Արտակ Ալեքսանյան. Newmag-ի 2024-ին կհրատարակի 52 գիրք ու Հայաստան կհրավիրի 10 գրող (տեսանյութ)

December 28, 2023

2023-ը Newmag-ի համար եղել է բարեբեր տարի. հրատարակել ենք 40 անուն գիրք, իսկ գործունեության 5 տարվա ընթացքում՝ ավելի քան 140 անուն գիրք: Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը համառոտ ներկայացնում է 2024-ի ծրագրերը։

2024-ին Newmag-ը հրատարակելու է 52 գիրք, տարին նշանավորվելու է ռեկորդային թվով արտասահմանցի գրողների այցերով. Հայաստան կգան 10-ից ավելի բեսթսելլերների հեղինակներ ու Նոբելյան մրցանակակիր:  

Ըստ Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանի, Հայաստան կայցելեն ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը, ֆինլանդացի հայտնի պատմաբան Հենրիկ Մեյնանդերը,  ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցը, դետեկտիվ և թրիլլեր ժանրերի կիպրական ծագմամբ բրիտանացի սցենարիստ ու գրող Ալեքս Մայքլիդիսը, վրացի պատմաբան Դավիթ Ջիշկարիանին, բուլղարացի արձակագիր, գրականագետ Գեորգի Գոսպոդինովը, լատվիացի գրող Յանիս Յոնևսը և արգենտինացի գրող Լուչիանո Վերնիքը:

Newmag-ը 2024-ին հատուկ նախաձեռնությամբ կտոնի Ազնավուրի 100-ամյակը և Տիգրան Հայրապետյանի 60-ամյակը։ Հրատարակչությունը հաջորդ տարի գործարկելու է իր նոր բջջային հավելվածը, որով հնարավոր կլինի վերջապես կարդալ գրքերը։ Նախատեսվում է նաև աուդիո գրքերի արտադրություն։ Ե՛վ հավելվածում, և՛ կայքում Newmag-ը պատրաստելու է նաև պոդքասթներ։ Արդեն կան առաջին 5 հեղինակները։

Հաջորդ տարի հրատարակչատունը բացում է իր ուսումնական կենտրոնը։ Academy by Newmag-ը նախատեսված է 25-45 տարեկան միջին ու բարձր օղակներում աշխատող պրոֆեսիոնալների համար։

Newmag-ը դառնում է ավելին, քան ուղղակի գիրք հրատարակող։

Կարդացեք նաև