարանն ու մեկնեց «Վիվեկա Չուդամանին» (տեսանյութ)
Մտավորական հսկա ու լեզվաբանության հանճար Ադի Շանկարաչարիան 8-րդ դարի ամենահայտնի հնդիկ փիլիսոփա է: Նա համարվում է «Վիվեկա Չուդամանիի» հեղինակը և Ադվայտա-Վեդանտան ուսմունքի հիմնադիրը: Կրոնա-փիլիսոփայական այս դպրոցը ձևավորվել է հետբուդդայական շրջանում:
Հնդիկ փիլիսոփայի մասին յոգայի հայ ուսուցիչ Սվետլանան լսել է դեռ ուսանողական տարիներին՝ փիլիսոփայության ուսուցչից: Այդ օրվանից «Վիվեկա Չուդամանին» դարձավ Սվետլանայի ուղեցույցը, յոգան սկզբում հոբբի, հիմա՝ կյանքի փիլիսոփայություն: «Լույս» յոգա ստուդիաների հիմնադիրը նախկին ծրագրավորող է, թողել է իր մասնագիտությունն ու տրվել իրական լույսի փնտրտուքին. «Նա հաստատց հնդկական վեդայական փիլիսոփայությունը: Այս ուսմունքի ուղերձն այն է, որ ի վերջո քո ես-ին հասնես, իրական ես-ին, ոչ թե էգոյին»:
Ըստ այդ փիլիսոփայական վեդաների՝ այսինքն տեքստերի, մարդկանց ամբողջ կյանքն անցնում է ինչ-որ անհանգստության մեջ: Եվ ոչ մի փուլում մարդը ժամանակ չի գտնում իր մտքերն Աստծուն պատմելու: Փիլիսոփայական այս համակարգը մինչև այսօր էլ Հնդկաստանում չի կորցրել իր արդիականությունը՝ ընդգծում է Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի համահիմնադիր Ռանանջայ Անանդը. «Ադվայտա-Վեդանտան հնդկական փիլիսոփայության կարևոր համակարգերից է: Ըստ տեսության, Բրահման տիեզերքում ամեն ինչի հիմքում է: Որը արտահայտվում է այս նախադասությամբ՝ ես եմ Բրահման: Այն տարբերվում է ատմայից՝ բարձրագույն եսից: Կարելի է ասել, որ ամբողջ տիեզերքում ամեն ինչ նույն հիմքի վրա է, այսինքն՝ ամեն ինչի հիմքում Բրահման է, ինչն էլ հենց բացարձակ ճշմարտությունն է»:
«Վիվեկա Չուդամանի» բառացի նշանակում է «իմացության գանձարան» կամ «ադամանդը զանազանման թագի»: Ու հենց ճկուն ու իմաստուն փոքրամարմին երիտասարդ հնդիկ Շանկարաչարյան մեծ ուսուցիչների հետ բանավեճում հաղթեց ու հռչակվեց Ադի՝ առաջնորդ, կրոնական բարեփոխիչ մեկ պատճառով՝ նա հավատում էր ու գիտեր, որտեղից է ճառագում լույսը, որտեղ է ճշմարտությունը: Այդպես ստեղծեց իր փիլիսոփայական դպրոցը, ինչի շնորհիվ Հնդկաստանը միավորվեց ու հինդուիզմն ամրապնդվեց երկրում՝ ընդգծումէ Ռանանջայ Անանդը. «Առաջին հերթին պետք է հասկանալ թե ով ես դու, այսինքն որն է Բրահման, որ հասկանանաս քեզ: Երբ մարդը հասկանում է իր ես-ը, սկսում է հասնել Բրահմային՝ բացարձակ ճշմարտությանն ու տիեզերական գիտակցությանը: Սա նշանակում է, որ տիեզերքում բոլոր մարդիկ ունեն նույն գիտակցությունը»:
Սվետլանայի փիլիսոփայության դասախոսի սերնդակից է գրող Ռուբեն Ֆիլյանը, որը դեռ 1970-ականներին էր հայտնաբերել Ադի Շանկարաչարյային, հեռացել Հնդկաստան, որտեղ դասավանդում էր յոգա, զբաղվում մարտարվեստով. «Մեր հայզագի Ֆիլյանը, որ թարգմանել է այս գործը, իսկական հրաշք է արել: Քիչ գիտելիք ունեն այս ճյուղից հայերը: Իսկ հիմա մեր ձեռքի տակ կա նման աշխատություն»:
Ո՞վ եմ ես՝ այս հարցի պատասխանն էլ կտանի դեպի լույս. վստահեցնում էր Շանկարաչարիան: Իր գրքում ներկայացնում է Գուրուի և աշակերտի հատկանիշներն ու այն, թե աշակերտն ինչպես պետք է վերաբերվի ուսուցչին և ինչու պետք է ծառայի նրան: Յոգայի փլիսոփայական այս համակարգը չափազանց մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում, Ադվայտա-Վեդանտայի դպրոցներ կան տարբեր երկրներում: Վերջապես Ադի Շանկարաչյայի այս իմաստուն գործի մեկնությունը, շնորհիվ Ռուբեն Ֆիլյանի, հասնելի է նաև հայերեն:
Կարդացեք նաև
- Գրքի երևանյան փառատոնին Newmag-ը կներկայացնի հնդիկ փիլիսոփա Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ (թրեյլեր)
- Երևանյան գրքի փառատոնին Newmag-ը ներկայացրեց Շրի Շակարաչարիայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
- 10 փաստ` 20-րդ դարի երկրորդ կեսի ամենայուրօրինակ արձակագիր Ռուբեն Ֆիլյանի մասին (տեսանյութ)
- Փիլիսոփա, որ կարողացավ միավորել պառակտված Հնդկաստանն ու ցույց տալ ճշմարտությանը հասնելու ուղին (տեսանյութ)
- Տեղի ունեցավ «Վիվեկա Չուդամանի» փիլիսոփայական տրակտատի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)