Առցանց ժամադրման հավելվածների բացասական հետևանքները. ինչու՞ են մարդիկ իրական կյանքում անդուր թվում

June 30, 2017

Ժամադրության փորձառություն ունեցող մարդկանց համար երբեմն հանդիպումները կարղ են տհաճ լինել: Սա պարզապես այն չէ, որ հանդիպում եք ավելի շատ մարդկանց և այդ պատճառով ոգևորված չեք: Պատճառն այն է, որ հանդիպման ժամանակ համեմատում եք նրան առցանց և իրական կյանքում:
Կանզասի համալսարանի հետազոտողները միայնակ 65 տղամարդկանց և 65 կանաց միջև առցանց ժամադրման փորձ են անցկացրել: Առաջին դեպքում կենտրոնացել են, թե ինչպես են օտար մարդկանց գնահատականները և գրավչությունը ազդում իրական հանդիպումների վրա: Որոշ մասնակիցներ գնահատեցին տղամարդկանց կամ կականց 10 նիշային սանդղակով և ավելի ուշ հանդիպեցին նրանց հետ: Երկրորդ խմի մասնակիցները հավանել են նկարները, սակայն հանդիպել են այլ մարդկանց հետ: Երրորդ խմբի մասնակիցները հանդիպել են առանց միմյանց նկարները գնահատելու:



Կարդացեք նաև. 



Նրանք հայտնաբերեցին, որ այն մարդիկ, ովքեր սկզբից գնահատում են այն մարդու նկարը ում հետ պետք է հանդիպեն, և հետո հանդիպում են, ավելի քիչ ոգևորված են լինում, առկա է խարիզմայի բացակայություն: Փոփոխությունները մեծ չէին, բայց վիճակագրական առումով կարևոր էին:
Հետազոտության ղեկավար Ջեֆրի Հոլին տնտեսագիտությունից ընդհանուր գնահատելիության տեսությունն է մեջբերում, որպեսզի բացատրի, թե ինչպես են մարդիկ ընտրություն կատարում՝ օգտագործելով ժամադրման ծրագրերը:  Էականորեն, թեորիան գործածվում է, երբ բախվում է մեծ ընտրության հնաարավորության հետ: Օրինակ, նկարը աջ կամ ձախ տանել-բերելը կախված է նրանից, թե ինչպե՞ս է տվյալ մարդը նկարում երևում:
Սա մեծ տարբերություն ունի ավանդական ժամադրությունների հետ, երբ մարդիկ հանդիպում են և րոպե առ րոպե մտերմանում են:  Հոլի խոսքով, Tinder-ը (ժամադրման ծրագիր) ավելի շատ նման է հսկայական մենյուի, որը թիրախավորված ընտրության հնարավորությունը բացառում է: Սա նշանակում է, որ մարդիկ ունենալով ըտրության մեծ հնարավորություն, անընդհատ փնտրում են լավագույնին և այդպես էլ չեն գտնում:  Նրանց թվում է, թե իրենց հանդիպած մարդուց ավելի լավին կարող են գտնել:


Կարդացեք նաև. 



Հետազոտողները հայտնաբերել են նաև, որ այն մասնակիցները, ովքեր ցածր են գնահատել նկարը, հանդիպման ժամանակ կարող են փոխել իրենց կարծիքը: Սակայն հետազոտողները բացահայտել են նաև, որ այն մասնակիցները, ովքեր ի սկզբանե ոգևորված էին հանդիպել այդ մարդու հետ այդպես էլ եղել է:
Հետազոտողներն ընդգծում են, որ հիասթափությունների հիմնական պատճառն այն, որ մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում մարդու ֆիզիկական առանձնահատկություններից, սակայն երբ հանդիպում և սկսում են շփվել, սպասելիքները աբողջովին հակառակ արդյունք են բերում: Հետազոտողները գրում են, որ գրավիչ նկարը միշտ չէ որ հաճելի հանդիպման հիմք կարող է լինել:
Հոլի խոսքով, որպեսզի բացառենք նման իրավիճակները մեր կյանքից, պարզապես անհրաժեշտ է 100 նկար աչքով անցկացնելու փոխարեն,  նայել ընդհամենը մի քանիսը և կենտրոնանալ դրանց վրա, նրանցից որոշել, թե ու՞մ հետ ավելի հաճելի կլինի ձեր հանդիպումը:

QUARTZ