ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հայ վետերանի ամերիկյան պատմությունը․ Փոլ Իգնեշիուս

Հայ վետերանի ամերիկյան պատմությունը․ Փոլ Իգնեշիուսն ու Պենտագոնի 8 տարիները

newmag-y-n

Փոլ Իգնեշիուսի 4 զավակները պատմում են, թե ինչու պետք է կարդալ իրենց հոր հրաշալի հուշագրությունը։ Նրա բազմաթիվ ձեռքբերումներն ու մասնագիտական նվաճումները ոչ միայն հայերին կստիպեն հպարտանալ և ոգեշնչվել, այլև ուրիշ ժողովուրդների:

Փոլը քաջաբար կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Մեզ հաճախ պատմում էր, որ երիտասարդ ռազմածովային սպա է եղել պատերազմի տարիներին և հենց այդ ժամանակ է բացահայտել իր ընդունակությունները: 1943-ին նա պայծառ երիտասարդ էր, երբ որպես հրետանու սպա գնաց պատերազմ:

Տուն վերադարձավ որպես վստահ, պատերազմում կոփված վետերան:

Նա սկզբից էլ ուզում էր ռազմածովային դառնալ, սակայն ինժեներական բավարար գիտելիք չունենալու պատճառով նավատորմից մերժում ստացավ: Դիմեց ավիակիր ռազմանավերի վրա ծառայության անցնելու համար և հայտնվեց «Մանիլա Բեյ» ավիակիր անձնակազմում:

Փոլը պատմում է 1944 թվականի սեպտեմբերի 14-ին Փերլ Հարբորից իր նավարկության մասին, որը նպատակ ուներ ճակատամարտ տալ Լետի ծովածոցում՝ պատմության մեջ ամենամեծ ծովային ճակատամարտում: Նրա նավն ապահովում էր գեներալ Դուգլաս ՄակԱրթուրի զորքի ափհանումը Ֆիլիպինյան կղզիներ։ Փոլն ու նրա զինակիցները չգիտեին, որ ճապոնացիները հսկայական նավատորմ էին ուղարկել, որպեսզի կասեցնեն ԱՄՆ զորքի առաջխաղացումը՝ հույս ունենալով, որ դա կփոխեր պատերազմի ընթացքը: Փոլի ավիակիրը կոչվում էր «Թաֆի-2»: Հյուսիսում հարձակման ենթարկվեց «Թաֆի-3»-ը՝ տալով բազմաթիվ զոհեր: Փոլի նավը խնայում էր տորպեդները և մեկը մյուսի հետևից ուղարկում իր օդանավերը՝ թշնամու նավատորմի վրա հարձակվելու համար։ Նավը շարունակում էր մարտնչել, թեև հրամանատարը կարգադրել էր հեռանալ այդտեղից:

Ճապոնացիների հրամանատար, ծովակալ Տակեո Կուրիտան ուղղակի հրաշքով փոխում է որոշումը և «Մանիլա Բեյը» փրկվում է։ Փոլը հպարտությամբ պատմում է, որ ճակատամարտում «Թաֆի-2»-ը «սպասարկեց 117 Էյվենջեր, 87 Ուայլդքեթ, արձակեց 49 ականակիր, 76 տոննա ռումբ, 276 հրթիռ և հազարավոր գնդացրային համազարկեր։ «Մանիլա Բեյի» ականակիրները գլխավոր նավերին հարվածեցին մեծ ճշգրտությամբ։ Նա մեջբերում է նաև ծովային ուժերի հրամանատար, ծովակալ Ֆելիքս Սթամփին.

«Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ մեր բախտը բերեց»:

 

 

[gallery]

ԱՄՆ ՌԾՈՒ «Փոլ Իգնեշիուս» (en:USS Paul Ignatius (DDG-117)) ականակիրը

Այս գրքում մեր հայրը շատ չի խոսում այն մասին, որ 8 տարի աշխատել է Պենտագոնում՝ նախագահներ Ջոն Քենեդու և Լինդոն Ջոնսոնի կառավարման օրոք: Այդ տարիները նրա կյանքի ամենանշանավոր ու ամենածանր շրջանն էին։ Նա ու իր սերնդի առաջնորդները հաջողությունների հասան Երկրորդ համաշխարհայինում հաղթանակից հետո միայն: Բայց Վիետնամը նրանցից խլեց բոլոր ռեսուրսները և, ի վերջո, Ամերիկայի համբերությունը: Փոլն ահռելի մեծ դեր է ունեցել պատերազմում: Որպես նախարարի օգնական, ապահովել է ավելի քան 500,000 զինվորի կարիքները: Նա մշակել է թիկունքային ծառայության հիմունքներն ու մեթոդները, դրանք կյանքի է կոչել՝ ապահովելով աշխարհի մյուս կեսում գտնվող զորքի թիկունքը։

Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսներ

 

Տարածել

Հիմա մասամբ գիտեմ
Հիմա մասամբ գիտեմ

Փոլ Ռ. Իգնեշիուս

5800 ֏

Նկարագրություն

Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։

Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ Ի վերջո, հեղինակը նկարագրում է այն պատմական ուղևորությունը, որի ընթացքում այցելել է Արևմտյան Հայաստան և Երևան։

Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսները։