[Ամփոփիչ] Մոտիվացիոն ու մարզական ինչ գրքեր է ներկայացրել Newmag-ը 2021-ին

December 29, 2021

Գրական աշխարհում անձնական աճի վերաբերյալ գրքերը մեծ հետաքրքրություն են վայելում ընթերցողների շրջանակում: Մոտիվացիոն ու ինքնակատարելագործման վերաբերյալ գրքերի հեղինակները պարբերաբար նոր գրքեր են հրատարակում, հանդես գալիս ելույթներով իրենց սոցէջերում, կազմակերպում մոտիվացիոն շոուներ: Դեռ 3 տարի առաջ Newmag-ի առաջին գիրքը անձնական աճի ժանրում էր՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը»։ Newmag-ն ամփոփում է 2021-ի անձնական աճի ու սպորտային գրքերի ցանկը:

Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ ծխելը թողած երիտասարդ կինը, Procter & Gamble ընկերության մարկետոլոգները, ամերիկյան ամենախոշոր ընկերության գործադիր տնօրենը։ Նրանք բոլորը հաջողության են հասել՝ փոխելով իրենց սովորությունները: Ամենահայտնի մոտիվացիոն գրողներից Չարլզ Դահիգն այս մասին անդրադառնում է իր «Սովորության ուժը» գրքում: Այս գործի միջոցով նա մեզ տանում է գիտական ցնցող բացահայտումների միջով, որոնք բացատրում են, թե մեր սովորություններն ինչպես են գոյատևում ու ինչպես են փոխվում: 2012-ից մինչև այժմ New York Times-ի բեսթսելլերների ցուցակում է: 2021-ի մեր այս հրատարակության հեղինակը բացահայտում է, թե ճիշտ սովորությունները որքան կարևոր են, օրինակ, օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելպսի, Starbucks-ի գործադիր տնօրենի և Մարտին Լյութեր Քինգի հաջողությունների շղթայում: Նա ներթափանցում է Procter & Gamble ընկերություն, Target-ի մեգամոլեր, Ռիք Ուորենի Սեդլբեք եկեղեցի, ֆուտբոլի ազգային լիգայի հանդերձարաններ, երկրի խոշորագույն հոսպիտալներ և տեսնում, թե ինչպես են «առանցքային» սովորությունները միլիարդների շահույթ պարգևում և որոշում ձախողման ու հաջողության, կյանքի ու մահվան սահմանագիծը:

                                                                             

2021-ին Newmag-ը ներկայացրեց «Թքած ունենալու նուրբ արվեստը» և «Թքել ենք բոլորս» բեսթսելլերների հեղինակ Մարկ Մենսոնի 3-րդ գիրքը։ Սիրո, սեքսի, և սիրախաղի մասին նրա «Գայթակղելու նուրբ արվեստը» գիրքը լույս է տեսել դեռ 2011 թվականին. Սա իրականում Մենսոնի առաջին գիրքն է, առաջին փորձը նաև քոոուչինգի ասպարեզում։ Այս գիրքտ լուրջ, ամիսների հետազոտության հանրագումար է, սիրային հարաբերությունների մասին գործնական ուղեցույց։ Հեղինակը միայն խորհուրդներ չի տալիս, նա առաջ է քաշում իրատեսական հիմնավորումներ, կոնկրետ օրինակներով բացատրում, թե որ իրավիճակի համար ինչ լուծում ունի։ Ամիսների ընթացքում գիրքը վիրուսի պես տարածվում էր, հասնում մարդկանց ուղեղները, հետո վարակում մյուսներին։ Գործի հաջողությունը Մարկ Մենսոնը կապում է հենց իր շրջահայացության հետ։ Գրելու ընթացքում հասկացել էր, որ հաջողելու է, քանի որ աշխատելով աշխարհի տարբեր ծայրերից եկած հարյուրավոր տղաների հետ՝ նկատել էր՝ շատերի կյանքում ժամադրությունը անձնական խնդիրների միայն չնչին մասն է։ Գրքի հիմնական գաղափարները վերաբերում են բոլոր մարդկանց՝ անկախ սեռից, կողմնորոշումից։ Նա ցանկանում է պատանուն ցույց տալ, բացատրել, թե ինչպիսին է 21-րդ դարի գրավիչ, ազնիվ ու հասուն տղամարդը։ 

                                                                             

2021-ին Newmag-ի սպորտային 8 գրքերին ավելացավ ևս մեկը՝ «Զիդան. երկու կյանք», որը ներկայացնում է ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի կենսագրականը: Հեղինակները Ժան-Ֆիլիպն ու Պատրիկ Ֆորն են: Նրանց հաջողվել է ներկայացնել քչախոս ֆուտբոլիստի հարուստ կարիերայի բացառիկ դրվագները՝ բացահայտելով լեգենդի հետևում կանգնած: Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» և դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ Զիդանը 2016-18-ին «արքայական» ակումբի ղեկին երեք անգամ անընդմեջ դարձել է ՉԼ գավաթակիր: Նրա խփած գնդակները ճանաչել են տարբեր մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն գոլեր: Չնայած ֆուտբոլից իր հեռացմանը` Զիդանին սպորտային լրագրողները ճանաչեցին Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Գրքում տեղ են գտել ամենասկանդալայինից մինչև ամենահուզիչ պատմությունները, որոնց մասին նույնիսկ մարզասերները տեղյակ չեն: Ամենախարիզմատիկ, ռմբարկու, վայելչագեղ, վիրտուոզ, առասպելական ու հանճարեղ փոխանցումներ կատարողը շուտով կբոլորի 50 տարեկանը:

                                                                          

Կարդացեք նաև