[InterPress] Ռասիզմը «համատարած սցենար» է Եվրոպական միությունում

December 6, 2018

2015-16 թթ․ հարցում է անցկացվել 12 երկրներում 6 հազար մարդու շրջանում՝ ներառյալ Ֆրանսիան և Գերմանիան, որպեսզի տեղեկություններ հավաքեին սևամորթ եվրոպացիների խնդիրների մասին։
«21-րդ դարում ներում չկա ռասիստական խտրականության համար։ Այդուհանդերձ, սև մարդիկ ԵՄ-ում այսօր էլ շարունակում են զոհ դառնալ լայնատարած և անընդունելի ռասիզմին և բռնությանը միայն իրենց մաշկի գույնի պատճառով»,- ասել է Հիմնարար իրավունքների գործակալության տնօրեն Մայքլ Օ՛Ֆլահերթը։ «Մենք պետք է վերացնենք դա հիմա և մեկընդմիշտ։ Դրա համար ԵՄ անդամ պետությունները պետք է արդյունավետ և թիրախավորված քաղաքականություն վարեն և օրենքներ ընդունեն, որպեսզի սևամորթներն ամբողջությամբ ներառվեն մեր հասարակություն»,- շարունակել է նա։



Կարդացեք նաև.



Հարցվածների մոտ 30 տոկոսն ասել է, որ վերջին 5 տարում առերեսվել է ռասիստական ոտնձգության, 5 տոկոսն էլ ֆիզիկական հարձակման է ենթարկվել։ 14 տոկոսին վարձով տուն չեն տվել, որովհետև սև են, ¼-ն էլ ասել է, որ խտրական վերաբերմունքի է արժանացել աշխատավայրում։ Սա այն դեպքում, երբ ԵՄ բնակչության 70 տոկոսն ունեն սեփականություն, հասարակության միայն 15 տոկոսն աֆրիկյան արմատներ ունի։

Շարունակությունը՝ InterPress.amում





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում