[ The President ] Մարտին Վան Բյուրեն. Ամերիկյան OK-ի «հայրը»

April 25, 2016

ԱՄՆ 8-րդ նախագահ Մարտին Վան Բյուրենը (կառավարման տարիներ` 1837-1841) Միացյալ նահանգներ 1-ին նախագահն է, որը ծնվել է անկախությունից հետո: Հենց նրա անվան հետ է կապված ամենաամերիկյան արտահայտությունը` OK-ը:
1840 թվականին Մարտին Վան Բյուրենը սկսում է նախագահական երկրորդ ընտրարշավը ևս չորս տարի Սպիտակ տանն աշխատելու համար:

Նրա համախոհները դժվարանում էին ակտիվ քարոզարշավ իրականացնել նախագահի հոլանդական երկար ու ոչ ամերիկյան անվան պատճառով:

Բացի այդ, ընդդիմադիր մամուլը Վան Բյուրենի նախագահությունը վարկաբեկելու համար նրան անվանում էր Martin Van Ruin` Մարտին Վան «Փլատակ»: Նախագահի անունը բացասական ենթատեքստից հեռացնելու համար պետք էր փոխել:


[ The Presidnet ]



Նախագահի ամենահայտնի մականունը Old Kinderhook էր (Ծեր Կինդերհուքցի, Կինդերհուքը Վան Բյուրենի ծննդավայրն էր): Ընտրարշավն ընթանում էր “Vote for Old Kinderhook” կամ ավելի կարճ և դիպուկ` “Vote for OK ” կարգախոսով, այսինքն` «Ընտրեք Ծեր Կինդերհուքցուն»:
Այս արտահայտության առաջին տառերն էլ ծնեցին OK արտահայտությունը:

Բայց շատերը, հավանաբար, չհասկացան, թե քարոզարշավն ում օգտին էր ընթանում: Վան Բյուրենը պարտվեց ընտրությանը: Մյուս կողմից, այստեղից ծնվեց ամբողջ աշխարհում այսօր տարածված ամենահայտնի արտահայտությունը և ամեն ինչ պարզեցնելու, հանրային ավելի դիպուկ և ճկուն քաղաքականություն և բիզնես վարելու ամերիկյան, հետագայում նաև` համաշխարհային մղումը:
Մարտին Վան Բյուրենը եղել է միակ նախագահը, ում նախագահության տարիներին առաջին տիկնոջ պարտականությունները կատարել է հարսը` որդու կինը: