Newmag-ի տոնական առաջարկը՝ հատուկ կանանց միամսյակի համար

March 1, 2024

Կանանց միամսյակին ընդառաջ Newmag և ThreeNuts & co. ընկերությունները կազմել են յուրօրինակ փաթեթներ՝ գրքով ու հաճելի անակնկալներով։

Ձեզ մնում է միայն ընտրել չորս անվանական փաթեթից. Վերածնում, Վերականգնում, Վերընթերցում, Վերափոխում։  ThreeNuts & co.-ն արդեն 4 տարի ոլորտում առանձնանում է իր նուրբ ու յուրօրինակ առաջարկներով։ Այս անգամ փաթեթավորումից մինչև նվերներ գարնանային գույներով են ու շնչով։ Ըստ ընկերության համահիմնադիր Նելլի Կոստանդյանի, Threenuts&co.-ը մատուցում է միջոցառումների կազմակերպման և կորպորատիվ նվերների պատրաստման ծառայություններ.

«Մեր թիմը զբաղվում է նվերների տարբերակների մշակմամբ, բաղադրիչների պատրաստմամբ և բրենդավորմամբ, ցանկացած տեսակի փաթեթավորմամբ՝ ներառյալ բոլոր տպագրական ծառայությունները: Յուրաքանչյուր նվեր-տուփ խնամքով պատրաստված և փաթեթավորված ձեռքի աշխատանք է և պարունակում է Ձեր նախընտրած ուղերձը»:

Մարտից ապրիլ Դուք կարող եք ընտրել մեր փաթեթներից յուրաքանչյուրը։ 

Փաթեթ Վերածնում  

Առաջին փաթեթում կգտնեք Անի Քոչարի «Կյանքը երկրորդ փորձից» գիրքը, երեք տեսակի բարձրորակ թեյ, բացիկ, որոնք հավաքել ենք նրբագույն տուփի մեջ։  

  

Փաթեթ Վերականգնում  

Երկրորդ փաթեթում կգտնեք Անջալի Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագիրքը», մետաքսե շարֆիկ, բացիկ, որոնք հավաքել ենք նրբագույն տուփի մեջ։ 

 

Փաթեթ Վերընթերցում  

Երրորդ փաթեթում կգտնեք Ալեքս Մայքլիդիս «Ցասում» գիրքը, մրգաչրով և նուշով շոկոլադ, բացիկ, որոնք հավաքել ենք նրբագույն տուփի մեջ։  

 

Փաթեթ Վերափոխում

Փաթեթ չորրորդում կգտնեք Արևիկ Ուդումյանի «Դյութէ» ամսագիր-ուղեցույցը, հոտավետ մոմ, ձեռքերի քսուք, բացիկ, որոնք հավաքել ենք նրբագույն տուփի մեջ։