Հայ-ադրբեջանական համերաշխությո՞ւն․ ոչ այսքան արագ

January 22, 2019

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը հետևողները եզակի հույսի շող նկատեցին, երբ լուրեր տարածվեցին, որ երկու երկրները փոքր քայլ են արել դեպի խաղաղություն: Բայց տարածաշրջանում առաջատար շատ ձայներ այս լուրերին բացասական արձագանքեցին` ցույց տալով կոշտ դիրքորոշում այն փոխզիջումների նկատմամաբ, որոնք անհրաժեշտ կլինեն իրական խաղաղության համար:
Հունվարի 16-ին Փարիզում երկու երկրների արտգործնախարարները հանդիպումից հետո հայտարարություն տարածեցին, որում ասում էին` «համաձայնել են բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստման համար կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին»: Շատերը ողջունեցին այս ժեստը, ամենադրական ձևակերպումը երկար տարիներ շարունակվող բանակցային գործընթացում: ՄԱԿ-ի ԳԽ քարտուղար Անտոնիո Գուտիերեշը ևս հայտարարություն տարածեց և մասնավորապես ողջունեց նախարարների համաձայնությունը այն մասով, որ բնակչությանը խաղաղ կարգավորմանը պատրաստելու հստակ քայլերի անհրաժեշտություն կա:
Բայց մշուշոտ խաղաղության հեռանկարին կողմ չեն շատ հայեր, որոնք վախենում են, որ անհրաժեշտ կլինեն իրենց համար անընդունելի տարածքային զիջումներ: Նաև շատ ադրբեջանցիներ կարծում են, որ նման հեռանկարն իրատեսական չէ, քանի որ հայերը դիվանագիտական գործընթացի շղարշն օգտագործում են Ադրբեջանի հողերի օկուպացիան երկարաձգելու համար:
Հայաստանում և Ադրբեջանում կառավարութունները քիչ բան արեցին հայտարարության բովանդակությունը թերահավատ քաղաքացիներին բացատրելու համար և ԱԳ ղեկավարությունն էլ հիմնականում լռեց:
Քանի որ նախարարները հայտարարությանը հրապարայնորեն չաջակցեցին, այն հիմնականում բացասական ընկալվեց:
ԼՂ դե ֆակտո կառավարության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը փարիզյան հայտարարությունը ողջունեց թերահավատ թվիթով` հարցնելով, թե ինչ քայլեր է պատրաստվում Ադրբեջանն անել խաղաղության պատրաստելու համար:


«Ադրբեջանական կողմի լավատեսությունն անհասկանալի է, բայց հայկական կողմինը` ավելի: Եթե Ադրբեջանը բավարարված է ստեղծված իրավիճակով, ինձ համար հստակ է, թե ուր է քամին փչում: Ես ոչ մի լավ բան չեմ տեսնում մեզ համար»,- ասում է ԼՂ դե ֆակտո խորհրդարանի անդամ Վարդգես Բաղրյանը:



Հայաստանում նախկին իշխող կուսակցության` ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է` հայտարարությունն անվանելով «անհասկանալի լավատեսական» և պահանջելով կառավարությունից` բացատրել այն ավելի մանրամասն:
Ադրբեջանում պաշտոնական արձագանքն ավելի լուռ և ավել խառն էր:
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ադրբեջանական ասոցիացիայի նորանշանակ ղեկավար Թուրալ Գյանջալիևը ողջունեց նախարարների հայտարարությունը. «ԼՂ ադրբեջանական համայնքը հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ և արագ` ապահովելով հայ համայնքի հետ համակեցությունը»:
Haqqin-ը մեկնաբանություններ է խնդել Ադրբեջանի անվտանգության համար պատասխանատու կառույցներինց, հարցազրույց է վերցրել ռուս վերլուծաբանից, որը թերահավատություն է հայտնել որևէ համաձայնության հնարավորության վերաբերյալ:

«Խաղաղ գործընթացում Ադրբեջանը կարող է ակնկալել դրական փոփոխություններ, բայց ավելի քիչ` հողերի վերադարձ», – ասել է վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը:



Մեկ այլ մերձիշխանական կայք` Trend-ը հոդված է գրել արտաքին քաղաքականության մի քանի վերլուծաբանների հետ հարցազրույցներով, որոնք դրական են արձագանքել հայտարարությանը:


Կարդացեք նաև.



Հունվարի 18-ին հրապարակված հարցազրույցում Ադրբեջան ՊՆ ԳՇ պետ Նաջմեդին Սադիքովը նույնպես թերահավատություամբ է խոսել բանակցությունների մասին: «Ադրբեջանի նախագահը Հայաստանի  նոր վարչապետին հնարավորություն է տվել մտածել և խաղաղ կերպով ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները», – ասել է Սադիքովը, որն ուղիղ չէր վերաբերում ԱԳ նախարարների հայտարարությանը, բայց որը նույնպես Բաքվի արձագանքն է: Սադիքովը հավելել է, որ Ադրբեջանի բանակը «պատրաստ է բարձր մակարդակով կատարել հրամանը, եթե այն լինի և ազատել օկուպացված տարածքները: Հայաստանում չպետք է մտածեն, թե բանակցություններով կպահպանեն ստատուս քվոն»:
Երկու կողմում էլ հարցը, թե ինչպիսի խաղաղության պետք է պատրաստվեն ժողովուրդները, շահարկումների առիթ դարձավ և քննարկվում են կողմերի համար վատագույն սցենարները:

«25 տարի մենք կարդում ենք նույն հայտարարություններն ու բացատրութունները, երբ մեր շրջանների օկուպացիան շարունակվում է: Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես ներակայացնում է ԱԳՆ-ն և բանակցությունները ընթանում են դրական ուղղությամբ, այդ դեպքում ինչու ոչինչ չի կատարվում», – ասում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության վերլուծաբան Էլխան Շահինօղլուն:



«Հայտարարությունները առաջին հայացքից բավական խոստումնալից են, մարդիկ պետք է պատրաստ լինեն խաղաղության: Առաջին հայացքից ենթադրվում է, որ պետք է լինի ինչ-որ խաղաղության ուրվագիծ, որին մարդիկ կպատրաստվեն: Եթե խաղաղ համաձայնագրի ուրվագիծ չլինի, ապա մարդիկ ոչինչ չունեն, որին կպատրաստվեն», – ասում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության վերլուծաբան Ռաֆուկ Միքրադիրովը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում