BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Երջանիկ՝ առանց ձեռքերի». Newmag-2023-ի առաջին գիր

«Երջանիկ՝ առանց ձեռքերի». Newmag-2023-ի առաջին գիրքը վավերագրական վեպ է ընտանեկան բռնության մասին՝ սահմռկեցուցիչ դրվագներով (թրեյլեր)

newmag-y-n

Ընտանեկան բռնության զոհից մինչև կենցաղային բռնության դեմ պայքարի խորհրդանիշ: 6 տարի առաջ Ռուսաստանը ցնցեց Մարգարիտա Գրաչովայի սահմռկեցուցիչ պատմությունը: Երիտասարդ կինը դարձավ ընտանեկան բռնության զոհ, ում ձեռքերը կտրել էր խանդոտ ամուսինը։ Որոշ ժամանակ անց

Մարգարիտան մեծացել է Սերպուխովում, դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Բիզնեսի և կառավարման միջազգային ակադեմիա։ 2012 թվականին ամուսնանում է իր սիրելի Դմիտրի Գրաչովի հետ։ Մեկ տարի անց ծնվում է առաջնեկը՝ Դիման, հետո՝ Դանիլան։ Ամուսնություն, որը սկբում երջանիկ էր թվում, բայց զույգի համատեղ կյանքի վերջին դրվագը շոկի ենթարկեց ամբողջ երկրին: Սիրո և խանդի ահասարսուռ պատմության մանրամասներով լցվեցին ռուսական ու արտասահմանյան մամուլի առաջին էջերը:

Դմիտրի Գրաչովը, չհամակերպվելով կնոջ՝ անհապաղ ամուսնալուծվելու ցանկության հետ, օրը ցերեկով նրան տանում է անտառ ու կացնով կտրում երկու ձեռքերը։ «Երջանիկ՝ առանց ձեռքերի» գիրքը գրելու ցանկությունը Մարգարիտայի մայրիկինն էր, այն առաջին դեմքով չի գրված, քանի որ գլխավոր հերոսուհին ֆիզիկապես չէր կարող գրել, մայրն է գրի առել. «Մտածեցի, որ ես ու Ռիտան էլ պետք է գրենք 2017-ի դեկտեմբերյան իրադարձությունների մասին, որպեսզի շնորհակալություն հայտնենք բժիշկներին ու բոլոր կարեկից մարդկանց, որոնք սատարեցին Ռիտային ու փող հավաքեցին թանկարժեք պրոթեզների համար, նաև նրանց, ովքեր օգնեցին լուծել իրավաբանական խնդիրները պատրաստեցին արհեստական ձեռքը, մշակեցին կարված դաստակը, ովքեր աղոթեցին իմ աղջկա համար»:

Բժիշկներն ու գիտնականներն այն ժամանակ անում են գրեթե անհնարինը. ձախ ձեռքը փրկվեց, իսկ աջի փոխարեն տեղադրվեց պրոթեզ։ Ողբերգությունից մեկ տարի հետո դաժան բռնության ենթարկված կինը երեխաների հետ վերադարձավ իր բնակարան ու սկսեց ինքնուրույն ապրել: Նա դարձյալ մեքենայի ղեկին էր, երեխաներին մանկապարտեզ էր տանում: Մարգարիտան ժամանակի ընթացքում սովորեց օգտագործել նոր ձեռքը, պատմությունը պատմելու ուժ գտավ, որ կարողանա ոգեշնչել բռնության ենթարկվող կանանց՝ երբեք չլռել ու բարձրաձայնել ցանկացած բռնարարք:

                                                                                                                  

Ինչպե՞ս հաղթահարել ընտանեկան բռնությունը, ապրելու ուժ գտնել, այն էլ՝ երջանիկ ապրելու։ «Երջանիկ՝ առանց ձեռքերի» գիրքն այն կանանց համար է, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության և չեն կարողանում բռնարարից բաժանվելու որոշում կայացնել: Գիրքը պատմում է նաև իրավապահ մարմինների աշխատանքի և այն մասին, թե ինչպես են Ռուսաստանում վերաբերվում ընտանեկան բռնությանը և թե այստեղ ինչպես են իրենց զգում հաշմանդամություն ունեցող մարդիկ. «Տղամարդիկ չեն վախենում կնոջ հանդեպ բռնություն գործելու համար պատժից: Բազմաթիվ կանայք են սոցցանցերում ինձ ու մորս գրել իրենց ընտանիքներում կատարվող բռնության մասին, ես անգամ չէի պատկերացնում, որ այդ խնդիրն այդքան տարածված է: Եվ այդ կանանց մեծամասնությունը շարունակում է ապրել ու հանդուրժել բռնությունը»:

Սա գիրք է, որը կօգնի շատերին հաղթահարել դժվարություններն ու առաջ գնալ: Հեռուստաշնորհանդեսը հունվարի 20-ին է, Արմենիայի «Բարի լույս» ծրագրի շրջանակում: Գիրքը կներկայացնեն Newmag-ի ստեղծագործական թիմն ու կանանց հանդեպ բռնության դեմ պայքարող կառույցների ներկայացուցիչներ: «Երջանիկ՝ առանց ձեռքերի» գրքի գլխավոր գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Տարածել