10 պատճառ՝ ինչու գիրք կարդալ և ինչու ընթերցել ավելի շատ հատկապես ձմռանը

December 6, 2022

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու էին մարդիկ տասնամյակներ առաջ ու տասնամյակներ շարունակ գիրք կարդում: Դա միայն ազատ ժամանակը լցնելու համար չէր: Ակնհայտ է, որ ընթերցանությունն ընդլայնում է մարդկանց աշխարհայացքը: Մյուս կարևոր ազդեցությունների մասին՝ հոդվածում: Բժիշկները վստահեցնում են, որ ընթերցանությունն օգտակար է հատկապես տարեց մարդկանց համար, քանի որ մտքում բառեր ու նախադասություններ կազմելը օգնում է կոգնիտիվ կարողությունների պահպանմանը: Ըստ հոգեբանների, ընթերցանությունը հատկապես ձմռանն օգնում է ազատվել դեպրեսիայից, կպչուն մտքերից, որոնք հատուկ են հատկապես այս եղանակին:

Ընթերցանությունն ընդլայնում է աշխարհայացքը

Դուք ավելի լավ կընկալեք ու կտեսնեք Ձեզ շրջապատող աշխարհը, ու ամենակարևորը՝ ինքներդ Ձեզ: Լավ գիրքը վերընթերցելը պարտադիր է, հաստատ որևէ նոր բան կգտնեք Ձեզ համար: 

Ընթերցանությունը պահպանում է ֆիզիկական առողջությունը

Տառերը բառերի վերածել, բառերը՝ կերպարների, ընկալել այն ուղերձը, որը ցանկանում էր փոխանցել հեղինակը և կազմել սեփական կարծիքը դրա վերաբերյալ: Դա հիանալի մարզանք է ուղեղի համար:

Ընթերացանության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Եթե կարդում եք գիրք, նշանակում է՝ ծառերը զուր չեն կտրել: Դրանք կարդալու համար համար անհրաժեշտ չէ ավելորդ էլեկտրականություն, մարտկոց և նոթբուքերից ավելի թեթև են: Եթե դուք կարդում եք, նշանակում է, որ մեքենա չեք կարող վարել կամ քայլել փողոցով, իսկ դա հանգեցնում է խցանումների ու հերթերի կրճատմանը: 

 

Ընթերցանությունը կսովորեցնի շփվել մարդկանց հետ

Ձեր մեջբերումները հետաքրքիր կդարձնեն անգամ ամենաձանձրալի զրույցները: Իսկ Ձեր՝ պատմություններ պատմելու տաղանդի շնորհիվ կարող եք ինքներդ ձեզ վերագրել տարատեսակ պերսոնաժների արկածները: Դա մեծ տպավորություն է գործում հատկապես այն մարդկանց վրա, որոնք գրեթե չեն կարդում: 

Ընթերցանությունն օգնում է հաճելի ժամանակ անցկացնել

Ձեզ երբեք չի ձանձրացնի ընթերցանությունը, քանի որ գրքերը, թերթերն ու ամսագրերը հսկայական քանակությամբ են, ու մի քանի կյանքն անգամ բավարար չի լինի, որպեսզի ամբողջը կարողանաք կարդալ: Ստիպված եք լինելու փորձել տարբեր ժանրեր, որպեսզի գտնեք այն մեկը, որն իսկապես հաճույք է պատճառում Ձեզ:

Ընթերցանությունը հանգստացնում է նյարդերը

Ծնողները, ուսուցիչներն ու ընդհանրապես մեծերն այնքան ուրախ կլինեն, երբ տեսնեն, որ իրենց երեխան կարդում է, որ ավելորդ անգամ չեն անհանգստացնի նրան: 

 

 Ընթերցանությունը շահավետ է Ձեր գրպանին

Առաջին՝ գրքերը մի քանի անգամ ավելի էժան են, քան համակարգչային խաղերը, երկրորդ՝ ձեր ծանոթները երկար չեն տատանվի, որպեսզի Ձեզ համար նվեր ընտրեն, երրորդ՝ եթե նույնիսկ Ձեզ գիրք չեն նվիրել, գոյություն ունեն գրադարաններ, որտեղ դուք կարող եք կարդալ ամեն ինչ ու չվճարել ոչ մի դրամ: 

Ընթերցանությունն օգնում է կենտրոնանալ

Կարդալ կարելի է և՛ երաժշտություն լսելիս, և՛ աշխատելիս: Կարդացեք և ուշադրություն մի դարձրեք՝ ինչ է կատարվում շրջապատում:

Ընթերցանությունը կօգնի նիհարել

Մի՛ վախեցեք, դուք ավելորդ քաշ չեք հավաքի: Կարդացող մարդուն պետք չէ մեծ կալորիականությամբ սնունդ, որպեսզի էներգիա հավաքի: 

 

Ընթերցանությունն օգտակար է ծնողներին

Տեսնելով, որ երեխաները կարդում են, ծնողները նույնպես կսկսեն գրքեր կարդալ, անգամ այն դեպքում, երբ շատ զբաղված են:

Ու սա էլ գրքերի օգտակար ազդեցությունների ամբողջական ցանկը չէ, դրա մասին կարելի է նույնիսկ մի ամբողջ գիրք գրել:

Շա՛տ կարդացեք: