Ինքնակատարելագործման օնլայն հնարավորություններ. ՄԱՍ 2

Ինքնակատարելագործման օնլայն հնարավորություններ. ՄԱՍ 2

Հայկուհի Ասատրյանն առաջարկում է ինքնակատարելագործման ևս 10 կայք, այցելեք և սովորեք ինքնուրույն:

Սովորեք հոգեբանություն

Իմանալով գիտակցության հետ աշխատելու սկզբունքները՝ կկարողանաք հասկանալ սեփական «ես»-ը: Եյլի համալսարանն առաջարկում է հոգեբանության լեկցիաներ:

Ստեղծեք սեփական երաժշտությունը

Քայլ 1. Սովորեք կիթառ նվագել: Justin Guitar-ում կարելի է սովորել հիմնական ակորդներն ու բազային հիմունքները: Համացանցում գտեք սիրելի երաժշտության ակորդները և փորձեք կատարել դրանք:

web

Քայլ 2. Ինչպես դառնալ կոմպոզիտոր: Բերքլիի քոլեջի կայքում կա երգեր հորինելու Coursera 6 շաբաթյա ինտենսիվ կուրս: Ուսման ավարտից հետո կունենաք առնվազն մեկ մշակված կոմպոզիցիա:

Քայլ 3.Երաժշտական lifehacker.com-ը կմեկտեղի հավաքված գիտելքիները: Ինքնուրույն ստեղծած երաժշտությունն էլ վերջում կկիսեք սիրելի մարդկանց հետ:

web2

Վերհիշեք մաթեմատիկան

Ափսոսում եք, որ դպրոցում բաց եք թողել մաթեմատիկայի դասերը: Իսկ ամենօրյա աշխատանքում պետք են գալիս տարրական գիտելիքներ: Խնդրի լուծում է առաջարկում Saylor.org-ը: Այստեղ կարող եք սովորել «Մաթեմատիկան կյանքում» կուրսը: Այն կվերականգնի բազային գիտելիքները:

Սովորեք ստեղծել gif անիմացիաներ

Buzzfeed.com-ի խմբագրի հեղինակած ձեռնարկով կսովորեք ստեղծել gif անիմացիաներ առանց ֆոտոշոփի:

web3

Գրելու վարպետություն

Macalester College-ը առաջարկում է լեկցիաների շարք, որի օգնությամբ կարելի է սովորել լրագրության հիմուքներն ու լավ գրելու արվեստը: Ժուռնալիստիկային ծանոթանալ կարելի է նաև Wikiversity-ից:

Սովորեք գործել

Ձմռան ցրտին ընդառաջ` Instructables-ը առաջարկում է գործելու դասընթաց: Կսովորեք զվարճալի գլխարկներ ու շարֆեր գործել:

Ինչպես արագ կարգի բերել բնակարանը

Բնակարանը երեկոյան խնջույքից հետո թափթված է մնացել, առավոտյան էլ շտապում եք աշխատանքի: Unf**k Your Habitat-ը կսովորեցնի արագ, րոպեների ընթացքում հավաքել բնակարանը բուռն երեկույթից հետո: Այս բլոգը կսովորեցնի ավելի կազմակերպված, մաքուր ու կոկիկ լինել:

Յոգա

Յոգա` տնային պայմաններում: Yome-ում կգտնեք անվճար յոգայի տեսադասեր: Ներդաշնակության արվեստի հիմնական դիրքերին ծանոթ լինելու դեպքում կարող եք օգտվել նաև YogaTailor-ի փորձնական տարբերակից:

Եվ վերջում սովորեք կոշիկի թելերը կապելու տասնյակ եղանակներ:

Լուսանկարը՝ Գոհար Բաղրամյանի

Գրել կարծիք