JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[Ուշադրություն] Զգուշացեք նոր ու պոպուլյար ծրագրից

[Ուշադրություն] Զգուշացեք նոր ու պոպուլյար ծրագրից. Ի՞նչ է թաքցնում Meitu անիմե ֆոտոխմբագրիչը

Meitu ֆոտոխմբագրիչը տարածվեց կայծակնային արագությամբ: Անիմե ոճով լուսանակների խմբագրման հավելվածը ամեն օր բեռնում է ավելի քան 100 մարդ: Չինացի ծրագրավորողների ստեղծած ֆոտոխմբագրիչը օգտատերերին դարձնում է անիմե հերոսներ: Տեղեկատվական անվտանգության մասնագետներն ահազանգեցին`  առաջին հայացքից անվտանգ հավելվածը վտանգավոր լրտես է, այն ավելորդ տեղեկություններ է պահանջում օգտատիրոջից և պարունակում է կասկածելի կոդ:
Հավելվածը  հասանելիություն է պահանջում ոչ միայն սմարթֆոնի տեսախցիկին և ֆոտոներին, այլև GPS տվյալներին, պահոցին, զանգերին և կոնտակտներին:
Կասպերսկու լաբորատորիայի փորձագետների կարծիքով, հավելվածն ունի գովազդային մոդուլներ: Այն ինֆորմացիա է հավաքում  օգտատերի մասին՝ թիրախային գովազդ ցուցադրելու համար: Սա հայտնի միջոց է ծրագիրը մոնետիզացնելու համար, ինչպես  in-app purchase-ը (հավելվածում ներքին գնումների համակարգը):
Mail.Ru Group փորձագետների կարծիքով, հավելվածում կասկածելի է միայն զանգերին հասանելիության պահանջը, ինչն էլ կարող է հեղինակների սխալը լինել:  Mail.Ru Group-ի փորձագետները չեն շտապում հավելվածը որակել վտանգավոր:
Meitu-ի հեղինակներն արձագանքեցին մեղադրանքներին, նշելով, որ տվյալներն անհրաժեշտ են օգտատերերին ծանուցումներ ուղարկելու համար, քանի որ Google Play-ի ծառայությունները Չինաստանում չեն գործում: Արդարացումը անվտանգության մասնագետների համար համոզիչ չէր:
Փորձագետ Ջոնաթան Զդզիարսկու խոսքով, ակնհայտ վնասակար ոչինչ չկա, բայց սա դեռ ոչինչ չի նշանակում: Հեղինակները կարող  են օգտատերերի տվյալները վաճառել «սև շուկայում»:
Անվտանգության մասնագետները հորդորում են.


  • Ուշադիր լինել, թե ինչ տվյալների հասանելիություն են տրամադրում հավելվածներին: Հատկապես այն ծառայություններին, որոնք պաշտպանված են գաղտնաբառով (էլ. Փոստ, բանկային տվյալներ կամ սոցցանցեր):

  • Նման հավելվածները  լուսանկարներն ուղարկում են սերվեր, գաղտնի և ինտիմ ֆոտոները հավելվածում մի խմբագրեք, մի գեղեցիկ օր դրանք կարող են հայտնվել ցանցում՝  դառնալով շանտաժի գործիք:

  • Նման հավելվածները հասանելիութուն են պահանջում սմարթֆոնի պահոցին, բայց բովանդակության հետ ոչ մի գործառույթ չունեն: Առայժմ խուճապի առիթ չկա, բայց տվյալների արտահոսքը չի բացառվում:

  • Նման հավելվածներին անվերապահորեն հավատացողները մտքում պետք է հիշեն հետևյալ վտանգները՝ ֆիշինգ, վիրուսներ, SMS-ների և զանգերի ֆիլտրում:


Հավելվածը տվյալներ է հավաքում ինչպես iOS, այնպես էլ Android համակարգերից։  Iphone-ններում հավելվածը նախ պարզում է կոտրած է արդյոք համակարգը, հետո պարզում սմարթֆոնի IMEI համարը և բջջային օպերատորին։
Ի՞նչ նպատակ է հետապնդում լուսանկար խմբագրող ծրագիրը՝ անհայտ է։ Անհասկանալի է, նաև, թե ինչպես է հավելվածը հայտնվել App Store-ում, անցնելով խնձորային հսկայի բազմաստիճան անվտագության համակարգը:
Անվանումը: Meitu
Հեղինակ: Xiamen Meitu Technology Co.,
Գինը: անվճար
Ներքին գնումներ: չկա
Տեղադրել: http://itunes.apple.com/ru/app/meitu/id416048305?mt=8, http://play.google.com/store/apps/details?id=com.mt.mtxx.mtxx&hl=ru

Տարածել