«Հիմա մասամբ գիտեմ» գրքի հեղինակ Փոլ Իգնեշիուսը 100 տարեկան է (տեսանյութ)

March 16, 2021

Newmag հրատարակության «Հիմա մասամբ գիտեմ» գիրքը Փոլ Իգնեշիուսի հուշերն են՝ իր կյանքի ու կարիերայի մասին: Սա գիրք է պատերազմի, խաղաղության ու մարդու մասին: Փոլ Իգնեշիուսն ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայն է։ Ամերիկյան ռազմածովային ուժերի գերժամանակակից սպառազինությամբ հրթիռակիր հածանավն անցած տարի կոչվեց ամերիկահայ պետական ու ռազմական գործչի անունով, որն այժմ կրում է USS Paul Ignatius անվանումը: 2020 թվականի նոյեմբերի 11-ին Փոլ Իգնեշիուսը դարձավ 100 տարեկան։ Այս կապակցությամբ Newmag-ը ներկայացնում է նրա կյանքի հայտնի ու անհայտ էջերը:

Փոլ Իգնեշիուսը 2-րդ Աշխարհամարտին մասնակցել է որպես ռազմածովային ուժերի լեյտենանտ: Ծառայել է Խաղաղ օվկիանոսի ռազմածովային ուժերում: ԱՄՆ նավատորմի նախարար և ԱՄՆ պաշտպանության փոխնախարարն էր Վիետնամի պատերազմի տարիներին: Փոլ ԻգնԵշիուսի պապը ուսուցիչ էր, փախել էր Օսմանյան կայսրությունից ազատական գրականություն ունենալու պատճառով: Մասնակցել է Սառը պատերազմի ամերիկյան քաղաքականության մշակմանը: Եղել է «Վաշինգտոն Պոստ» թերթի նախագահը:

Ամենահայտնի ամերիկահայ ծովային պաշտոնյայի ինքնակենսագրականը newmag հրատարակել է «Ավրորա» նախաձեռնության աջակցությամբ:  Գրքում Իգնեշիուսը պատմում է սառը պատերազմի տարիների մասին, երբ աշխատում էր պենտագոնում: «Հիմա մասամբ գիտեմ» գիրքը պատմում է ոչ միայն ամենահեղինակավոր գերդաստաններից մեկի՝ Իգնեշիուսների մասին կամ ամենահայտնի ու ամենաբարձր պաշտոն զբաղեցրած հայ մարդու մասին, այլ նաև մի ամբողջ դարաշրջանի ռազմական, քաղաքական կյանքի, և ամենակարևորը ամերիկահայերի մասին:

Նա եղել է ամերիկյան հզորագույն զանգվածային լրատվամիջոցներից մեկի՝ «Վաշինգտոն Պոստ» թերթի նախագահը: Իգնեշիուսը 7 տարի աշխատել է Ամերիկայի 8-րդ պաշտպանության նախարար Ռոբերտ Մաքնամարայի հետ՝ ծառայով նրա անմիջական ղեկավարությամբ։ Փոլի կյանքում Մաքնամարան կարևոր դեր է ունեցել: Գրքում Փոլ Իգնեշիուսը առանձին գլխով պատմում է նրա հետ աշխատանքի ու ընկերական հարաբերությունների մասին:

Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ 

Փոլի մոր՝ Էլիզայի սիրելի ընկերուհին նկարիչ Զաբել Բոյաջյանն էր, որը հեղինակել է բազմաթիվ դիմանկարներ եւ բնանկարներ։ Հենց նա է ստեղծել Րաֆֆու եւ զորավար Անդրանիկի յուղաներկ դիմապատկերները: Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։ 

Կարդացեք նաև

Գիրքը պատմում է, թե ինչպես են Միացյալ Նահանգներում ապրել մեր պապերը, ինչպես են խոսել, երբեմն էլ պարզապես լռել իրենց անցած ճանապարհի ու ցեղասպանության մասին: «Հիմա մասամբ գիտեմ» գրքում Փոլ Իգնեշիուսը պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի ջարդերից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։