[InterPress] Իսրայելը Ադրբեջանին վաճառել է ինքնասպան դրոններ
Իսրայելյան Elbit Systems- ը Ադրբեջանին է վաճառել իր վերջին անօդաչու թռչող սարքերը, որոնք մեծ հեռավորությունից կարող են հստակ տակտիկական հարվածներ հասցնել։
Elbit Systems-ը The SkyStriker- ի դրոնը նկարագրել է որպես «լուռ, անտեսանելի և անակնկալ հարձակվող, առավելագույն ճշգրտությամբ ու հուսալիությամբ սարք, որը ժամանակակից մարտադաշտում ապահովում է կարևորագույն առավելությունը»:
Կործանիչ զինամթերքով բացարձակ ինքնավար համակարգը կարող է կրել մինչև 10 կիլոգրամ մարտագլխիկ, թռիչքի առավել տևողությունը երկու ժամ է: 185 կմ/ժ առավելագույն արագությամբ SkyStriker- ը կարող է 20 կմ հեռավորությունն անցնել 6.5 րոպեում:
Դրոնը նաև հեշտ տեղակայվում է դաշտում, իսկ անաղմուկ էլեկտրական շարժիչի շնորհիվ օպերատորները կարողանում են ուսումնասիրել ու բացահայտել հակառակորդի թիրախները: Նրանք կարող են նաև ծրագրավորել դրոնը, որը թիրախը խոցելու համար շարժվում է 500կմ/ժ արագությամբ:
Ըստ ադրբեջանական «AzeriDefense» կայքի, SkyStriker -ի առաջին միջազգային պատվիրատուն Ադրբեջանն է: Կենտրոնական Ասիայի երկիրը, որը սահմանակից է Իրանին, դարձել է Իսրայելի նավթի հիմնական մատակարարը, վերջին տարիներին էլ՝ Իսրայելի ռազմական տեխնիկայի խոշոր գնորդը: Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի, Ադրբեջանը իսրայելական զենքի երրորդ խոշորագույն սպառողն է, 2017 թվականին այն ձեռք է բերել 137 միլիոն դոլար արժողությամբ զենք:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)