Օնլայն սիրավեպ. Ինչո՞ւ չի կարելի անմիջապես պատասխանել հաղորդագրությանը

December 14, 2016

Խելահեղությունը, որի մեջ  մենք հայտվել ենք այսօր, 10, 20 տարի առաջ չկար: Այն ժամանակ մենք չէիք ստուգում  հեռախոսն ամեն րոպեն մեկ՝ զայրանալով կամ  հուսահատվելով, որ մեզ չեն ուղարկել մի տափակ հաղորդագրություն:
Ժամանակակից սիրավեպը սթրես է, հատկապես երբ հերթը հասնում է հաղորդագրություններ ուղարկելուն: 2010-ին երիտասարդների միայն 10 %-ն էր հաղորդագրություն ուղարկում` իր սիրելիին առաջին ժամադրությանը հրավիրելու նպատակով, 2013-ին՝ արդեն 32 %-ը: Գնալով ավելի  է շատանում մենակության մեջ նստած, հեռախոսի էկրանին գամված մարդկանց թիվը:
«Անցավ մի քանի րոպե և իմ հաղորդագրության կարգավիճակը փոխվեց՝ «կարդացված»: Սիրտս կանգնեց:  Ես անդադար նայում էի, թե ինչպես էին սմարթֆոնիս էկրանին շարժվում այդ փոքրիկ կետերը, որոնք նշանակում են, որ քեզ պատասխանում են: Անցավ մի քանի վայրկյան և նրանք անհետացան ու ոչ մի պատասխան:
Հմմմմմմմ….. Ին՞չ պատահեց; Անցավ ևս մի քանի րոպե….. ու ոչինչ: Անցավ 15 րոպե…….. ոչինչ: Իմ ինքնավստահությունն անհետանում է, սկսում են տանջալի կասկածները: Ացավ ժամ… 2 ժամ, 3 ժամ….. Սկսվում է թեթև տագնապ: Վերընթերցում եմ իմ ուղարկած հաղորդագրությունը: Ես նրանում վստահ էի, բայց հիմա սկսում եմ գուշակել, ինչը  այն չեմ գրել:
Ինչ հիմարն եմ, պետք է հավաքեի «բարև-ը» երկու ե-ով, ոչ թե մեկ: Ինչ ասես չմտացեցի` ես այս պետք է անեի, այն…. Ուրիշ բան պետք է հարցնեի»:

Ի՞նչն է սխալ հարցերիդ հետ


Տեխնոլոգիական առաջընթացն թույլ է տալիս կապ հաստատել մեզ դուր եկած մարդու հետ վայրկենապես: Բայց դրանից խնդիրները չեն նվազում: Օրինակ, ինչպե՞ս աղջկան կամ տղային հրավիրել ժամադրության, զանգե՞լ, թե՞ գրել կարճ հաղորդագրություն, գուցե սոցցանցում ընկերության հա՞յտ ուղարկել և գրել հաղորդագրություն: Ինչքա՞ն պետք է սպասել, որ նա պատասխանի:
Ակնհայտ է, որ առաջընթացի հետ մեկտեղ մեր անձնական կյանքում փոփոխություններ են ի հայտ եկել: Մենք այլ կերպ  ենք գնահատում զուգընկերոջը, այլ կերպ ենք կապ հաստատում և ձևավորում հարաբերությունները:
Երգիծաբան Ազիզ Անսարին որոշեց ժամանակակից ռոմանտիկ հարաբերությունների խնդիրներն ուսումնասիրել Նյու Յորքի համալսարանի սոցիոլոգիայի մասնագետ Էրիկ Կլինենբերգի աջակցությամբ, որը մշակեց գիտահետազոտական ծրագիրը:
2013-2014 թթ. նրանք աշխատեցին Ֆոկուս խմբերի հետ և սոցհարցումներ անցկացրեցին ամբողջ աշխարհով, այդ թվում հարցազրույցներ ունեցան անձնական հարաբերությունների հայտնի մասնագետների հետ: Այդ աշխատանքների արդյունքները ներկայացված են «Ակտիվ փնտրտուք» գրքում, որտեղ կարելի է գտնել նաև այն հարցի պատասխանը, թե ինչ անել երբ ուղարկել կամ ստացել եք հաղորդագրություն:

- Որքա՞ն ժամանակ պետք է սպասել, մինչև հաղորդագրությանը պատասխանելը


Այս հարցն ամենից շատ վեճեր հարուցող խնդիրը դարձավ: Ահա թե ինչ մարտավարությամբ էին մարդիկ առաջնորդվում:

  • Պատասխանի ժամանակի կրկնապատկում


Ձեզ պատասխանել են 5 րոպեից դուք՝ 10: Այս դեպքում դուք միշտ շահեկան դիրքում եք, որովհետև դուք կարող եք թողնել ավելի զբաղված և որոշակիորոն քիչ հասանելի մարդու տպավորություն, քան ձեր զրուցակիցը:
Ոմանք սպասում են միքանի րոպե, որպեսզի ցույց տան թե իրենք կյանքում շատ ավելի կարևոր գործեր ունեն, քան՝ հեռախոսը:

  • Հարցվողների մի մասն էլ կարծում է, որ կարելի է նաև անմիջապես պատասխանել, դրանում ոչ մի վատ բան չկա:


Որոշ մարդիկ հավաստիացնում էին, որ իրենք մինչև 1,25 րոպե են սպասում պատասխանի, ոմանք էլ կարծում են, որ մինչև 3 րոպեն բավարար է:

  • Կային նաև մարդիկ, ովքեր կարծում էին, որ անմիջապես արված պատասխաններն «ավելի կենդանի և վստահ են»:


Արդյո՞ք այս տակտիկաներն իրոք ազդում են մարդկանց վրա: Տեսնենք կհամընկնեն այս մարտավարությունները մասնագետ հոգեբանի ուսումնասիրությունների արդյունքներին:

Պատասխանն իբրև պարգևատրում


Հաղորդագրությանն անմիջապես պատասխանելով ՝ դուք  Ձեր վիրտուալ ընկերոջը թվում եք ավելի քիչ  գայթակղիչ: Հոգեբաններն անցկացրել են հարյուրավոր հետազոտություններ, որոնց ընթացքում տարբեր հանգամանքներում  ապացոցվել է հետևյալ կարծիքը.
Եթե դուք առանց վայրկյան կորցնելու պատասխանոմ եք  հաղորդագրությանը, ապա   հեռախոսի էկրանի այն կողմում գտնվողը կարծում է, որ հենց այդպես էլ պետք է լիներ ու դա ձեր պարտականությունն է:

Ի՞նչ  նմանություն կա  հաղորդագրությունների միջով ակտիվ  շփվելու և խաղամոլության միջև


Հաղորդագրությունների փոխանակումը միջոց է, որի արդյունքում մեր ուղեղը  ձեռք է բերում հետաքրքիր յուրահատկություն: Նախքան բջջային հեռախոսների մասսայական դառնալը,  մարդիկ  երբեմն ստիպված էին սպասել մի քանի ժամ՝ հարմար պահին զանգահարելու ու իրենց  զրուցակցին չանհանգստացնելու համար: Հաղորդագրությունների միջոցով շփումը մեզ սովորեցրեց ավելի կարճ ժամանակահատվածում  պատասխաններ ակնկալել ու ստանալ:  Հարցումների համաձայն` հաղորդագրություններին  պատասխանելու ժամանակահատվածը տատանվում է 10 րոպեից մինչև մեկ ժամի միջակայքում:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մարդաբան, ֆիզիոլոգ Նատաշա Շուլնուսն ումնասիրել է  ազարտային խաղերից կախվածությունը, մասնավորապես, թե ինչ փոփոխությունների է ենթարկվում այդ սարքերի դիմաց նստած մարդու մարմինն ու ուղեղը: Խաղային ավտոմատների առաջ նստած մարդն անդադար մասնակցում է խաղին առանց սպասելու:
Դուք սովորել եք անմիջապես արդյունք ստանալուն, դրա համար էլ կորցնում եք համբերությունն անգամ փոքրիկ ուշացումների դեպքում: Երբ դուք «գրվում եք» ինչ որ մեկի հետ, ով Ձեզ դուր է գալիս, բայց ում դուք դեռ լավ չեք ճանաչում, դա շատ նման է  խաղային սարքին: Նրանում ևս անկայունությունը,  անհանգստությունը շատ է:
Դուք ցանկանում եք ստանալ հաղորդագրության պատասխանը հենց հիմա: Բայց եթե  Ձեզ անմիջապես չեն պատասխանում, հունից դուրս եք գալիս:
Տեքստային հաղորդագրությունները տարբերվում են հեռախոսի ինքնապատասխանիչին թողած հաղորդագրությունից: Ինքնապատասխանիչի դեպքում դուք նախապես գիտեք, որ պետք է սպասեք, ամնիջապես պատասխան չեք էլ ակնկալում: Տեքստային հաղորդագրության դեպքում եթե 15 րոպեի ընթացքում պատասխան չի լինում, արդեն խելագարվում եք:

