Փիլիսոփա, որ կարողացավ միավորել պառակտված Հնդկաստանն ու ցույց տալ ճշմարտությանը հասնելու ուղին (տեսանյութ)
1988 թվականին Հնդկաստանը տոնեց Ադի Շանկարաչարյայի 1200-ամյակը: 12 հարյուրամյակ այս փիլիսոփային հնդիկները համարում են հոգևոր լույս ու Հնդկաստանի հպարտություն: Նա դարձավ Ադվայտա-Վեդանտա կրոնական համակարգի հիմնադիրը և միավորեց պառակտված Հնդկաստանը՝ իր իսկ տ
Նա Շանկարաներից առաջինն էր՝ դրա համար էլ ստանում է Ադի՝ առաջին, գլխավոր տիտղոսը: Պարզապես հնդիկ մտածող չէր՝ նրան կոչում են Վեդանտայի նշանավոր ներկայացուցիչ, կրոնական բարեփոխիչ, քննադատ, միստիկ, պոետ, փիլիսոփա, բայց ամենաակարևոր կոչումը՝ Ադվայտա-Վեդանտայի համակարգի հիմնադիր: Նա գրում է նաև հնդկական վեդայական փիլիսոփայության կոթողային տրակտատը՝ ընդգծում է սանսկրիտի մասնագետ Կարանամ Արավինդա Ռաոն. «Այս գիրքը Ադվայտա-Վեդանտայի հիմնարար սկզբունքների մասին, է և բոլոր այդ սկզբունքները մանրամասն ներկայացված են ձեռնարկում: Տեքստը պոեզիայի ոճով է, որի շնորհիվ հեշտանում է մտապահել բարդ մտքերը»:
Ինչպես է պետք հաղթահարել տառապանքը: Հենց այս հարցի պատասխանն է տալիս Վեդանտան, սա է վեդանտայի նպատակը: Ադվաիտա-Վեդանտայի պարզ ներածական տրակտատը սկսվում է Գովինդային ուղղված ողջույններով, այնուհետև Շանկարան ներկայացնում է ինքնակատարելագործման նշանակությունը, դրան հասնելու ուղիները, Գուրուի բնութագրերը, ուսուցիչ-աշակերտ երկխոսությունը՝ նկատում է վեդանտա ուսմունքի վանական Սվամի Սարվապրիյանանդան. «Շրի Շանկաչարյայի Ադվայտա-Վեդանտայի գաղափարախոսությունը հասկանալն ու ըմբռնելը այդքան էլ դյուրին չէ: Ինչպես է պետք հաղթահարել տառապանքը՝ հենց այս հարցի պատասխանն է տալիս Վեդանտան, սա է գործի նպատակը»:
Ոչ դուալիզմ՝ հինդուիզմի դասական ուղղափառ փիլիսոփայությունը հենց Շանկարայի շնորհիվ ամրապնդում է իր դիրքերը երկրում: Երիտասարդ փիլիսոփան կարողանում է պառակտված Հնդկաստանը միավորել Ադվայտա-Վեդանտա համակարգի շնորհիվ: Կարանամ Արավինդա Ռաոյի վստահմամբ, նրա փիլիսոփայական բանավեճերի նպատակն էր բացահայտեն ճշմարտությունը. «Այս գիրքը ցույց է տալիս, թե որն է մարդու բնական վիճակը, որն է մարդու դիրքն ու առաքելությունն ամբողջ տիեզերքում: Այն վերլուծում է մարդու վարքագիծը, էմոցիաները, մարդկային հատկանիշները, բացատրում՝ որն է կյանքի իմաստը: Սա է տարբերությունը ֆիզիկայի և Վեդանտայի միջև: Վեդանտան մարդու բնույթի մանրամասն վերլուծությունն է»:
Վիվեկաչուդամանին հարյուրամյակների ընթացքում ունեցել է բազմաթիվ մեկնություններ: Ամենահայտնիներից է հինդու իմաստուն Շրի Ռամանա Մահարիշինիի աշխատանքը: Նա 1908 թվականին այն սանսկրիտից թարգմանաբար մեկնեց տամիլերեն լեզվով որպես արձակ ստեղծագործություն։ Հատկապես 1930-ական թվականներից նրա Վիվեկաչուդամանիի տարբերակը հանրաճանաչ դարձավ Արևմուտքում: Ի դեպ, Մահարիշիի գործը Ֆիլյանի «ՎիվեկաՉուդամանիի» մեկնության հիմքն է, բայց այլ աղբյուրներ ևս նա օգտագործել է:
Կարդացեք նաև
- Գրքի երևանյան փառատոնին Newmag-ը կներկայացնի հնդիկ փիլիսոփա Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ (թրեյլեր)
- Երևանյան գրքի փառատոնին Newmag-ը ներկայացրեց Շրի Շակարաչարիայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
- 10 փաստ` 20-րդ դարի երկրորդ կեսի ամենայուրօրինակ արձակագիր Ռուբեն Ֆիլյանի մասին (տեսանյութ)