Տիկնա՛յք, գիտնականները պարզել են ամենասեքսուալ պարային շարժումները

February 13, 2017

Հետազոտության շրջանակում ձայնագրվել են մի քանի տասնյակ աղջիկների պարային շարժումներ: Վիդեոնկարահանումից բացի կատարել է համակարգչային նախագծում և պարողների 3D մոդելների մշակում: Ստացված տվյալները ներկայացվել են փորձագետներին, որոնք էլ մատնանշել են կնոջ պարում ամենագրավիչ և սեքսուալ էլեմենտները: Հոլովակում ներկայացված են այն շարժումները, որոնք կանանց համար կարող են դառնալ պարային ուղեցույց:
http://www.youtube.com/watch?v=kq2lZNpwV64
Սեքսուալության գաղտնիքը թաքնված է կոնքերի պլաստիկ շարժումներում: Պարելիս լավ կլինի մտածել նաև ձեռքերի մասին: Ձեռքերի անհամաչափ շարժումները պետք է կատարել մարմնի միջին  հատվածում և գլխի վերևում:
Սեքսուալ շարժումները պարզելուց հետո, գիտնականները շարունակել են հետազոտությունը և նշել այն, ինչ վանում է տղամարդկանց: Հոլովակում ներկայացված շարժումները խորհուրդ չի տրվում կրկնել, եթե, իհարկե, չեք ցանկանում ազատվել ձեր ընկերոջից:
http://www.youtube.com/watch?v=P-Z4pJQmtjw
Առաջին հայացքից անլուրջ հետազոտությունում բարձրացված հարցերը առնչվում են բոլորին, ով գոնե մեկ անգամ հայտնվել է պարային հրապարակում: Պարն ամենահին միջոցներից է զուգընկերոջը ցույց տալու համար սեփական առողջությունը, ուժը և գրավչությունը: Այս տեսակետից պարերը զվարճանքից վերածվում են ուսումնասիրության հետաքրքիր առարկայի: