«Երազ» մատենաշարը վերահրատարակել է խորհրդային ամենահայտնի հեքիաթը՝ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» (թրեյլեր)
«Երազ Փրոջեքթսը» և Newmag հրատարակչությունը ներկայացնում են Սաղաթել Հարությունյանի հայտնի հեքիաթը: Այն բարի պատմություն է չար պառավների ու երեք ընկերների մասին՝ զարմանալի ու հետաքրքիր արկածներով լի։ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» հավատի, երազելու ու չտխրելո
Այսօրվա ծնողների մանկության ամենահայտնի հայկական հեքիաթներից մեկը՝ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» վերադառնում է։ Հայկական ամենասիրելի վիպակներից մեկը ներկայանում է նոր դիզայնով, նոր խմբագրմամբ, նոր տառաչափով, իսկ հայտնի նկարազարդումները դարձել են ավելի վառ ու գունեղ։
Այս գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1980-ականներին։ Հեքիաթ-վիպակը չափազանց սիրված էր և ունի ևս մի քանի հրատարակություն։ Գիրքը երկու չար, բայց չարությունը կորցրած ծեր կախարդների մասին է՝ Ծիպիլինի ու Տիմբականի: Մի օր նրանք կորցրում են չարություն անելու ուժը։
Իհարկե, նրանք չեն հանձնվում։ Ծրագրում են շատ-շատ վատ բաներ անել, որ նորից վերականգնեն իրենց չար ուժը: Որոշում են վնասել երեք ընկերների, ովքեր հաղարջ են հավաքում՝ Մանուշին, Հասմիկին ու Տարոնին։
Հեքիաթի շնորհանդեսը տեղի կունենա օգոստոսի 25-ին, «Երազ» այգում՝ «Երազի դպրոց» միջոցառման շրջանակներում. նոր ուսումնական տարվան ընդառաջ «Երազ Փրոջեքթսը» և Newmag հրատարակչությունը նախաձեռնել են տոնական միջոցառում՝ հայտնի ու սիրված «Պուկ Տիպուկ» ուսուցողական շոուի հերոսների մասնակցությամբ։
Գրքի գլխավոր գործընկերը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ է։