Գլխավոր Հոդվածներ

[newart] Նոր ուղղություն արվեստում` պարտադրում է ժ

[newart] Նոր ուղղություն արվեստում` պարտադրում է ժամանակակից մարդը

 «Excessivism-ը հազար տարին մեկ պատահող շաժում է` բառիս բուն իմաստով»

Gallereo

«Excessivism ֆենոմենի մասին պետք  է իմանա արվեստի յուրաքանչյուր կոլեկցիոներ»

Wide Walls

Արվեստում խոսք ասելու համար անհրաժեշտ է ժամանակին համընթաց լինել` սա արվեստում  արդիական լինելու կարևորագույն պայմանն է և այսպես է մտածում նկարիչ, արվեստագետ Գալուստ Գյոդելը: Արվեստը երևույթի գեղարվեստական ձևակերպումն է, խտացումը, հայացքն ու տեսակետը: Եվ յուրաքանչյուր ժամանակաշրջան իր ձևակերպումներն է բերում արվեստում: Հիմա, երբ արվեստն ուսումնասիրված ու պեղված է թվում, հավաքական ի՞նչ նոր մտածողություն կարելի է բացահայտել:  Բոլոր ժամանակներում էլ միշտ ասելիք կա` ըստ Գյոդելի:
«Մենք ապրում ենք կապիտալիստական համակարգում` երբ գլխավոր խնդիրը եկամուտ ապահովելն է անձնական ներդրողի համար -ասում է նա,- Եվ շատ անգամ մեր գործողությունները մեր որոշմամբ չեն, մենք արձագանքում ենք մեր շրջապատին, ինչը, որ մեզ գրավում է  ու ուղղորդում: Ստեղծվում են պայմաններ, նորաձևություն է հորինվում, վաճառքի տարբեր ձևեր են մտահղացվում: Շատ անգամ մենք չենք գիտակցում, որ դրանք մեզ պարտադրված են»:
Այս համակարգում երբ եկամուտ ապահովելը հիմնական գործոնն է, իսկ խրախոսվողը շռայլությունը, ինչպիսին կլինի դրա արտահայտումն արվեստում: Ըստ Գյոդելի, արվեստում այն նույնպես կլինի չափազանցված և շռայլված արտահայտչաձևերով:
Վիկիպեդիայում Excessivism հոդվածը բացատրում է, որ դա նորագույն ուղղություն է արվեստում: Այն արտացոլում, ուսումնասիրում և քննում է ընդունված չափերից  արտահայտելու ցանկությունը:  Excessivism-ն արվեստում նույնպես ռեսուրսների չափազանցված օգտագործումն է, ներկի, նյութի, բառի կամ որևէ այլ եղանակով:
Եթե Gallereo հանդեսը համարում է, որ Excessivism-ը բացառիկ և հազար տարին մեկ հանդիպող իրադարձություն է արվեստում, ապա այն պատճառով, որ այն ոչ միայն ուղղություն է, այլ շարժում, որն ընդգրկում է կյանքի բոլոր ոլորտերը: Այդ շարքում, օրինակ` California Newswire-ը նախագահական թեկնածու Թրամփի քարոզչական արշավում չափազանցված խոսքը բնորոշել էր որպես Excessivism-ի արտահայտում: Այն ինչ`պատմականորեն, արվեստում ուղղություները կապված են եղել որոշակի արժեքների հետ:
Շանա Նիս Դամբրոդը իր վերլուծականում հստակորեն հիմնավորեց Excessivism-ի դերը ժամանակակից արվեստում:
 LA Artcore-ում և ներառեց 21 արվեստագետների աշխատանքեր: Այդ շարքում նաև` Սամվել Սաղաթելյանի և Զատիկ Զատիկյանի գործերը: Նյութի ընդգծված օգտագործմամբ գաղափարի փոխանցման ձևն` այս արվեստագետներին ընդհանրացնող բնորոշումն է: Նույն շարքում հայ և համաշխարհային արտիստների գործերը նայելով` ակնհայտ է դառնում ընդհանրությունները և «Excessivism» սահմանումն էլ ընկալելի:
Արշիլ Գորկին վերացական էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից է, որի շնորհիվ նրա թողած ժառանգությունն էլ ընկալվեց որպես բացահայտում: Նրա ստեղծագործությունը չէր լինի այնքան ծանրակշիռ ու վառ, եթե այն չընկալվեր իր հիմնադրած վերացական էքսպրեսիոնիզմի շրջանակում: Գալուստ Գյոդելը հաջորդ հայն է, ով արվեստում շարժում ձևակերպեց: և Excessivism-ն արդեն փաստ է, իրողություն, առաջին վառ ու համակարգված շարժումը 21–րդ դարում:

Հեղ.` Անի Թադեվոսյան

Տարածել