Ադրբեջանում միտինգ են անում երկրի ամենաճմրթված դրոշի ֆոնին

January 21, 2019

Ադրբեջանում բողոքի ամենամարդաշատ պոռթկումն է` վերջին մի քանի տարում: Ընդդիմությունն այստեղ հաշվել է 10.000 մարդ, ոստիկանությունը` ճիշտ 2800: Ինչպես միշտ իշխանությունն արգելափակել է ինտերնետը` թույլ չտալով սոցցանցերում միտինգի ուղիղ հեռարձակումը:
Բաքվի ծայրամասային թաղամասերից մեկի ֆուտբոլի դաշտում հավաքվածների գլխավոր պահանջը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է: Ըմբոստության ալիքը սկսել է բլոգեր Մեհման Հուսեյնովը, որին 2 տարի ժամկետով բանտարկել են կոռուպցիոն բացահայտումների և կնոջը փոխնախագահ նշանակելու Ալիևի որոշումը քննադատելուց հետո: Այս գարնանը նա պետք է ազատ արձակվեր, բայց առաջադրվել են նոր մեղադրանքներ և բլոգերը կարող է բանտում մնալ ևս 7 տարի: Նա հացադուլ է սկսել, որին միացել են մեկ տասնյակից ավելի այլ ակտիվիստներ:



Կարդացեք նաև.



Հացադուլավորները միջազգային կազմակերպությունների և կառույցների ուշադրությանն են արժանացել: Ադրբեջանի իշխանություններին քննադատող հայտարարությունները հաջորդում են իրար: Քաղբանտարկյալների թեմային զուգահեռ դինաստիական կառավարումն ու միլիարդների թալանն է:
Ալիևների ընտանիքի և նրանց մերձավորների շուրջ օֆշորային ինտենսիվ սկանդալներից հետո ադրբեջանցիները պահանջում են վերադարձնել գողացված և օֆշորում թաքցրած հարստությունը:
Ցուցարարների առաջնորդները խոսել են Արցախի մասին: Զայրացած են, որ փորձում են միջազգային կառույցներում հասնել հողերի, այսպես ասած, վերադարձին, բայց արդյունքում այդ նույն միջազգային կառույցները բանաձևեր են ընդունում Ադրբեջանի դեմ: Եվրախորհրդարանն էլ բանաձև է ընդունել հացադուլ հայտարարած բլոգերի հարցով` պահանջելով ազատել նրան, մյուս քաղբանտարկյալներին և մեդիան: Քննարկումների ժամանակ եվրոպացի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ նախագահ Ալիևի դեմ: Փետրվարի 5-ին ԵԽ պատվիրակությունը Բաքվում բանակցություններ կվարի այս բոլոր հարցերի շուրջ:



Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում