[newmusic] Կրկին Gorillaz, մի ուկրաինական դուետ, Էմինեմին հիշեցնող Russ-ը ու մեր NAREK METS HAYQ-ը

April 8, 2017

Այս շաբաթվա ցանկը այն հազվագյուտներից է, որն առանձնանում է երգերի բազմալեզվությամբ, այդ թվում, ինչը շատ ուրախալի է, մեկ հայալեզու երգով: Սակայն մինչև այդ ուզում եմ մի փոքր զզվացնել Gorillaz-ով. ևս մեկ նոր երգ գալիք ալբոմից, որն այնքան էլ չհավանեցի (այն կարող եք գտնել խմբի յութուբյան պաշտոնական էջում) և արդեն լույս տեսած երգերի remix տարբերակներ` ամենահայտնի DJ-ներից, որոնցից մեկը հավանեցի:
[embed]http://youtu.be/CNBZYSedvG0?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Ուկրաինական ամենաճաշակով ու ինքնատիպ դուետներից մեկը` 5’NIZZA-ն (հայտնի «Я солдат» հիթի հեղինակները) բավականին երկար դադարից հետո վերադարձան «Самолет» երգով, որի տեսահոլովակը հաստատում է վերոհիշյալ բնութագիրս` ուղղված դուետին:
[embed]http://youtu.be/EcftdcrBtcU?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Կրկին դուետ` այս անգամ Անգլիայից: Mount Kimbie-ի տղաներին միացել է նաև «ոչ մեկի հետ չես շփոթի» James Blake-ը: Արդյունքում ստացվել է «We Go Home Together» երգը, որի տեսահոլովակը նույնպես հիացմունք է առաջացնում, հատկապես 0:15-0:25 վայրկյաններին տեղի ունեցող ռեժիսորական և մոնտաժային լուծումը:
[embed]http://youtu.be/Q-7wzb7sRg8[/embed]

«Սպիտակ RAP»-ի ներկայացուցիչ, 24-ամյա Russ-ն իր նոր գործով մի փոքր հիշեցնում է 90-ականների վերջերի Eminem-ին, որը, սակայն, որոշել է լուրջ թեմաների մասին խոսել ոչ պակաս լուրջ տոնով ու տեսահոլովակով: Ինչևէ, սա չի խանգ արում հաճույքով լսել «Exposed»-ի լավ բիթն ու տեսահոլովակի հանդիսատեսի նման շարժել ձեռքերը:
[embed]http://youtu.be/K573xRzMY0U?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Ծագումով պարսկուհի, հետագայում Իրանից Նիդերլանդներ արտագաղթած SEVDALIZA-ն շարունակում է իր հակասական, բայց հետաքրքիր կերպարով ու երաժշտությամբ գրավել նորանոր լսողների: Նոր` «HERO» երգը, որքանով հասկացա, նվիրված է SEVDALIZA-ի մայրիկին: Այս մասին է հուշում նաև լուսանկարը: Ամեն դեպքում` արժե լսել:
[embed]http://youtu.be/ITvHN_m6oAs?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Եվ, վերջապես, այս շաբաթվա իմ ուրախությունը: NAREK METS HAYQ-ը ներկայացրեց նոր գործ` «Ծաղիկներ»: Այո, ճիշտ հասկացաք` սա անդրադարձ է Թաթա Սիմոնյանի հիթին: Անչափ ուրախացնում է, որ անդրադարձն արվել է ճաշակով ու, ամենակարևորը, առանց «պոնտերի»: Լավն է նաև «ռեփային» հատվածը, իսկ Lyric Video-ն, որն արված է որակով և թրենդի մեջ, առանձնահատուկ հաճելի տպավորություն է թողնում:
http://youtu.be/oxYiHUYNfzw?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn