[Bloomberg] Ճապոնացի նախկին պոռնոաստղը դարձել է ստարթափների գուրուն և միլիարդատեր

August 28, 2017

Կեյշի Կամեյաման ծնվել է Ճապոնիայի հարավ-արևմտյան Կագա փոքր քաղաքում: Կամեյամայի ծնողներին է պատկանում կաբարե-ակումբը, որտեղ տղամարդիկ վճարում էին, որպեսզի ժամանակ անցկացնեն աղջիկների հետ:
Նա ցանկանում էր դառնալ հաշվապահ, բայց թողել է կրթությունը 1980-ին: Դրանից հետո Կամեյաման անում էր ցանկացած աշխատանք. պարում էր գեյ-ակումբում, փորձել է հիվանդանոցում դիակներ լվանալ:
Մի քանի տարի անց Կամեյամային հաջողվեց բացել տեսավարձույթների խանութների ցանց: Երբ քաղաք եկավ Blockbaster Video խոշոր ընկերությունը, Կամեյաման հասկացավ, որ կսննկանա: Նա փորձեց գեղարվեստական ֆիլմ նկարել, սակայն չկարողացավ հավաքել անհրաժեշտ գումարը: Հետո ճապոնացին որոշեց պոռնո նկարել. վարձակալեց նախկին սուպերմարկետի շենքը և այնտեղ ստուդիա բացեց: Տեղավորեց հազարավոր մագնիտոֆոններ, որոնք ֆիլմը պատճենում էին սկավառակների վրա:
Կամեյաման խանութներին համոզեց վաճառել իր ֆիլմերը և առաջարկեց շահութաբեր պայմաններ. ոչ մի կանխավճար, վերցրեք 100 սկավառակ և վճարեք միայն նրանց համար, որոնք կարող եք վաճառել: Չվաճառված սկավառակների վրա  ձայնագրում էր նոր ֆիլմեր: Գործարարն ինքն էր ստեղծում կասետները և անվճար տրամադրում իր հաճախորդներին: Այդպես Կամեյաման ստանում էր տվյալներ, որոնց միջոցով կարողանում էր հասկանալ, թե ինչն են պոռնոյում նախընտրում ճապոնացիները:
1998-ին Կամեյամայի DMM ընկերությունը դարձավ երկրում պոռնո արտադրող խոշոր ընկերությունը: Այդպես ճապոնացին որոշեց դուրս գալ օնլայն շուկա, չնայած DVD –ն նոր էր հայտնվում, իսկ ինտերնետի հասանելիություն ուներ ամեն 5-րդ ճապոնացին: 10 տարի անց միլիոնավոր մարդիկ վճարում էին բաժանորդագրության համար:
2000-ականներին Կամեյաման սկսեց ակտիվորեն ներդրումներ անել կողմնակի ակտիվներում, որոնցից աճեց նրա օնլայն-կայսրությունը: Այսպես, 2009-ին  գնեց ակցիաներ վաճառող օնլայն-հարթակը և դրա վերակառուցման համար ծախսեց 100 միլիոն դոլար: Արդյունքում այն երկրում դարձավ  ամենահայտնի  ֆորեքս-հարթակը: Կամեյաման արձակուրդն անցկացրեց Աֆրիկայում, իսկ, վերադառնակլով, գնեց Ռուանդայում ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերությունը: Բիզնեսմենն ստեղծեց ծառայություն, որտեղ յուրաքնաչյուրը կարող է ուղարկել ստարթափների համար իր գաղափարները: Այսպես, օրինակ, հայտնվեց Fleet Collection խաղը, որը Ճապոնիայում դարձավ հիթ:
Հիմա DMM-ում աշխատում է 2 հազար մարդ: Կայքում, որտեղ գրանցված է 27 միլիոն օգտատեր, կարելի է պոռնո դիտել, գտնել էլեկտրոնային գրքեր, վարձել CD, կոմիքսներ, թանկ հագուստ, անգլերենի կուրսեր անցնել: Ընկերությունը թողարկել է սեփական հեռուստատեսային ծառայությունը, VR-սթրիմինգ ծառայությունը, այն ստեղծում է տեսախաղեր և բջջային օնլայն-խաղեր, զբաղվում է եռաչափ տպագրությամբ: Ընկերության եկամուտը տարեցտարի եռապատկվում է: 2017-ի ապրիլին DMM –ը անցավ Google –ին լավագույն  գործատուների ցանկում:
Bloomberg-ը Կամեյամայի կարողությունը գնահատում է 3,5 միլարդ դոլար, 9-րդն է ճապոնացի մեծահարուստների մեջ: Կամեյամային կանչել են ընդունվելու Կեյո համալսրանում, խնդրել են սյունակ գրել երկրում ամենահայտնի ամսագրի համար:

MEDUZA