Նառա Շլեպչյան. Ուզում ես էկրանին տեսնել նաև ինտելիգենտ մարդկանց

October 27, 2014

Տարիներ շարունակ նորություններ է ընթերցել, վարել տոնական հանդեսներ, տարեմուտի երեկոներ, զրուցել երկրի առաջին դեմքերի, գիտնականների ու արվեստագետների հետ: Հազարավոր հեռուստադիտողների համար նա դարձել է հարազատ մարդ: Դերասանական հմտություններ, տրամադրող ձայն, հմայիչ արտաքին. ասես ճակատագիրն ինքն էր կանխորոշել, որ նա պետք է հայտնվի էկրանին: 20-րդ դարում հեռուստահաղորդավարներին ճանաչում էին երկրի առաջին դեմքերին հավասար: Նրա սանրվածքը, հարդարանքը, հագուստն ու կեցվածքն անթերի էին: Նա ընդհանրապես ճաշակի չափանիշ էր և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար:
- Նառա, ժամանակին քեզ հեռուստադիտողը համարում էր անգերազանցելի հաղորդավար, իսկ շատերի համար նաև կնոջ իդեալ, աստեղային այդ վերաբերմունքն ինքդ զգո՞ւմ էիր:
- Այո՛, և ոչ միայն ժողովրդի վերաբերմունքը: Բայց «աստղամոլությունն» այսօր ամենատարածված հիվանդություններից մեկն է: Մինչդեռ «աստղ» կոչումը ժողովուրդն է շնորհում՝ բծախնդրորեն տնտղելով անձի վաս¬ակն ու մասնագիտական որակը:
- Այսօր փողոցում շատե՞րն են քեզ ճանաչում:
- Անշուշտ: Բայց երիտասարդների որոշ մասն էլ չգիտի:
- Ի՞նչ են քեզ հարցնում աոաջին հերթին:
- Աշխատո՞ւմ եմ, թե՞ ոչ: Հետաքրքրվում են նաև, այսպես ասենք, «դասական սերնդի» հաղորդավարներով ու, իհարկե, քեզնով: