ԱՄՆ դեսպանատան գրքառատ նվերը․ Հանրային և քաղաքական դեմքերը ստացան Newmag-ի բեսթսելլերները

Ինքնամեկուսացման օրերին ժամանակը արդյունավետ անցնկացնելու լավագույն միջոցներից մեկը նաև ընթերցանությունն է։ Newmag-ի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործակցությամբ բազմաթիվ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, լրագրողներ, դերասաններ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ ստացան ամերիկացի հեղինակներ Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը», Փոլ Իգնեշիուսի «Հիմա մասամբ գիտեմ» և Դեյվիդ Ռեմնիքի «Ալի. Աշխարհի արքան» գրքերը: Ընթերցողները ստացան նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նամակը։
Ամերիկացի հեղինակների գրքերը ամենատարբեր թեմաներով են։ Լայֆհաքերից մինչև սպորտ, պատմական իրողություններ և բացահայտումներ։ Օրինակ, Դեյվիդ Ալենի գիրքը հատկապես ակտուալ է այս օրերին, որովհետև գիրքն օգնում է կենտրոնանալ սթրեսի հաղթահարման վրա։
«Մենք գնահատում ենք, որ Newmag-ը ջանք է ներդնում ամերիկացի հեղինակների գրքերի թարգմանության համար` ստեղծելով նոր լսարան», - ասում է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Լիա Միլլերը։
Գրքի և ընթերցանության մասին իրենց կարծիքը ընթերցողները հայտնեցին սոցցանցերի իրենց էջերում։ Ինքնամեկուսացման պայմաններում կարևոր է շարունակել մարզել ուղեղը և կենտրոնանալ կարևոր գործերի վրա։
Միտքը զբաղված և կենտրոնացած պահելու լավագույն միջոցը ընթերցանություն է։ Հաստատված մեթոդ է, որ գիրք կարդալը զարգացնում է հոգեկան առողջությունը:
«Չնայած, հասարակությունը վերադառնում է բնականոն կյանքին և մարդիկ՝ աշխատանքին: Շատ կարևոր է, որ շարունակենք պահել հակահամաճարակային կանոները: Ընթերցանությունը դրա լավագույն միջոցն է», - ասում է Լիա Միլերը։
Ամերիկյան լավագույն նոն-ֆիքշըն ժանրի գրքերը հայերեն թարգմանելն ու այն լսարանին ներկայացնելը Newmag-ի ծրագրային քաղաքականության մասն է։ Բացի այս 3 գրքերից, Newmag-ը հայ ընթերցասերներին ներկայացրել է նաև ամերիկացի հեղինակներ Միշել Օբամայի, Մարկ Մենսոնի, Ռեյչլ Հոլիսի , Գերի Չեփմենի և Փոլ Օֆիթի գրքերը, որոնք նույնպես սիրվել են ընթերցողների կողմից։
«Ընթերցասեր հասարակությանը խորհուրդ եմ տալիս այս ընթացքում կենտրոնանալ ընտանիքի, ընկերների, և անձնական աճի վրա. հոբբի ունենալ, կամ սովորել նոր հմտություններ, որոնց նախկինում ժամանակի սղության պատճառով չէիք հասցնում տիրապետել։ Սովորեք նոր ուտեստներ պատրաստել, տիրապետեք երաժշտական գործիքի կամ փաստավավերագրական ֆիլմեր դիտեք», - ասում է Լիա Միլլերը։
Այս սթրեսային ժամանակներում առողջությունն ամենակարևորն է, իսկ հոգեկան առողջությունն ու լավ ինքնազգացությունը կարելի է ամրապդնել գիրք կարդալով։
[gallery]

Փոլ Ռ. Իգնեշիուս
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)

«Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորում. օր 1-ին / Հոգեբանական 3 գիրք՝ մարմինն ու հոգին բուժելու համար (լուսանկարներ)

«Նոր միտք, Նոր թարգմանություն» խորագրով երկօրյա բացառիկ համաժողովին ընդառաջ (տեսանյութ)
