Ինքնակատարելագործման ինքնուրույն ու ինտերնետային նոր հնարավորություններ

Ինքնակատարելագործման ինքնուրույն ու ինտերնետային նոր հնարավորություններ

Տեխնո բաժնում կարդացեք ինքնակատարելագործման ինքնուրույն ու ինտերնետային վերջին հնարավորությունների մասին:

Դարձեք Photoshop-ի մասնագետ
Համացանցում «photoshop» սովորեցնող բազմաթիվ կայքեր կան: Եթե ընթերցել չեք սիրում, կարող եք ֆոտոխմբագրում սովորել տեսահոլովակների միջոցով youtube-յան այս ալիքում: «Photoshop»-ի նրբություններին ավելի հանգամանալից ծանոթանալու հարցում էլ կօգնեն Udemy դասընթացները:

Սովորեք արագ ընթերցել
Spreader` անվճար օնլայն ծրագիր, որը կսովորեցնի, առանց կարևորը բաց թողնելու, ավելի արագ կարդալ: Մի փոքր համբերություն և ընթերցելու արագությունը կավելանա երկու, երեք, նույնիսկ չորս անգամ:

Իմացեք ավելին վիճակագրությունից
UC Berkeley-ն iTunes-ում տեղադրել է իր վիճակագրության կուրսը: Այսուհետև վիճակագրական տվյալներ կարող եք իմանալ ոչ միայն լրագրողներից կամ գովազդային հոլովակներից, այլև ինքնուրույն:

berkeley

Կատարելագործեք Excel-ի գիտելիքները
Chandoo-ն Excel-ի բարի հրեշտակն է, որը ցանկանում է կիսել իր գիտելիքները աշխարհի հետ: Էլեկտրոնային աղյուսակների հետ վարպետորեն աշխատանքը կմեծացնի օֆիսային աշխատանք գտնելու հավանականությունը:

Դարձեք պոլիգլոտ
Duolingo-ի օգնությամբ կարող եք սովորել անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և իտալերեն: Վեբ տարբերակից բացի, Duolingo-ն ունի բջջային հավելված:

Դարձեք հռետոր
Ճարտար խոսք ունենալու հարցում կօգնի University of Washington-ի կայքում «Հասարակական ելույթների արվեստի ներածություն» օնլայն կուրսը: Այն հաջող անցնելուց հետո կարող ենք փայլել ճարտասանությամբ, գործարար զրույցներ անցկացնել և ելույթներ ունենալ, նույնիսկ ագրեսիվ տրամադրված լսարանի առջև:

Սովորեք բանակցություններ վարել
Սթեն Քրիստենսենի դասախոսությունները կօգնեն գործնական և անձնական բանակցություններ վարել, մանիպուլյատորներն էլ չեն կարողանա կառավարել ձեզ:

Սովորեք նկարել
DrawSpace-ը կվերադարձնի մանկության նկարելու բարի սովորությունը: Մեծ նկարիչ դառնալու ցանկությունն էլ կդառնա իրականություն: Նկարչության դասընթացներին մասնակցելու համար պետք է գրանցվել կայքում:

Հասկացեք ջազի լեզուն
Ցանկանում եք երեկույթի ժամանակ մասնակցել էսթետների՝ ջազի մասին զրույցին կամ պարզապես ընդլայնել երաժշտական ճաշակը, կարող եք անցնել UT Austin-ի օնլայն կուրսը, որը կօգնի հասկանալ ջազը:

Սովորեք թթու դնել վարունգ և այլ բանջարեղեններ
Սուպերմարկետից գնած գործարանային թթու վարունգի համը դուր չի գալիս ձեզ, ուրեմն՝ SkillShare կայքի օգնությամբ սովորեք թթվեցնել բանջարեղենն ինքնուրույն:

Գրել կարծիք