Սիրիր քո մարմինը. հատված Օշոյի «Կնոջ մասին» գրքից

February 1, 2017

Պետք է մտածել մարմնի մասին: Այն քո հիմքն է, քո բազան:
Դու մարմին ես: Իհարկե, դու ավելին ես, քան մարմինը, սակայն այդ «ավելին» կգա հետո: Նախևառաջ, դու մարմին ես:
Քեզ, ախր, սովորեցրել են գնահատել ծաղկի, հասարակ ծաղկի գեղեցկությունը: Քեզ սովորեցրել են գնահատել ծառի, հասարակ ծառի գեղեցկությունը: Քեզ սովորեցրել են գնահատել քարերի, լեռների, ժայռերի, գետերի գեղեցկությունը, բայց քեզ երբեք չեն սովորեցրել հարգել սեփական մարմինդ, չեն սովորեցրել հիանալ նրանով:
Այն շատ մոտ է, այդ պատճառով հեշտ է նրա մասին մոռանալը: Մարմինն ամենագեղեցիկ ֆենոմենն է:
Հեշտ չի լինելու սեփական մարմինը հարգելը: Դու միշտ քննադատաբար ես մոտեցել նրան, միշտ թերություններ ես փնտրել: Երբեք չես գնահատել, երբեք չես սիրել և ցանկացել ես, որ ինչ-որ մեկը գա և սիրի քո մարմինը: Բայց եթե դու անկարող ես սիրել այն, ոչ ոք էլ չի կարողանա. քո ենթագիտակցական հույզերը վանելու են մարդկանց:
Հենց սովորես ընդունել քեզ, դու գեղեցիկ կդառնաս: Երբ դու բավականություն ստանաս քո մարմնից, ուրիշները ևս կսկսեն հիանալ քեզնով:
Շատերը կսիրահարվեն քեզ, քանի որ դու ինքդ սիրահարված կլինես քեզ:
Հիմա դու դժգոհ ես քեզնից: Դու գիտես, որ այլանդակ ես, դու գիտես, որ զզվելի ես, սարսափելի: Ինքդ քո մասին նման պատկերացումը միայն մարդկանց կվանի քեզնից, նման պատկերացումը չի օգնի նրանց սիրահարվել քեզ և նրանք հեռու կմնան քեզնից: Նույնիսկ քեզ մոտենալիս` նրանք կզգան այդ հույզերը և կհեռանան:
Իմաստ չունի ինչ-որ մեկի հետևից վազել: Դրա անհրաժեշտությունն առաջանում է միայն ինքդ քեզ չսիրելու դեպքում: Այլապես քո կյանքում արդեն ինչ-որ մեկը կհայտնվեր: Անհնար է սիրահարվել մարդուն, ով իրեն չի սիրում:
Այս մարմինը քեզ է պատկանում: Օգտագործիր այն, վայելիր այն:
Եթե դո ւսիրես մարմինդ, այն կսկսի փոփոխվել, քանի որ, եթե մարդը սիրում է իր մարմինը, հոգ է տանում վերջինիս մասին, իսկ հոգատարությունը ներառում է ամեն ինչ: Այդ ժամանակ մարդը չի կեղտոտում այն, ինչով պատահի: Այդ ժամանակ մարդը չի տանջում մարմինը սովից, քանի որ սիրում է այն:
Այդ ժամանակ մարդը սկսում է լսել նրան և նկատել նրա ազդանշաններին:
Երբ մարդը սիրում է իր մարմինը, հոգ է տանում նրա մասին, լսում է նրան, մարմինն ամիջապես գեղեցկանում է:
Քեզ դուր չի գալիս քո մարմինը, հենց այստեղից է առաջացնում խնդիրը, քանի որ այդ դեպքում դու աստիճանաբար անտարբեր ես դառնում նրա նկատմամբ և դադարում ես խնամել:
Դու ինքդ ես ստեղծում այդ խնդիրը: Մարմինը երբեք խնդիրներ չի ծնում, դրանք ստեղծում է միտքը: Ուղղակի այդպիսին է քո մարմնի մասին քո ուղեղի պատկերացումը:
Ուղղակի հրաժարվիր էտալոններից: Սիրիր քո մարմինը:
Երբ դու հոգ ես տանում, դու վարժություններ ես կատարում, սնվում ես, քնում ես: Դու խնամում ես մարմինդ, քանի որ այն քո գործիքն է. դու լվանում ես չէ՞ քո մեքենան, անհանգստանում ես ամեն մի թխկոցից, որպեսզի ճիշտ ժամանակին հասկանաս անսարքությունը, ճիշտ չէ՞:
Դու հոգ ես տանում նույնիսկ այն մասին, որ քերծվածք չլինի:
Պետք է հոգ տանես մարմնիդ մասին և ամեն ինչ տեղը կընկնի. մարմինը հիասքանչ է: Այն մի այնպիսի սքանչելի սարքավորում է, այդքան բարդ և միաժամանակ այդքան հրաշալի աշխատող. այն հաջողությամբ աշխատում է յոթանասուն տարի: Քնած ես թե արթուն, գիտակից ես, թե անգիտակից, մարմինդ շարունակում է լռելյայն աշխատել: Այն չարչարվում է նույնիսկ առանց խնամքի, այն շարունակում է ծառայել քեզ: Դո ւպետք է շնորհակալ լինես:
Փոխիր քո վերաբերմունքը և վեց ամսվա ընթացքում մարմինդ կփոխի իր ձևը:
Դու նկատե՞լ ես, թե ինչպես է սերը վերափոխում կնոջը. նա չքնաղ է դառնում, երբ ինչ-որ մեկը սիրահարվում է իրեն: Կինը կարող էր ուշադրություն չդարձնել իր մարմնին, քանի դեռ նրան չէր սիրահարվել տղամարդը. դրանից հետո նասկսում է խնամելայն: Կինը ժամերով կանգնում է հայելու առաջ, քանի որ ինչ-որ մեկը սիրում է նրան:
Նույնը կատարվում է մարմնիդ հետ. դուսիրումեսայն և այնսկսում է փոխվել: Նրանսիրումեն, նրանխնամումեն և նազգում է, որիրկարիքնունեն:
Մարմինը շատ զգայուն մեխանիզմ է, իսկ մարդիկ օգտագործում են այն անխնա և դաժանաբար:
Ուղղակի փոխիր քո վերաբերմունքը: