Newmag 2023. Տարվա 12 ակնթարթները (տեսանյութ)
Տարվա 12 ակնթարթներ խորագրով տեսանյութում փորձել ենք հավաքել ամեն ամսվա ամենակարևոր իրադարձությունը, որը նշանավորել է մեր 2023-ը։ Նոր գրքեր, հեղինակներ, հուշագրեր, փառատոներ, մատենաշարեր՝ այն ամենն, ինչը լուսավորել է մեր գրաքերներին՝ մեկ տեսաշարով։
ՀՈՒՆՎԱՐ
Տարին Newmag-ը սկսեց նոր հուշագրով ու նոր մատենաշարով։ Մայր աթոռն ու հրատարակչությունը սկսեցին «Հուն» մատենաշարի հուշագրով։ Հունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական խորհրդի երաշխավորությամբ և Գարեգին Երկրորդի օրհնությամբ ստեղծված բացառիկ մատենաշար է։ Առաջին անգամ մասնավոր հրատարակչությունը Մայր Աթոռի հետ հրատարակում է քրիստոնեական պոպուլյար գրականություն։ «Հուն» մատենաշարի առաջին գիրքը Աստվածաշնչից հետո թերևս ամենաշատ ընթերցված Քլայվ Սթեյփլ Լուիսի «Զուտ քրիստոնեություն»- նն էր։
ՓԵՏՐՎԱՐ
Երկրորդ ձմեռային փառատոնը նշանավորվեց միանգամից 5 նոր գրքով ու 5 նոր հուշագրով։ Newmag. Winter Fest 2023-ին էր նաև ազնավուրյան 5-րդ տեսահոլովակի պրեմիերան. «Վենետիկն է տխուր», Անդրե։
ՄԱՐՏ
Newmag-ի հրավերով Հայաստան ժամանեց արգենտինահայ հայտնի գրող, լրագրող Մագդա Թախտաճյանը: Newmag-ը հրատարակել է գրողի «Ռոջավա» վեպը։ 4 հայտնի բեսթսելլների հեղինակը մայրենի լեզվով թարգմանվել է առաջին անգամ։ Գրեթե երկու ամիս հայրենիքում գրողը գրքարշավ արեց, հանդիպեց իր ընթերցողների հետ։
ԱՊՐԻԼ
Հրատարակչությունը նշեց իր հիմնադրման հինգ տարին։ Գրական տոնական մեկամսյա միջոցառումները սկսվեցին Զանգակ գրատանը։ Մեկ ամիս հրատարակչությունը կազմակերպեց հանդիպումներ հեղինակների հետ, վարպետության դասեր ու անկեղծ զրույցներ։ Ապրիլին լույս տեսավ միանգամից 4 նոր գիրք՝ Նարինե Աբգրայանի Մանյունյայի երկար սպասված վերջին մասը, Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» քառագրության 3-րդ հատորը, համաշխարհային մեգահիթ «Մեզնից մեկը ստում է» դետեկտիվը և Սուսաննա Հարությունյանի նոր, անսպասելի վեպը ՝ «Անդրանիկի վերջին ձին»։
ՄԱՅԻՍ
Երկար սպասված առաջին երեք մանկական գիրքն ու «Երազ» մատենաշարը Newmag-ը ներկայացրեց մայիսին։ «Երազ Փրոջեքթսը» և Newmag հրատարակչությունը հրատարակում են հայ և արտասահմանյան մանկագիրների գրքերը՝ ամեն տարիքային խմբի համար նախատեսված հատուկ տառատեսակով, տառաչափով ու նկարազարդումներով։
ՀՈՒՆԻՍ
Գրեթե 12 ժամ՝ կեսօրից, մինչև ուշ երեկո, Newmag-ն անցկացրեց Ամառային 3-րդ փառատոնը՝ Սամր ֆեստը։ 5 նոր գիրք՝ անսպասելի գլուխգործոցներ ու համաշխարհային բեսթսելլերներ, թրեյնինգներ, հատուկ ծրագիր երեխաների համար, համերգ, գրքի մեծ տոնավաճառ ու խաղարկություններ։ Այս ամենը՝ մեկ օր, մեկ այգում ու վեց տարբեր լոկացիաներում։
ՀՈՒԼԻՍ
Հրատարակչությունը բացեց իր առաջին գրքի անկյունը՝ քորները։ Կասկադի սրճարաններից մեկում՝ Սինտրայում, Newmag-ը սկսեց նոր գրքային մշակույթ։ Սրճարանում մի ամբողջ անկյուն մեր գրքերն են։ Մեկ գիրք ու մեկ համեղ սուրճ սրճարանից առաջարկով։
ՕԳՈՍՏՈՍ
Newmag-ն ու «Արտ Բրիջը» դեռ ձմռանը կնքած հուշագրով՝ ամռան վերջին սկսեցին գրական քննարկումների շարք։ Առաջին հանդիպումը «Ինքնագիր» գրական հանդեսի վերահրատարակման մասին էր։ Նյումեգի հեղինակներն ու ոլորտի լավագույն մասնագետները քննարկեցին «Գրականություն՝ արտառոց ժամանակներում», մտածեցին «Հնարավո՞ր է փրկել Երեւանի ճարտարապետական դեմքը»։ Նույն ամսում, «Երազ» մատենաշարը ներկայացրեց ևս երեք նոր գիրք։ «Երազի դպրոց» տոնական միջոցառմանը գործարկվեց նաև երազի կայքը՝ yeraz.newmag.am- ը։
ՍԵՊՏԵՄԲԵՐ
Նյումեգի ֆրանսիական շնչով էր։ Աշունը հրատարկչությունը սկսեց նոր փառատոնով՝ ֆրանսիական գրքերի Ֆրանկոֆեստով։ Նյումեգը փառատոնին ներկայացրեց միայն ֆրանսիական բովանդակություն՝ չորս ֆրանսիական բեսթսելլեր՝ Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը», Ժոել Դիկերի «Ամբողջ ճշմարտությունը Հարի Քվեբերտի մասին», Անդրեյ Մակինի «Իմ հայ ընկերը» և Անյես Մարտեն-Լուգանի «Երջանիկներն ընթերցում են և սրճում» վեպերը։
ՀՈԿՏԵՄԲԵՐ
Շառլ Ազնավուրի մահվան տարելիցին ՝ հոկտեմբերին, Նյումեգը ներկայացրեց շանսոնյեի «Այս կռվի մանուկները» երգի հայերեն տարբերակը։ Լեգենդար հայի հուզիչ երգի պրեմիերան համընկավ արցախցիների բռնի տեղահանման հետ։ Երգը Նյումեգը նվիրեց արցախցի երեխաներին։ Տեսահոլովակում ինը ամիս շրջափակման մեջ գտնվող, ու հետո տեղահանված արցախցի փոքրիկներն են։ Լայֆ- Այս կռվի մանուկները։
ՆՈՅԵՄԲԵՐ
Սմարթ մատենաշարի երրորդ գրքով նյումեգը բացեց իր երկրորդ անկյունը։ «Ի գործ»-ն առաջինը ներկայացվեց Unicorn Community café-ում։ Կողբացի 83 հասցեում արդեն գործում է նյումեգի գրքերի վաճառքի երկրորդ անկյունը։
ԴԵԿՏԵՄԲԵՐ
Երկու հազար քսաներեքը Նյումեգ հրատարակչությունը ավարտեց նոր հասցեում ու նոր գրքառատ գրասենյակում։ Հրատարակչությունը հայտարարեց նաև նոր մեծ նախագծի՝ Նյումեգ ակադեմիայի գործարկման մասին։