Ինչպե՞ս թվալ ավելի գրավիչ դիմացինին


Հոգեբանական մոտեցումները՝  կապված սպասման հետ, կարող են օգտակար ռազմավարություն դառնալ այն միայնակ մարդու համար, ով ուզում է ավելի գրավիչ թվալ:
Օրինակ ենթադրենք, դուք տղամարդ եք ով բարում ծանոթացել է 3 կանանց հետ: Հաջորդ օրը դուք նրանց գրում եք: Առաջին երկու կանայք շատ արագ են պատասխանում , իսկ երրորդն ընդհանրապես չի պատասխանում: Առաջին երկուսը հետաքրքրություն դրսևորեցին ձեր նկատմամբ և ձեր ուղեղը պատասխան ստանալով հանգստացավ:
Բայց երրորդ կինը չի պատասխանել , ստեղծվել է ինչ որ անորոշություն և ձեր ուղեղն անընդհատ պատճառներ ու բացատրություն է փնտրում: Դուք այդ կնոջ նկատմամբ չեք կորցնում ձեր հետաքրքրությունը: «Ինչո՞ւ չի պատասխանում: Ինչ որ բան ա՞յն չէ, գուցե ինչ-որ բան սխա՞լ եմ արել»: Այդ անորոշությունը , ինչպես պարզել են հոգեբանները, կարող է առաջացնել  կայուն ռոմանտիկ հետաքրքրության:
Գիտնականների մի խումբ հետազոտություն է իրականացրել կանանց ներկայացնելով Ֆեյսբուք սոցիալական ցանցից տղամարդկանց պրոֆիլներ, որոնք իբրև իրենց հերթին հետաքրքրված են այդ կանանց  պրոֆիլներով:
Կանանց մի խմբին ցույց են տվել տղամարդկանց պրոֆիլներ, որոնք ուսումնասիրվող կանանց պրոֆիլները գնահատել էին որպես լավագույն: Երկրորդ խմբի կանանց ներկայացնում են տղամարդկանց պրոֆիլներ, որոնք այդ կանանց պրոֆիլները գնահատել էին միջին ցուցանիշով: Երրորդ խմբի կանանց ներկայացնում են տղամարդկանց պրոֆիլներ, որոնք չէին կողմնորոշվել` իրենց դուր են գալիս այդ կանայք, թե ոչ:
Սպասվում էր, որ կանայք պետք է նախընտրեին այն տղամարդկանց, ովքեր լավագույնն էին գնահատել իրենց, քան միջին գնահատական դնողներին (մենք սիրում ենք նրանց, ովքեր մեզ սիրում են մոտեցմամբ): Ավելին կանանցից շատերն անգամ նախապատվությունը տվեցին երրորդ խմբի տղամարդկանց՝ հաստատելով, որ ավելի շատ մտածել են հենց այն տղամարդկանց մասին, ովքեր չէին կողմնորոշվել:
Երբ շատ եք մտածում ինչ որ մեկի մասին, նրա կերպարն ամրանում է  ձեր ուղեղում և արդյունքում ձգողություն է առաջանում: