
















Նկարագրություն
Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։
Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ Ի վերջո, հեղինակը նկարագրում է այն պատմական ուղևորությունը, որի ընթացքում այցելել է Արևմտյան Հայաստան և Երևան։
Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսները։
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը Now I Know in Part
Կատեգորիան Հուշագրություն
ISBN 978-9939-9217-1-6
Հրատարակության տարին 2019
Էջերի քանակը 480
Չափսը 14.5x22.3, կոշտ կազմ
Թարգմանիչ NewMag
Հեղինակներ

Փոլ Ռ. Իգնեշիուս
Փոլ Ռ. Իգնեշիուսը ծնվել է 1920-ին Գլենդելում, սակայն նրա արմատները պատմական Հայաստանի Խարբերդում են: Երկրորդ համաշխարհային պատերազմին ԱՄՆ ռազմածովային ուժերում ծառայելուց հետո ավարտել է Հարվարդի համալսարանը: 8 տարի աշխատել է ԱՄՆ նախագահներ Ջ. Քենեդու և Լ. Ջոնսոնի կառավարություններում, որպես պաշտպանության նախարարի տեղակալ, 1967-ին՝ նավատորմի նախարար: Ի պատիվ նրա ձեռքբերումների՝ ամերիկյան նավատորմը 2019-ին նրա անունով կոչեց իր հրթիռային հածանավերից մեկը, որն այժմ կրում է USS Paul Ignatius անվանումը:
Թողնել կարծիք