Ինչպե՞ս էին ռուսական հեռուստաալիքները թաքցրել դպրոցների հարձակումների մասին լուրը

January 25, 2018

Այս շաբաթ Ռուսաստանում դեռահասները երկու անգամ հարձակվել են դպրոցների վրա. հունվարի 15-ին Պերմում և հունվարի 19-ին Ուլան-Ուդեում: Ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 20 մարդ, և համարյա բոլորը մինչև հիմա հիվանդանոցներում են: Դաշնային հեռուստաալիքները, որոնք հարձակումների մասին հաղորդում էին շատ հակիրճ, եզրափակիչ վերլուծական հաղորդումներում ամբողջովին անտեսեցին երկու դեպքերն էլ: Ահա թե ինչ են ներկայացրել ռուսներին սրա փոխարեն: 



Առաջին ալիք. ‹‹Կիրակնօրյա ժամանակ››


‹‹Մենք ձեզ կներկայացնենք այս շաբաթվա գլխավոր իրադարձությունների մասին և միասին կպարզենք, որպեսզի հասկանանք, թե այն ինչ նշանակություն ունի բոլորիս համար››,-հայտարարել է հաղորդավար Վալերի Ֆադեևը հաղորդման սկզբում: Ռուսական դպրոցների հարձակումների երկու դեպքերի մասին, որի ժամանակ տուժել են տասնյակ երեխաներ, Ֆադեևը ոչ մի բառ չի ասել:
Ահա սրանք են այն ‹‹գլխավոր իրադարձությունները››, որոնք Առաջին ալիքը ներկայացրել է իր հեռուստադիտողներին ամփոփիչ հաղորդման ժամանակ. Վլադիմիր Պուտինը հավաքել է մեկուկես միլիոն ստորագրություն և այլ նորություններ նախընտրական արշավից, Վլադիմիր Պուտինը հարգանքի տուրք է մատուցել Լենինգրադի պաշտպաններին՝ շրջափակման բեկման 75-րդ տարվա կապակցությամբ, Դոնալդ Թրամփի նախագահությունից անցել է մեկ տարի, Թուրքիան նոր գործողություն է սկսել Սիրիայում, Ուկրաինան Ռուսաստանին հայտարարել է որպես ագրեսոր, Մոսկվայում անցկացվել է Գայդարովյան ֆորումը, ԱՄՆ-ն պատրաստել է նոր միջուկային դոկտրին (Ֆադեևը նշեց, որ նա ծառայել է ՌՆՀՈՒ-ում որպես օպերատոր), ‹‹Ապագան անկյունում›› բաժնում՝ արհեստական դոնորական օրգանների մասին:
Շաբաթվա ընթացքում Առաջին ալիքը լրատվական հաղորդման ժամանակ ընդամենը երկու անգամ է հաղորդել Պերմի դպրոցի հարձակման մասին, և երկու անգամ էլ հաղորդավարուհին պատահարը անվանել է որպես ծեծկռտուք դանակների գործածմամբ: Բուրյատիայի հարձակմանը հատկացրել էին միայն մեկ լրատվական սյուժե: ‹‹Ժամանակը ցույց կտա›› («Время покажет») թոք-շոուի ժամանակ քննարկվում էր, օրինակ, Սերպուխովի շրջանի դաստակների հատման դեպքը:

«Россия 1». ‹‹Շաբաթվա նորությունները››


Հաղորդավար Դմիտրի Կիսիլյովը ոչինչ չի ասել դպրոցների վրա հարձակումների մասին, «России 1»-ի լրատվական թողարկումները կրկնում էին Առաջին ալիքի ծրագիրը. Ուկրաինան Ռուսաստանին հայտարարել է որպես ագրեսոր, Վլադիմիր Պուտինը հարգանքի տուրք է մատուցել Լենինգրադի պաշտպաններին՝ շրջափակման բեկման 75-րդ տարվա կապակցությամբ, ԱՄՆ-ն  խախտել է ՆԱՏՕ-ն  դեպի արևելք չընդլայնելու խոստումը և ամեն ինչում մեղադրում է Ռուսաստանին, Կոսովոյում սպանվել է սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչը (առանձին ռեպորտաժ), նախագահական ընտրությունների արշավի նորություններ, Վլադիմիր Պուտինը սուզվել է սառցե ջրի մեջ Մկրտության օրը, Թուրքիան նոր գործողություն է սկսել Սիրիայում, Վլադիմիր Պուտինը այցելել է փոքր քաղաքների զարգացման ֆորումին, Ռուսաստանում զարգանում է էկոտուրիզմը, հաքերները հրապարակել են Համաշխարհային հակադոպինգային ընկերության մասին խոսակցությունը, լրանում է Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 80-ամյակը:
«Россия 1»-ը, ինչպես և Առաջին ալիքը, շաբաթվա ընթացքում հիշատակել է հարձակումների մասին լրատվական ընդամենը մի քանի թողարկումներում միանգամից դեպքից հետո:


Կարդացեք նաև․



НТВ. ‹‹Շաբաթվա ամփոփումը››


Ահա թողարկման պարունակությունը. Ուկրաինան Ռուսաստանին հայտարարել է որպես ագրեսոր, Մոլդովիայում ռուսամետ և արևմտամետ ուժերի  միջև հակամարտությունը շարունակվում է (նախագահ Իգոր Դոդոնի հարցազրույցը), ԱՄՆ-ն պատրաստել է նոր միջուկային դոկտրին, ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակի հարցազրույցը, Թուրքիան նոր գործողություն է սկսել Սիրիայում, Վլադիմիր Պուտինը հարգանքի տուրք է մատուցել Լենինգրադի պաշտպաններին՝ շրջափակման բեկման 75-րդ տարվա կապակցությամբ, ինչ է կատարվում կրիպտոարժույթների հետ, ռուս գեղասահորդները հաղթել են Եվրոպայի չեմպիոնատում:
‹‹Եթերում էր ‹‹Շաբաթվա ամփոփումը››, որը, ինչպես միշտ, ունի իր հերոսներն ու իր իրադարձությունները այնպես,  ինչպես որ դրանք տեսել են НТВ-ի լրագրողները: Կյանքը միշտ ավելի հեշտ է, եթե հասկանում ես, թե ինչպես ու ինչ է կատարվում››,- հաղորդման ավարտին ասաց հաղորդավարուհի Իրադա Զեյնալովան:
НТВ-ն երեք դաշնային գլխավոր ալիքներից միակն է, որը լուրերի թողարկման ժամանակ ընդհանրապես չի հաղորդել Ուլան-Ուդեում դպրոցի վրա հարձակման մասին: Պերմի հարձակմանը նվիրված էր միայն մեկ սյուժե լրատվական մեկ թողարկման ժամանակ:

MEDUZA