10 փաստ` 20-րդ դարի երկրորդ կեսի ամենայուրօրինակ արձակագիր Ռուբեն Ֆիլյանի մասին (տեսանյութ)
40 տարի անց լույս տեսավ Ռուբեն Ֆիլյանի յուրօրիանակ գործերից մեկը: Newmag-ը հրատրակել է Շրի Շանկարաչարիայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ֆիլյանի մեկնությամբ: Հնդկական փիլիսոփայական Ադվայտա-վեդանտա համակարգի վերաբերյալ այս բարդ ու կարևոր աշխատությունը դեռ 70-ականնե
ՓԱՍՏ 1
Ռուբեն Ֆիլյանը ծնվել է 1952 թվականին Երևանում, ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի լրագրողական բաժինը: Երևանյան 70-ականների բոհեմի գլխավոր դեմքերից էր։
ՓԱՍՏ 2
Զբաղվել է յոգայով, կարատեով, արևելյան փիլիսոփայությամբ։
ՓԱՍՏ 3
Ընտանիքը սերում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակից Հեթում Ֆիլյանից, ով 1947-ին հայրենադարձվել էր Հայաստան։
ՓԱՍՏ 4
Ոգեշնչված էր Նարեկացիով, ուսումնասիրում էր Մարկես, Կամյու, Կաֆկա, Հեմինգուեյ, Ֆոլկներ, Կալվինո, Սարտր:
ՓԱՍՏ 5
80-ականների սկզբին հեռանում է Խորհրդային Հայաստանից: Նախ հաստատվում է Փարիզում, շրջում է Եվրոպայում, որտեղ սկսում է գրել իր վերջին գործը՝ «Նամակ միաբանության», ապա ոիղևորվում Հնդկաստան:
ՓԱՍՏ 6
Հաստատվում է Գոա նահանգում, դասավանդում է յոգա, արևելյան փիլիսոփայություն։
ՓԱՍՏ 7
Սկսել է գրել 16 տարեկանից։ Առաջին գործը լույս է տեսնում 1969 -ին Գարուն ամսագրում, որտեղ հետագայում հրատարակվում են նաև իր հեքիաթները, ամբողջական ժողովածուն կոչվում է «Անծանոթ ինքնակենսագրություն»: 1980թ. լույս է տեսնում հայտնի գործը՝ «Հեքիաթ փուչ ընկույզների մասին» պատմվածքը:
ՓԱՍՏ 8
Կյանքն ընդհատվել է 30 տարեկանում, Գոա նահանգի Արամբոլ լճի ափին:
ՓԱՍՏ 9
Նրա մահից հետո աշակերտներն իր ուսմունքը հասցնում են մինչև Հիմալայներ:
ՓԱՍՏ 10
Խորհրդային միության փլուզումից հետո, 1992 թվականին առաջին անգամ լույս է տեսնում «Քո երկրի դեսպանը» վեպը։ Գրել էր Հայաստանից մեկնելուց առաջ։
Կարդացեք նաև
- Գրքի երևանյան փառատոնին Newmag-ը կներկայացնի հնդիկ փիլիսոփա Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ (թրեյլեր)
- Երևանյան գրքի փառատոնին Newmag-ը ներկայացրեց Շրի Շակարաչարիայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)